Ջո Պեշի (լրիվ անունը՝ Ջոզեֆ Ֆրանչեսկո ԴեԼորես Էլիոտ Պեշի (անգլ.՝ Joseph Francesco DeLores Eliot Pesci, փետրվարի 9, 1943(1943-02-09)[3][4], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։

Ջո Պեշի
Հասակը163 սմ
Ծնվել էփետրվարի 9, 1943 (81 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունBelleville High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնռոմանական կաթոլիկ[1]
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1961–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Քրեական
Ընտրանի"Մի անգամ Ամերիկայում",
"Մահացու զենք 2",
"Տանը մենակ"
Ամուսին(ներ)Կլաուդիա Հարո
(ամուսնալուծված)
(1 երեխա)
Համատեղ ապրող(ներ)Angie Everhart?
Երեխա(ներ)1 երեխա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000582
ԿինոՊոիսկID 63985

Կենսագրություն խմբագրել

Ջո Պեշին ծնվել է 1943 թվականին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում՝ վարորդ Անջելոյի և վարսավիր Մերիի ընտանիքում[5]։

Առաջին դերը կինոյում խաղացել է 1975 թվականին ցածր բյուջե ունեցող «Հոգիների հավաքողը» քրեական ֆիլմում։

Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» (1980) ֆիլմում կերտած բռնցքամարտիկի եղբայր Ջոու ԼաՄոտտի հերոսի դերի համար ստացել է BAFTA մրցանակ «Լավագույն նորեկ» անվանակարգում, նաև առաջադրվել Օսկարի։ Այդ ֆիլմից հետո Ռոբերտ Դե Նիրոյի հետ միասին դառնում է Սկորսեզեի սիրված դերասաններից մեկը։

Իսկ ահա 1990 թվականին կրկին հանդես գալով Մարտին Սկորեսեզի մեկ այլ հայտնի «Փառավոր տղաներ» ֆիլմում խաղացած գանգստեր Թոմի ԴեՎիտոյի դերի համար ստանում է Օսկար, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

Մնացած հայտնի ֆիլմերն են «Մենակ տանը», «Մենակ տանը 2», «Իմ զարմիկ Վիննին», «Ջոն Քեննեդի. Կրակոց Դալլասում», «Մահացու զենք 2», «Մահացու զենք 3», «Մահացու զենք 4», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո» և այլն։

Անձնական կյանք խմբագրել

1988-1992 թվականներին Ջո Պեշին ամուսնացած է եղել Կլաուդիա Մարտե Հարոյի, և ունեցել է մեկ աղջիկ՝ Տիֆանի։ 2007-2008 թվականներին հանդիպել է 37-ամյա մոդել Էնջի Էվերհարտի հետ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է 38 ֆիլմում։
Առավել նշանավորներն են.

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Ռեժիսոր Խաղընկերներ
1980 «Կատաղի ցուլ» Raging Bull Մարտին Սկորսեզե Ռոբերտ Դե Նիրո
Քեթի Մորիարտի
1983 «Հեշտ փողեր» Easy Money Ջեյմս Սինյորելլի Ջերալդինա Ֆիցջերալդ
Ջենիֆեր Ջեյսոն Լի
1984 «Մի անգամ Ամերիկայում» Once Upon A Time In America Սերժիո Լեոնե Ռոբերտ Դե Նիրո
Ջեյմս Վուդս
Ուիլյամ Ֆորսայթ
Դեննի Այելլո
Բերտ Յանգ
Ջեյմս Ռուսսո
1989 «Մահացու զենք 2» Lethal Weapon 2 Ռիչարդ Դոններ Մել Գիբսոն
Դենի Գլովեր
1990 «Փառավոր տղաներ» Goodfellas Մարտին Սկորսեզե Ռոբերտ Դե Նիրո
Ռեյ Լիոտա
Պոլ Սորվինո
1990 «Տանը մենակ» Home Alone Քրիս Քոլամբոս Մակոլեյ Կալկին
Դենիել Ստերն
Քեթրին Օ'Հարա
1991 «Ջոն Քենեդի. Կրակոց Դալլասում» JFK Օլիվեր Սթոուն Քեվին Քոսթներ
Թոմի Լի Ջոնս
Մայքլ Ռուկեր
Քեվին Բեյքոն
Ջեք Լեմոն
Դոնալդ Սազերլենդ
Սիսի Սփեյսեք
1992 «Մահացու զենք 3» Lethal Weapon 3 Ռիչարդ Դոններ Մել Գիբսոն
Դենի Գլովեր
Ռենե Ռուսո
1992 «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» Home Alone 2։ Lost In New York Քրիս Քոլամբոս Մակոլեյ Կալկին
Դենիել Ստերն
Քեթրին Օ'Հարա
1992 «Իմ զարմիկ Վիննին» My Cousin Vinni Ջոնաթան Լինն Մարիսա Թոմեյ
1993 «Բրոնքսյան պատմություն» A Bronx Tale Ռոբերտ Դե Նիրո Ռոբերտ Դե Նիրո
Չեզ Պալմինտերի
1994 «Ջիմմի Հոլիվուդ» Jimmy Hollywood Բարի Լևինսոն Հարիսոն Ֆորդ
Քրիստիան Սլեյթեր
Վիկտորիա Աբրիլ
1995 «Կազինո» Casino Մարտին Սկորսեզե Ռոբերտ Դե Նիրո
Շերոն Սթոուն
Ջեյմս Վուդս
Քեվին Պոլակ
1998 «Մահացու զենք 4» (Lethal Weapon 4 Ռիչարդ Դոններ Մել Գիբսոն
Դենի Գլովեր
Քրիս Ռոք
Ջեթ Լի
2006 «Կեղծ գայթակղություն» The Good Shepherd Ռոբերտ Դե Նիրո Անջելինա Ջոլի
Ալեք Բոլդուին
Ալեք Բոլդուին
Բիլլի Քրուդափ
Ուիլյամ Հյորտ
Ջոն Թուրթուրո
Թիմոտի Հաթթոն

Մրցանակներ խմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 7-ի։

  • 1980 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
  • 1981 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային ժողով - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
  • 1982 - BAFTA, գլխավոր դերի լավագույն դեբյուտ
  • 1990 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
  • 1991 - Օսկար - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
  • 1993 - Ամերիկյան կատակերգական մրցանակ - Լավագույն կատակերգական տղամարդու գլխավոր դեր «Իմ զարմին Վիննին» և այլն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://hollowverse.com/joe-pesci/
  2. 1991 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
  3. filmportal.de — 2005.
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. FILM; Joe Pesci? That Guy Is Some Kind of Character
  6. «Joe Pesci To Wed Angie Everhart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.