Ռագըփ Զարաքօլու
Ռագըպ Զարաքօլու (թուրքերեն՝ Ragıp Zarakolu, 1948, Բյույուքադա, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման է մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրները և ազատությունը։
Ռագըփ Զարաքօլու Ragıp Zarakolu | |
---|---|
Ծնվել է | 1948 |
Ծննդավայր | Բյույուքադա, Փրինս կղզիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | թուրք |
Երկեր | «Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված» |
Մասնագիտություն | իրավապաշտպան, հրատարակիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1948 թ. Ստամբուլից ոչ հեռու գտնվող Բույուքադա կղզում։ Այդ ժամանակ նրա հայրը Ռեմզի Զարաքօլուն այդ կղզու ղեկավարն էր։ Մեծացել է հույն և հայ փոքրամասնությունների շրջապատում։ 1968 թ. սկսեց գրել «Անտ» և «Յենի Ուֆուկլար» թերթերի համար։
1971 թ. հինգ ամիս անցկացրել է բանտում «Ամնեստի Ինտերնեյշնալի» հետ գաղտնի կապեր ունենալու մեղադրանքով։ 1972 թ. Ռագըփ Զարաքօլուին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման իր «Երդում» հոդվածի համար, որ Հո Չի Մինհի և Վիետնամի պատերազմի մասին էր։
Բելգե հրատարակչատունը հիմնադրել են Ռեգիպ Զարաքօղլուն և նրա կինը՝ Այշենուրը 1977 թ.։ Ամուսինները հետագայում ենթարկվել են անև ազատազրկման իրենց հրատարակչությունների պատճառով։ Հրարակել է մի շարք գրքեր Հայոց հարցի, հունական գրականության և Թուրքիայում հրեաների մասին։
Հրատարակել է նաև մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին, օրինակ՝ «Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված» և այլ գրքեր, որ 2005 թ. կրկին դատարանում հայտնվելու պատճառ հանդիսացան։ 2007 թ. նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի «Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ» վերնագրով գիրքը, որը ասորիների ցեղասպանության մասին։