Ջուզեպպե Տարտինի

Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր
(Վերահղված է Ջ. Տարտինիից)

Ջուզեպպե Տարտինի (ապրիլի 8, 1692(1692-04-08)[1][2][3], Պիրան, Վենետիկի հանրապետություն[4][3][3] - փետրվարի 26, 1770(1770-02-26)[1][5][2][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[6][4][3]), Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։

Ջուզեպպե Տարտինի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGiuseppe Tartini
Ծնվել էապրիլի 8, 1692(1692-04-08)[1][2][3]
Պիրան, Վենետիկի հանրապետություն[4][3][3]
Երկիր Վենետիկի հանրապետություն
Մահացել էփետրվարի 26, 1770(1770-02-26)[1][5][2][…] (77 տարեկան)
Պադովա, Վենետիկի հանրապետություն[6][4][3]
Գերեզմանchurch of St. Catherine
Ժանրերբարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, ջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԿրթությունՊադովայի համալսարան
 Giuseppe Tartini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուզեպպե Տարտինին ծնվել է 1692 թ. ապրիլի 8-ին Պիրանում, (այժմ Սլովենիա և մահացել 1770 թ. փետրվարի 26-ին Պադուում, (Իտալիա)։ Աշխատել է տարբեր նվագախմբերում, նաև ղեկավարել է Պադուի Սուրբ-Անտուան եկեղեցու նվագախումբը։ Այս կարգավիճակը Տարտինիին թույլ է տալիս շրջագայել։ Այս նույն քաղաքում նա հիմնում է երաժշտական դպրոց, որտեղ նաև դասավանդում է Պիեդրո Նարդինիին։ Տարտինին գրել է տարբեր քննադատական հոդվածներ և միջոցներ ուսուցանման համար։ Տարտինիի նվագը աչքի էր ընկնում իր երգեցիկ հնչյուններով և իր աներևակայելի աղեղային շարժումներով։ Նա աշխատել է Անտոնիո Վիվալդիի և Արկանջելո Կորելլիի հետ։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • 130 կոնցերտ ջութակի համար
  • 150 սոնատ ջութակի համար
  • 50 եռակի սոնատ
  • "Աղեղի արվեստը" (50 վարիացիա Կորելլի գավոտի հիման վրա գրված)
  • եկեղեցական մեղեդիներ

Տարտինիի ամենաճանաչված[փա՞ստ] գործերից է "Սատանայի դայլայլը" ՝ սոնատ ջութակի համար։ Ըստ Տարտինիի, նա գրել է այս սոնատը այն բանից հետո, երբ երազում տեսել է, թե ինչպես է սատանան ջութակ նվագում իր համար։ Նա արթնացել է և փորձել է գրել սատանայի նվագած երաժշտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Tartini, Giuseppe (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 101.
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Тартини Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.