Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ

(Վերահղված է ՌՊԿԻից)

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ռուս.՝ Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова, ԿՀՊԻ, ВГИК (ՎԳԻԿ)[2]), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային հաստատություն[3]։ Հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայում։ Գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության շենքում[2]։

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ
Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова
Տեսակկինոդպրոց, գեղարվեստի ակադեմիա և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1919
Անվանված էՍերգեյ Գերասիմով
ՌեկտորՎլադիմիր Մալիշև
ՏնօրենՎլադիմիր Մալիշև
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունRostokino District?
Պարգևներ
Կայքvgik.info(ռուս.)(անգլ.)
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (Ռուսաստան)##
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (Ռուսաստան)
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, Ռուսաստան
 Gerasimov Institute of Cinematography Վիքիպահեստում

2004 թվականի մայիսից ԿՀՊԻ-ին իրականացնում է նաև մասնագիտական կրթության ծրագրեր[4]։ Ինստիտուտը ստեղծագործական մասնագետներ է պատրաստում կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, վիդեո և այլ արվեստների բնագավառներում։ Ինստիտուտի ասպիրանտուրան պատրաստում է գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվող մասնագետներ[2][5]։

2013 թվականի ապրիլի 15-ին ինստիտուտը ներառվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքավոր օբյեկտների ցանկում[6]։

Պատմություն խմբագրել

1919 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ստեղծվել է կինեմատոգրաֆիայի աշխարհում առաջին պետական դպրոցը[7], որը տեղակայված է եղել Խորհրդային հրապարակի և Տվերյան փողոցի խաչմերուկում գտնվող երկսենյականոց մասնավոր բնակարանում։ Պետկինոդպրոցի առաջին մանկավարժներից են եղել Վալենտին Տուրկինը (ղեկավարել է կինոդպրոցը), Վլադիմիր Գարդինը, Լև Կուլեշովը և Էդուարդ Տիսսեն։ 1928 թվականից կինոդպրոցում դասավանդել է Սերգեյ Էյզենշտեյնը և մինչև 1948 թվականն աշխատել ԿՀՊԻ-ում։ 1940 թվականին ԿՀՊԻ-ին ղեկավարել է Դավիդ Ֆայնշտեյնը, ով 1941 թվականին զոհվել է ռազմաճակատում[8]։

1930 թվականի օգոստոսի 5-ին կինեմատոգրաֆիայի պետական դպրոցը վերակազմավորվել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի[7], 1938 թվականի մայիսի 17-ից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ԿՀՊԻ)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://vietnam.vnanet.vn/russian/вгик-имени-сагерасимова-награжден-орденом-дружбы-вьетнама/6813.html
  2. 2,0 2,1 2,2 «ВГИК: Официальная информация» (ռուսերեն). // vgik.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Приказ Федерального агентства по культуре и кинематографии от 26 марта 2008 года № 151 «Об утверждении нового наименования, внесении изменений и дополнений в Устав федерального государственного образовательного учреждения высшего и послевузовского профессионального образования „Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова“». Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Правовой портал в сфере культуры // pravo.roskultura.ru
  4. Колледж кино, телевидения и мультимедиа ВГИК. Основные сведения. // vgik.info
  5. Всероссийский государственный институт кинематографии. Сайт «Мегаэнциклопедия Кирилла и Мефодия» // megabook.ru
  6. Указ Президента Российской Федерации В. Путина № 360 от 15 апреля 2013 года «Об отнесении федерального государственного бюджетного образовательного учреждения высшего и послевузовского профессионального образования „Всероссийский государственный университет кинематографии имени С. А. Герасимова“ к особо ценным объектам культурного наследия народов Российской Федерации». ЗАО «Кодекс» // docs.cntd.ru
  7. 7,0 7,1 7,2 Устав ФГОУ ВППО «Всероссийский государственный университет кинематографии имени С. А. Герасимова» (утверждён приказом Министерства культуры Российской Федерации № 544 от 1 июня 2011 года). // vgik.info
  8. Василий Шукшин — жизнь в кино. — Гос. музей истории литературы, искусства и культуры Алтая, 2009. — 360 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ» հոդվածին։