Ջոտտո դի Բոնդոնե

(Վերահղված է Ջ. դի Բոնդոնեից)

Ջոտտո դի Բոնդոնե (իտալ.՝ Giotto di Bondone, 1267[1], 1276[1] կամ 1266[2], Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2] - հունվարի 8, 1337[4][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4][2]), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։

Ջոտտո դի Բոնդոնե
իտալ.՝ Giotto di Bondone
Ի ծնեGiotto di Bondone
Ծնվել է1267[1], 1276[1] կամ 1266[2]
ԾննդավայրՎիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2]
Մահացել էհունվարի 8, 1337[4][2]
Վախճանի վայրըՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4][2]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ՈւսուցիչՉիմաբուե[6]
Ստեղծագործություն(ներ)Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն և Giotto's O?
ՈճՊրոտոռենեսանս[3] և Գոթիկա[3]
Ժանրհոգևոր արվեստ[7], այլաբանություն[7] և դիցաբանական գեղանկարչություն[7]
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, muralist և դիզայներ
Գործունեությունընկարիչ
քանդակագործ։
Ծնողներհայր՝ Bondone?
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
 Giotto di Bondone Վիքիպահեստում

Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։

Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։

1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել