Ռաբիա ալ-Ադավիյյա ալ-Քայսիյյա (անգլ.՝ Rabia Basri, արաբ․՝ رابعة العدوية القيسية‎‎, ոչ վաղ քան 714 и ոչ ուշ քան 718, Բասրա, Իրաք[1] - 801[2], Բասրա, Իրաք[1])[4], մահմեդական սուրբ և սուֆիստական միստիկ[5]։ Աշխարհի տարբեր մասերում հայտնի է որպես Հազրատ Բիբի, Ռաբիա Ալ Բասրի կամ պարզապես Ռաբիա Բասրի[6]։

Ռաբիա Բասրի
Rabia al-Adawiyya.jpg
Ծնունդոչ վաղ քան 714 и ոչ ուշ քան 718
ԾննդավայրԲասրա, Իրաք[1]
Վախճան801[2]
Վախճան վայրԲասրա, Իրաք[1]
Թաղման վայրՁիթենյաց լեռ
Եկեղեցիսուֆիզմ
Աշխատանքբանաստեղծուհի, փիլիսոփա և Միստիկա
Ապրելաձևմիստիցիզմ
ԵրկիրUmayyad Flag.svg Օմայյան խալիֆայություն, Black flag.svg Աբասյան խալիֆայություն և Flag of Iraq (1924–1959).svg Իրաք[3]

ԾնունդԽմբագրել

Համարվում է, որ Ռաբիան ծնվել է մ․թ․ 714 - 718 թվականների միջև (ըստ Իսլամական օրացույցի՝ 95-98) Իրաքի Բասրա քաղաքում[4], քայս ցեղին պատկանող արաբ ընտանիքում[7]։ Նրա կյանքի վաղ շրջանի մասին հետագայում պատմել է սուֆիական սուրբ և բանաստեղծ Աթթարը։

Ռաբիան իր կյանքի մասին գրավոր տեղեկություններ չի թողել։ Եղել է ընտանիքի չորրորդ դուստրը, այդ պատճառով անվանվել է Ռաբիա, որը նշանակում է «չորրորդ»։

Ըստ Աթթարի՝ երբ Ռաբիան ծնվել է, նրա ծնողներն այնքան աղքատ են եղել, որ տանը լամպը վառելու համար ոչ նավթ է եղել, ոչ էլ կտոր՝ երեխային փաթաթելու համար։ Նրա մայրը խնդրել է ամուսնուն հարևանից մի քիչ նավթ պարտքով խնդրել, սակայն ամուսինն ուխտ է ունեցել իր կյանքում որևէ մեկից ոչինչ չխնդրել, բացի Աստծուց։ Նա ձևացրել է, թե գնում է դեպի հարևանի դուռն ու տուն վերադարձել դատարկաձեռն։ Գիշերը նրան երազում հայտնվել է Մուհամմադն ու ասել․

Քո նորածին դուստրը Տիրոջ սիրելին է և շատ մահմեդականների կառաջնորդի դեպի ճիշտ ուղի։ Դու պետք է մոտենաս Բասրայի էմիրին ու նրան մի նամակ հանձնես, որտեղ գրված կլինի․ «Ամեն գիշեր սուրբ մարգարեին դու հարյուր անգամ դուրուդ ես առաջարկում, իսկ հինգշաբթի գիշերը՝ չորս հարյուր անգամ։ Սակայն քանի որ անցած հինգշաբթի այս կանոնին չես հետևել, որպես պատիժ նամակաբերին կվճարես չորս հարյուր դինար»։

ԿյանքԽմբագրել

Ռաբիայի հոր մահից հետո Բասրայում սով է սկսվել, ու նա բաժանվել է իր քույրերից, գնացել անապատ աղոթելու և ճգնելու՝ ապրելով կիսամեկուսացված կյանքով։ Նրա մասին հաճախ են նշել են որպես սուրբ կանանց թագուհու[8]․ նա հայտնի էր «Աստծո նկատմամբ անվերապահ սիրո» դրսևորում լիակատար նվիրվածությամբ։ Աստծո այլ նվիրյալների շարքում նա Աստծո և Նրա ստեղծագործության միջև հանդիսանում էր փոխադարձ սիրո մի օրինակ, այնպիսի օրինակ, երբ երկրային նվիրյալը մեկ է դառնում Սիրելիի հետ[8]։

Նա աղոթում էր․

«Օ, Տեր, եթե ես քեզ աղոթում եմ քեզ դժոխքի վախից,

վառիր ինձ դժոխքում,

եթե ես աղոթում եմ քեզ, որովհետև դրախտ եմ փափագում,

արտաքսիր ինձ դրախտից,

բայց եթե ես աղոթում եմ քեզ միայն հանուն քեզ,

ապա ինձ մի զրկիր քո հավերժական գեղեցկությունից»[9]։

ՄահԽմբագրել

Ռաբիան վախճանվել է մոտավորապես 80 տարեկանում[10] Բասրայում մ․թ․ 801 թվականին, որտեղ քաղաքից դուրս գտնվում է նրա գերեզմանը[պարզաբանել][4]։

ՓիլիսոփայությունԽմբագրել

Հաճախ է նշվել, որ լինելով իսլամական պատմության մեջ միակ ամենահայտնի և ազդեցիկ ճգնավոր կինը՝ Ռաբիան հայտնի էր իր ծայրահեղ առաքինությամբ և բարեպաշտությամբ։ Երբ նրան հարցնում էին, թե ինչու է օրվա ու գիշերվա ընթացքում հազար ծիսական խոնարհում կատարում, նա պատասխանում էր․

«Ես դրա համար պարգևատրություն չեմ ուզում․ ես դա անում եմ, որ Աստծո սուրհանդակը, թող Աստված նրան օրհնի ու խաղաղություն տա, ուրախանա դրանով Հարության օրը և ասի մարգարեներին․ «Նկատի ունեցեք, թե ինչպես է վարվել մի կին իմ համայնքում»»[7]։

Նա եռանդուն կերպով էր ինքնահրաժարվում և նվիրվում Աստծուն։ Նա երբեք չի պնդել, որ Նրա հետ միասնության է հասել, ընդհակառակը, իր կյանքը նվիրել է Աստծուն ավելի մոտենալուն[11]։ Որպես բացատրություն, թե ինչու էր որպես համեստության նշան հրաժարվում գլուխը դեպի երկինք բարձրացնելուց, նա սովորաբար ասում էր․ «Եթե աշխարհը պատկաներ միայն մեկ մարդու, դա նրան հարուստ չէր դարձնի, որովհետև այն անցողիկ է»[7]։

Ռաբիան առաջինն է շարադրել ագապեի վարդապետությունը[12] և լայնորեն համարվում է վաղ ճգնավոր-հրաժարվողներից ամենակարևորը, բարեպաշտության օրինակ, որն ի վերջո անվանվելու էր սուֆիզմ[6]։

Պոեզիա և առասպելներԽմբագրել

Ռաբիային վերաբերող պոեզիայի մեծ մասն անհայտ ծագում ունի։ Դժվարություններով լի կյանքից հետո նա ինքնաբերաբար հասել է ինքնիրացման վիճակի։ Նա կարողացել է աստվածային հրաշքներ գործել այս ինքնադիտողության միջոցով՝ Աստծո հետ մտերմության շնորհիվ։ Երբ շեյխ Հասան ալ-Բասրին նրան հարցրել է, թե ինչպես է նա բացահայտել այդ գաղտնիքը, Ռաբիան պատասխանել է․

«Դուք գիտեք ինչպեսի մասին, իսկ ես գիտեմ ինչպես-չն»[13]։

Ռաբիայի կյանքին վերաբերող բազմաթիվ առասպելներից մեկն այն մասին է, որ նրան ազատել են ստրկությունից, որովհետև տերը նրան տեսել է լույսերի մեջ պարուրված աղոթելիս ու հասկացել, որ նա սուրբ է ու վախեցել իր կյանքի համար, եթե շարունակի նրան որպես ստրուկ պահել[11]։

Ռաբիայի կյանքի վրա հիմնված ֆեմինիստական տեսությունԽմբագրել

Սուֆիզմի մի քանի տեսություններ հուշում են, որ սուֆիական գաղափարախոսություններն ու գործելակերպը հանդես են գալիս որպես հակադրումներ գերիշխող հասարակությանն ու կանանց մասին դրա ընկալմանը, ինչպես նաև տղամարդկանց և կանանց միջև հարաբերություններին։ Ռաբիայի կյանքի ու գործունեության մասին պատմությունները ցույց են տալիս հասարակության մեջ գենդերի դերի հակամշակութային ըմբռնումը։ Որպես հոգևոր և մտավոր գերակայության նրա դերը նկարագրված է մի քանի պատմություններում։ Սուֆիական մի պատմվածքում առաջնորդ Հասան ալ-Բասրին բացատրել է․ «Ես մի ամբողջ օր ու գիշեր եմ անցկացրել Ռաբիայի հետ։ Իմ մտքով այդպես էլ չանցավ, որ ես տղամարդ եմ, իսկ նրա մտքով չանցավ, որ ինքը կին է։ Երբ ես նայում էի նրան, ինձ բացարձակ արժեզուրկ էի զգում, իսկ Ռաբիային՝ լի հոգևոր առաքինությամբ»[14]։ Սակայն նա որոշում էր կայացրել կուսակրոն մնալու մասին, որպեսզի հրաժարվի կանացիությունից ու ամբողջովին նվիրվի Աստծուն[11]։

Կյանքից վերցված դեպքԽմբագրել

Մի օր Ռաբիային տեսել են Բասրայի փողոցներով վազելիս՝ մի ձեռքով կրակով լի աման բռնած, մյուս ձեռքով՝ մի դույլ ջուր։ Երբ նրան հարցրել են, թե ի՞նչ է անում, նա պատասխանել է․ «Ես ցանկանում եմ հանգցնել դժոխքի կրակները և այրել դրախտի պարգևները։ Դրանք փակում են Ալլահի ճանապարհը։ Ես չեմ ուզում երկրպագել պատժի վախից ելնելով կամ պարգևատրության խոստման դիմաց, այլ պարզապես՝ հանուն Ալլահի սիրո»[15]։

Հանրային մշակույթումԽմբագրել

Ռաբիայի կյանքը թուրքական կինոյի մի քանի շարժանկարների առարկա է դարձել։ Այդ ֆիլմերից մեկի՝ 1973 թվականին նկարահանված «Ռաբիայի» ռեժիսորը Օսման Ֆ․ Սեդենն է, իսկ Ռաբիայի դերը կատարել է Ֆաթմա Գիրիկը[16]։

Ռաբիայի կյանքի մասին նկարահանված ևս մեկ թուրքական ֆիլմ՝ «Ռաբիա, առաջին կին սուրբը» թողարկվել է նույնպես 1973 թվականին ռեժիսոր Սուրեյա Դուրուի և գլխավոր դերակատար Հյուլյա Կոշյիգիթի մասնակցությամբ[17]։

Ռաբիայի մասին երգ է թողարկվել Ինդոնեզիայում 2004 թվականին։

«Լավ աշխարհ» կատակերգական շոուի վերջին դրվագում հղում է արվել 8-րդ դարի սուֆիական միստիկ բանաստեղծ Հազրատ Բիբի Ռաբիա Բասրիին որպես դրախտ ընկած շատ արժանավորներից մեկի։

Տես նաևԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11893970X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  3. LIBRIS — 2012.
  4. 4,0 4,1 4,2 Margaret Smith (1995)։ Encyclopedia of Islam, 2nd ed., Vol. 8, "Rābiʻa al-ʻAdawiyya al-Qaysiyya"։ Brill։ էջեր 354–56 
  5. Smith Margaret (2010)։ Rabi'a The Mystic and Her Fellow-Saints in Islam։ Cambridge University Press։ էջ 252։ ISBN 9781108015912 
  6. 6,0 6,1 Hanif N. (2002)։ Biographical Encyclopaedia of Sufis: Central Asia and Middle East։ Sarup & Sons։ էջեր 108–10։ ISBN 9788176252669 
  7. 7,0 7,1 7,2 a-Ra'uf al-Munawi 'Abu (1998)։ Renard John, ed.։ Windows on the House of Islam։ Berkeley, CA: University of California։ էջեր 132–33 
  8. 8,0 8,1 Khawar Khan Chrishti Saadia (1997)։ Hossein Nasr Seyyed, ed.։ Islamic Spirituality Foundations։ New York: Crossroads։ էջեր 208–10 
  9. Willis Barnstone; Aliki Barnstone (1992)։ A book of women poets from antiquity to now By։ Schocken Books, Inc։ էջ 90։ ISBN 978-93-82277-87-3։ OCLC 1004930317 
  10. «Rabia al Basri»։ Poetseers.org։ Վերցված է 5 May 2016 
  11. 11,0 11,1 11,2 Barbara Lois Helms, Rabi'a as Mystic, Muslim and Woman
  12. Margaret Smith, Rabi'a The Mystic and Her Fellow-Saints in Islam, Cambridge Library Collection, 1928.
  13. Farid al-Din Attar, Rabe'a [sic] al-Adawiya, from Muslim Saints and Mystics, trans. A.J. Arberry, London: Routledge & Kegan Paul, 1983.
  14. Ahmed Leila (1992)։ Women and Gender in Islam։ Yale University։ էջ 96 
  15. Attar Farid al-Din (c. 1230)։ Memorial of the Friends of God (2009 Translation by Losensky ed.) 
  16. «Rabia (1973)»։ IMDb.com։ Վերցված է 5 May 2016 
  17. «Rabia/İlk Kadın Evliya»։ Sinematurk.com։ Վերցված է 5 May 2016 

Հետագա ընթերցանությունԽմբագրել

  • Kayaalp, Pinar, "Rabi'a al-'Adawiyya", in Muhammad in History, Thought, and Culture: An Encyclopedia of the Prophet of God (2 vols.), edited by C. Fitzpatrick and A. Walker, Santa Barbara, ABC-CLIO, 2014, Vol. II, pp. 511–12; 1610691776
  • Mohammad, Shababulqadri Tazkirah e Hazrat Rabia Basri, Mushtaq Book Corner, 2008

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռաբիա Բասրի հոդվածին