Ջուլիան Շնաբել

(Վերահղված է Ջ. Շնաբելից)

Ջուլիան Շնաբել (անգլ.՝ Julian Schnabel, հոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4], ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ։

Ջուլիան Շնաբել
Julian Schnabel
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ԿրթությունՀյուստոնի համալսարան
ԵրկերՍկաֆանդրը և թիթեռը, Basquiat? և Before Night Falls?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, լուսանկարիչ և նկարիչ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներVito Schnabel? և Stella Schnabel?
ԿայքIMDb
Julian Schnabel Վիքիպահեստում

Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս։ 1973 թ. գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին։ Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը։ Շնաբելին իսկույն ընդունեցին։ Մաքառելով արվեստի աշխարհում՝ բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը՝ միաժամանակ աշխատելով իր գործերի վրա։ 1975 թ. բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարչի գործունեությանը զուգահեռ՝ նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»` կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը։

ՖիլմագրությունԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

 
Ռուլա Ջեբեռեալը (ձախից), Ջուլիան Շնաբելը և Ֆրեյդա Պինտոն (աջից) «Միռալ» ֆիլմի պրեմիերային (2010 թվականի հոկտեմբեր)

ԾանոթագրություններԽմբագրել