Ռաբահ Մաջեր
Մուստաֆա Ռաբահ Մաջեր (արաբ․՝ رابح ماجر, դեկտեմբերի 15, 1958, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր), ալժիրցի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Միջազգային մակարդակով Ալժիրի ամենահաջողակ ֆուտբոլիստը։ Ալժիրի միակ ֆուտբոլիստն, ով նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
Ռաբահ Մաջեր արաբ․՝ رابح ماجر | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1958 (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիական Ալժիր | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 88 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաջերը ֆուտբոլային կարիերան սկսեց «Հուսեին Դեյ» ակումբում, որտեղ խաղաց մինչև 25 տարեկանը։ Այնուհետև տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ խաղաց «Ռասինգ» և «Տուր» ակումբների կազմում։ 1985-ին Մաջերը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու» ակումբ, որի համար կարճատև ընդմիջումով խաղաց գրեթե վեց տարի։ «Պորտու»-ի հետ Մաջերն հասավ իր կարիերայի կարևոր հաջողություններին, նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթն ու Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթը։
Միջազգային կարիերաԽմբագրել
Մաջերն ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ հանդես եկավ 14 տարի, խաղաց 87 խաղում և խփեց 31 գնդակ։ Մաջերը խփած գոլերի քանակով Ալժիրի հավաքականի ռեկորդակիրն է։ Հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների՝ 1982 և 1986 թվականներին։
Մարզչական կարիերաԽմբագրել
Մաջերի մարզչական կարիերան սկսեց Ալժիրի հավաքականի հետ աշխատանքից, որը նա առաջին անգամ գլխավորեց 1993-ին և այնտեղ աշխատեց մինչև 1995-ը։ Հետո նա ևս երկու անգամ գլխավորեց այն՝ 1999-ին և 2001-2002 -ն ընկած ժամանակահատվածը, մինչև՝ 2006-ին մարզիչի կարիերային վերջ դնելը, երբ գնաց աշխատելու Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում։ Ղեկավարել է նաև քաթարյան «Ալ Վակրա» և «Ալ Ռայան» ակումբները։
2017-ին Մաջերը դարձյալ գլխավորեց Ալժիրի հավաքականը, այն բանից հետո, երբ Լուկաս Ալկարասը չկարողացավ նրան դուրս բերել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնություն[1]։
ՁեռքբերումներԽմբագրել
- Ակումբային։
- Ալժիրի Գավաթակիր՝ 1978/79
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 1986/87
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 1987
- Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթակիր՝ 1987
- Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 1985/86, 1987/88, 1989/90
- Պորտուգալիայի Գավաթակիր՝ 1987/88, 1990/91
- Պորտուգալիայի Սուպերգավաթակիր՝ 1986, 1990
- Հավաքականի կազմում։
- Համաաֆրիկյան խաղերի հաղթող՝ 1978
- Աֆրիկայի ազգերի գավաթի արծաթե մեդալակիր՝ 1980
- Աֆրիկայի Ազգերի գավաթի բրոնզե մեդալակիր՝ 1984
- Աֆրիկայի ազգերի գավաթակիր՝ 1990
- Աֆրիկյան-ասիական ազգերի գավաթակիր՝ 1991
- Անձնական։
- Տարվա Աֆրիկյան ֆուտբոլիստ՝ 1987
- 20-րդ դարի արաբ ֆուտբոլիստ
- 20-րդ դարի ալժիրցի ֆուտբոլիստ
- 20-րդ դարի Աֆրիկյան ֆուտբոլիստ (5-րդ տեղ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Маджер в очередной раз возглавил Алжир»։ Վերցված է 2017-10-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեղեկություն Zerozero-ում
- Կենսագրությունը Blogportista-ում Archived 2020-07-20 at the Wayback Machine.
- Կենսագրությունը BDFutbol-ում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռաբահ Մաջեր կատեգորիայում։ |