Ռաբա (ընկերություն)

Rába Járműipari Holding Nyrt., միջազգային անվանումը` RÁBA Automotive Group (հունգարերենից` «Ռաբա ավտոմոբիլային հոլդինգ ԲԲԸ»), հայտնի նաև պարզապես որպես «Ռաբա», հունգարական ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկություն, որն ունի իր բաժնետոմսերը Բուդապեշտի ֆոնդային բորսայում[1]: Այն զբաղվում է ավտոմոբիլային մասերի, հատուկ ավտոմոբիլների և կոմերցիոն մեքենաների (հիմնականում բեռնատար մեքենաների) առանցքների, գյուղատնտեսական և հողափոր մեքենաների մշակմամբ, արտադրությամբ և վաճառքով[1]: 1902 թվականից զբաղվում է ավտոմեքենաների հավաքմամբ: Բաղկացած է երեք ռազմավարական ստորաբաժանումներից: Գլխադասային գրասենյակը` Դյորը, ունի մոտ 2 հազար աշխատող[1]:

Ռաբա
Rába (Fahrzeughersteller) logo.svg
Rába kisteherautó.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1896
ՎայրԴյոր, Հունգարիա
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքraba.hu
Rába (company) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Rába-Balaton-ի արտադրության ավտոմոտրիսա Bamot 701
 
Ավտոբուս Raba Premier
 
«Rába»-ի ետևի կամրջակը տրոլեյբուսի կողային անվային ռեդուկտորով: Կարմիր սլաքով նշված է շարժահաղորդիչ յուղի լցման համար պարուրակավոր խցանով փակված անցքը

1896 թվականին տեղական ներդրողները Դյոր քաղաքում հիմնադրել են վագոնա և ինժեներական գործարան Ռաբա գետի վրա, որից էլ ապագա ձեռնարկությունը ստացել է իր անունը: 1899 թվականին գործարանը սկսել է արտահանել իր արտադրանքը արտերկիր. երկաթուղային վագոնները առաքվել են Եգիպտոս, Արևելյան Հնդկաստան և Հարավային Աֆրիկա, իսկ տրամվայները` Ամստերդամ և Անտվերպեն: Լոնդոնի մետրոպոլիտենի տրանսպորտը հիմնականում հավաքվել է «Ռաբա» ընկերության գործարաններում: Այնտեղ հավաքվել են շուրջ 30 գնացք և 66 ուղևորային վագոն: 1904 թվականին սկսվել է առաջին բենզինային շարժիչների արտադրությունը, իսկ 1914 թվականին արտադրվել է RÁBA Alpha առաջին ուղևորատար ավտոմեքենան: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ RÁBA Grand հատուկ օրինակ է թողարկել Կարլ I-ի համար[2]:

Հետագայում ընկերությունն արտադրել է բեռնատարներ, ավտոբուսներ, շարժիչներ, շարժահաղորդիչներ և տանող կամրջակներ: Այսպես, գերմանական MAN ընկերության կողմից արտադրված խցիկները տեղադրվել են Rába ընկերության կողմից արտադրված բեռնատարների վրա, սակայն 1980 թվականից բեռնատարների վրա տեղադրվել է հոլանդական DAF F241 -ի խցիկը: Ikarus գործարանի ստեղծման արդյունքում Raba -ն սկսել էնրան մատակարարել լրակազմային ավտոբուսային շասսի, շարժիչներ և փոխանցման տուփեր, որոնք միացել են Վարշավայի պայմանագրի մի շարք երկրներում ավտոբուսների, տրոլեյբուսների և բեռնատար մեքենաների համար տանող կամրջակների մատակարարմանը: Այսպիսով, Ռաբայի պահեստամասերը տեղադրվել են PAZ, LAZ, LiAZ, NefAZ, Neman, Trolza և BTZ ապրանքանիշերի խորհրդային ավտոբուսների վրա: Ռումինական ROMAN ընկերությունը մատակարարել է բեռնատար մեքենաների խցիկներ Ռաբայի արտադրած շարժիչների մատարկարարման փոխարեն[3]. վերջիններս կազմված էին MAN ընկերության պահեստամասերից, վեց D21 (ներկառուցված) գլաններով և 300 ձիաուժ հզորությամբ, որոնք աշխատում էին տուրբոլիցքավորման և միջանկյալ սառեցման օգնությամբ[4]:

1980-ական թվականներին ընկերությունն արտադրել է ավելի քան 2,000 բեռնատար մեքենա, հանդիսանալով երկրի երրորդ խոշորագույն ընկերությունը: Ռաբան Hungarocamion -ի` բեռնատարների արտադրության և մատակարարման միջազգային ընկերության ամենակարևոր մատակարարն էր և ապահովել էր նրա բարգավաճում[4]ը: 1985 թվականին ընկերության եկամտի 15% -ը կազմել է բեռնատարների վաճառքը, մնացածը կազմել են արտադրված շարժիչները և առանցքները, միաժամանակ սակայն, արտադրված բեռնատարների 90% -ը արտահանվել է արտերկիր, առավել հաճախ` ՀՍՖՀ[3]: 1986 թվականին ընկերությունը ներկայացրեց նոր D11TLL շարժիչը 370 ձիաուժ հզորությամբ, օգնելով բեռնատարներին հաղթահարել շուկայում հաղթել մրցակցությունը և ապահովել Hungarocamion -ի ուժեղ դիրքերը: 11.05 լիտր ծավալով շարժիչները մշակված չէին MAN -ի հիման վրա, այլ ավստրիական Գրացի Լինսի ինստիտուտի օգնությամբ:

Սոցիալիստական ​​ճամբարի փլուզումից և շուկայական տնտեսության դարաշրջանի սկսվելուց հետո, Ռաբայի գործարանները նախ ստանձնել են ավտոբուսների արտադրությունը, այնուհետև անցել են լուրջ և ընթացամասային արտադրանքներին: 1998 թվականին ընկերությունը Բելգիայի Jonckheere ընկերության հետ արտոնագրային պայմանագիր է կնքել քաղաքային Premier ավտոբուսների արտադրության վերաբերյալ: Առանձին ավտոբուսներն ունեն 12 մ երկարություն, 110 ուղևորատարողություն և 18,2 տոննա ընդհանուր զանգված, միակցված ավտոբուսները` 18 մ, 160 ուղևոր և ընդհանուր զանգված` 28 տոննա: Սրահի հարթ հատակը 340 մմ էր բարձր ճանապարհի մակերևույթից: Յուրաքանչյուր ավտոբուս հագեցված էր բարձր արդյունավետությամբ դիզելային շարժիչներով, ավտոմատ փոխանցատուփով և կարգավորվող շնչող օդային կախոցներով: Raba Premier -ի առաջին տարբերակը տարբերվում էր սկզբնական տարբերակից «ֆիրմային» կամրջակներով, ինչպես նաև D10 սերիայի իր 6-գլանանոց դիզելային շարժիչներով, որոնք արտադրվել էին MAN ընկերության արտոնագրով և տվել են 258-320 ձիաուժ հզորություն: Այնուամենայնիվ, մինչև 780 մմ բարձրացված հատակի մակարդակը քաղաքային ավտոբուսները դարձրեց գրեթե անմրցունակ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «OUR PROFILE»։ raba.hu։ Վերցված է 2014-03-31 
  2. The History of Rába
  3. 3,0 3,1 Bennett, 1986, էջ 58
  4. 4,0 4,1 Bennett, 1986, էջ 56

ԳրականությունԽմբագրել

  • George Bennett Eastern Block(անգլ.) // TRUCK. — London: FF Publishing Ltd, 1986. — С. 56.

Արտաքին հղումներԽմբագրել