Ռագուզա գավառը (իտալերեն՝ Рrovincia di Ragusa), Իտալիայի Սիզիլիայի ինքնավար շրջանի մի նահանգ է 320,003 բնակչությամբ[1] (2011 թվականի դեկտեմբերի 31-ին)։ Մարզի տարածքը կազմում է 1614 քառակուսի կիլոմետր և բաժանված է 12 կոմունաների։ Բնակչության թվով Սիցիլիայի շրջաններում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Մայրաքաղաքը Ռագուզան է։ Դա Սիցիլիայի հարավային նահանգն է։ Սահմանակցում է Սիրուկուզա, Կատանիա և Կալտանիսսետտա նահանգների հետ, հարավում Միջերկրական ծովը ողողում է գավառի ափերը։ Մարզը հիմնադրվել է 1927 թվականին։ 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվել են նահանգի երեք քաղաքները` Ռագուզան, Մոդիկան և Շիկլին, Վալ դի Նոտո շրջանի հետ միասին։

Picto infobox map.png
Ռագուզա
Palazzo della provincia di Ragusa S1.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնՌագուզա
Բնակչություն320 003 մարդ (2011)
Տարածք1623,89 կմ²
Ragusa in Italy (2018).svg
Սահմանակցում էԿալտանիսետա, Կատանիա և Սիրակուզա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0932
Փոստային ինդեքսներ97100-97010-97019
Ավտոմոբիլային կոդRG
provincia.ragusa.it

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Սանտա Ռոզալիա

Գավառի տարածքի մոտ երկու երրորդը զբաղեցնում են Իբելիական լեռները, որոնց միջին բարձրությունը տատանվում է ծովի մակարդակից 400-600 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր գագաթները չեն հասնում 1000 մետրի և գտնվում են մարզի հյուսիսային սահմանում։ Ամենաբարձր գագաթներն են համարվում՝ Մոնտե Լաուրոն (986մ), Մոնտե Կազալեն (910մ) և Մոնտե Արչիբեսսին (906մ)[2]։ Պյանա դի Վիտտորիա, միակ հարթավայրը գտնվում է մարզի արևմտյան մասում։

Իբելիական լեռների գեոմորֆոլոգիան բազմազան է։ Տարածքը մոտ է ծովին տեռասներով և խորը քարհանքերով։ Ափին, ժայռերի ժայռափորները ճանապարհներ են տալիս դեպի լողափերը և ճահիճները, վերջիններս այսօր բոլորը չորացել են։

Մարզի տարածքը ներառում է Իրմինիո (55 կմ), Դիրիլլո (54 կմ), Տելլարո (45 կմ), Իպպարի (28 կմ), Ֆյումարա դի Մոդիկա (22 կմ), Տելլեզիմո (14 կմ) գետերը։ Սանտա Ռոզալիա լիճը Ռագուզայի համայնքն է և Դիրիլլո լճի մի մասը, Մոնտերոսո Ալմո համայնքում ունի արհեստական ծագում[3]։

Հին ժամանակներում գավառ ափի երկայնությամբ եղել են շատ ճահճուտներ, որոնք չորացվել են։ Իսպիկա համայնքում պահանվել են այս բնական ջրավազանները՝ Պանտանո Լոնգարինին և Պանտանո Գարիֆֆին։

Գավառի հարավում ափերը ողողում է Միջերկրական ծովը, Դիրիլլո գետի գետաբերանի և Պանտանո Լոնգարինի միջև։ Դիրիլլո գետաբերանի և Իպպարիի միջև գտնվում է երկար, ավազային ծովափ։ Այնուհետև, Պունտա Սեկկայի ուղղությամբ, ափը դարձավ ժայռոտ, հաջորդում է ոչ այդքան մեծ ծովափեր և ժայռեր։ Մարինա դի Ռագուզայի և Կավա դ’Ալիգայի հիմնականւմ ավազոտ են և քարքարոտ որոնք ձգվում են մինչև Պունտա Ռելիջոնե, որոնց հաջորդում է ժայռ և ոչ այդքան մեծ ծովափեր, ինչպիսիք են Սեմպերին, որոնք բաղկացած են մանր ոսկեգույն ավազից։ Պոցցալլոյի և Պունտա Չիրիգայի միջև նորից գերակայում են ավազե ծովափեր[4]։ Պունտա Չիրիգայի դեմ դիմաց գտնվում են Յաննուցցիո կղզիները և փոքր Դեյ Պորրի կղզեխումբը[5]։

Գավառի հարավային և մերձակա վայրերում, որպես կանոն տեղումները քիչ են լինում։ Լեռնային շրջաններում, աշնանը, ձմռանը և գարնանը լինում են շատ տեղումներ։ Գավառում չկան եղանակի տեսության կայաններ [6][7]։ Գավառի տարածքում գտնվում են հինգ որսարգելոցներ և բնական այգիներ, որոնք են՝ Պինո դ’Ալլեպոն, Մակկյա Ֆորեստադել Ֆյումե Իրմինիոն, Կավա Ռանդելլոն, Կալաֆորնոն, Պանտանի դելլա Սիչիլյա Սուդ Օրիենտալեն [8][9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bilancio demografico Anno 2011 (dati provvisori). Provincia: Ragusa»։ ISTAT (իտալերեն)։ Demo.istat.it։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին 
  2. «Provincia regionale di Ragusa: Il territorio della Provincia di Ragusa» (իտալերեն)։ Рrovincia.ragusa.it։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին 
  3. «Diga Santa Rosalia» (իտալերեն)։ Digasantarosalia.it։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  4. «Provincia regionale di Ragusa: La valle dell'Irminio e le cave tributarie» (իտալերեն)։ Рrovincia.ragusa.it։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին 
  5. «Sito ufficiale Provincia regionale di Ragusa» (իտալերեն)։ Рrovincia.ragusa.it։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին 
  6. «Еurometeo» (իտալերեն)։ Еurometeo.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  7. «Sias Regione Siciliana» (իտալերեն)։ Sias.regione.sicilia.it։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին 
  8. «Regione Siciliana» (իտալերեն)։ Regione.sicilia.it։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-26-ին 
  9. «Il parco che voremmo - Iblei un Geomorfosito carsico di elevato valore ambientale» (իտալերեն)։ Cirs-ragusa.org։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին 

Արտաքին հղումներԽմբագրել