Ռագնար Սիգուրդսոն
Ռագնար Սիգուրդսոն (իսլ.՝ Ragnar Sigurðsson, հունիսի 19, 1986[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, ռուսական Կրասնոդար ֆուտբոլային ակումբի և Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1986[1][2][3] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա | ||
Հասակ | 187 | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կրասնոդար | ||
Համար | 27 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՌեգնարը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի երկրի «Ֆիլկիր» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին տեղափոխվել է շվեդական «Գյոտեբերգ»։
2007 թվականին իսլանդացի ֆուտբոլիստը Շվեդիայի ազգային առաջնությունում անցկացնում է 26 հանդիպում և օգնում է շվեդական Գյոտեբերգ ֆուտբոլային ակումբին առաջին տեղը զբաղեցնելու հարցում։
Մինչ Շվեդիա տեղափոխվելը, Ռագնարը գրավել է Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի բազմաթին ֆուտբոլային ակումբների ուշադրությունը։ Շվեդական ակումբի սպորտային տնօրենը իսլանդացի այս ֆանտաստիկ պաշտպանին առաջարկել է 3 մլն եվրո՝ հավաքականում մնալու նպատակով։
Գյոտեբերգում անցկացրած 29 հանդիպումներից հետո ֆուտբոլիստը տեղափոխվում է Ալսվենսկանե ֆուտբոլային ակումբ։ Լինելով պաշտպան՝ հինգ մրցաշրջանների 125 հանդիպումներում Ռագնար Սիգուրդսոնը հեղինակել է 12 գոլային գնդակ[4]։
2011 թվականի մայիսի 30-ին Ռագնարը կնքել է չորս տարվա պայմանագիր դանիական Կոպենհագեն ֆուտբոլային ակումբի հետ։ Նրա վճարը եղել է 5,5 մլն դանիական կրոնա։ 2014 թվականին Ռագնարը տեղափոխվել է ռուսական Կրասնոդար և մինչ օրս հանդես է գալիս այս ֆուտբոլային ակումբում[5][6]։
Հավաքականում
խմբագրել2001-2002 թվականներին հանդես է եկել Իսլանդիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Մեկտարյա հավաքականային դադարից հետո կարճ ժամանակահատվածով՝ մեկ տարով 2004 թվականին խաղում է մինչև 19 տարեկանների Իսլանդիայի հավաքականում և հեղինակում է 2 գնդակ։
2005-2006 թվականներին հանդես է գալիս Իսլանդիայի մինչև 21 տարեկանների առաջնությունում։ Անցկացրած 7 խաղերի ընթացքում չի կարողանում հեղինակել գնդակ։
Ռագնար Սիգուրդսոնը 2007 թվականից ի վեր հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ում` Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին խաղը անցկացրել է մրցելով Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։
Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2016 թվականի մրցաշարի ընտրական փուլին և իր թիմի հետ ստացել ուղեգիր դեպի Ֆրանսիա` մասնակցելու Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Player Profile: Ragnar Sigurdsson Արխիվացված 2007-10-11 Wayback Machine - Retrieved on 7 December 2008, svenskfotboll.se (in Swedish)
- ↑ Sigurdsson intresserar engelska klubbar(չաշխատող հղում) - Retrieved on 7 December 2008, sportal.nu (in Swedish)
- ↑ FC København henter islænding i Sverige
Արտաքին հղումներ
խմբագրել- Sigurdsson intresserar engelska klubbar(չաշխատող հղում)
- Player Profile: Ragnar Sigurdsson Արխիվացված 2007-10-11 Wayback Machine
- National football team կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Սիգուրդսոն» հոդվածին։ |