Ջեք Լեմոն (անգլ.՝ Jack Lemmon, փետրվարի 8, 1925(1925-02-08)[1][2][3][…], Նյութոն, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 27, 2001(2001-06-27)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, կինոյում կերտել է տարբեր ժանրերի հերոսներ։

Ջեք Լեմոն
անգլ.՝ Jack Lemmon
Ծնվել էփետրվարի 8, 1925(1925-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՆյութոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 27, 2001(2001-06-27)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Հարվարդի քոլեջ, Rivers School?, HB Studio և Eliot House?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, երաժիշտ և կատակերգու
Ժանրերկինոկատակերգություն
Ծնողներհայր՝ Ջոն Ուլեր Լեմեն[5], մայր՝ Mildred Burgess Noel?[5]
Ամուսին(ներ)Սինտի Սթոուն և Ֆելիցիա Ֆար
Երեխա(ներ)Քրիս Լեմոն
Պարգևներ և մրցանակներ

Պրայմթայմ Էմմի մրցանակ՝ երաժշտական, երգիծական կամխառը ժանրերում սցենրաստիական աշխատանքի համար

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար Օսկար լավագույն դերասանի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «հեռուստաֆիլմում կամ մինիսերիալում տղամարդու լավագույն դերի համար»

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Վոլպի գավաթ լավագույն դերասանին

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն տղամարդու դերակատարման համար

և

Ոսկե արջ

Կենսագրություն խմբագրել

Ջեք Լեմոնը ծնվել է 1925 թվականի փետրվարի 8-ին, Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում։ Նա իր ծնողների՝ Ջոն Ուլեր Լեմենի և Միլդրեդ Բարգես Լառուի միակ երեխան էր։ Հայրը ուներ թխվածքների սեփական արտադրամաս։

Լեմոնը հաճախել է Նյուտոնի Ջոն Ուարդի անվան տարրական դպրոցը (John Ward Elementary School) և Վեստոնի Ռիվերս դպրոցը (The Rivers School)։ Դեռ մանուկ հասակից նա աչքի էր ընկնում դերասանական ունակություններով[6]։ Լեմոնը հաճախել է Ֆիլիպս Ակադեմիան (Phillips Academy (Class of 1943)) և հեղինակավոր Հարվարդի Համալսարանը (Harvard University (Class of 1947))։

Հարվարդում ուսանելու տարիներին մի քանի ամիս մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայելով ռազմածովային ուժերում։

Անձնական կյանք և մահ խմբագրել

Ջեք Լեմոնը երկու անգամ ամուսնացել է։ Առաջին կինը Սինտի Սթոունն էր, նրանք ունեցել են մեկ որդի՝ Քրիս Լեմոն։ Երկրորդ կինը դերասանուհի Ֆելիսիա Ֆարն էր, ունեցել են աղջիկ՝ Քորթնի։

Լեմոնը հիվանդացել էր քաղցկեղով և կյանքի վերջին երկու տարիները պայքարում էր հիվանդության դեմ։ Հենց քաղցկեղն էլ դարձավ դերասանի մահվան պատճառ։ Մահացել է 2001 թվականին հունիսի 27-ին։ Թաղված է Վեստվուդի գերեզմանատանը, իր ընկեր Ուոլթեր Մատաուի կողքին, ով մահացել է 2000 թվականին։

Կարիերա խմբագրել

Երիտասարդ տարիներին աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում։ Կարիերայի սկզբնական շրջանում՝ 1949 թվականից սկսած խաղացել է հեռուստատեսային սերիալներում։ Առաջին մեծ դերը կինոյում 1954 թվականին նկարահանված «Դա պետք է պատահի ձեզ հետ» ֆիլմն է։ Իսկ արդեն հաջորդ տարի «Միստր Ռոբերտս» ռազմական դրամայում խաղացած դերի համար ստանում է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

Լեմոնի տաղանդը բացահայտում է ռեժիսոր Բիլլի Ուայլդերը, որը տեսնելով նրա խաղը առաջարկեց նկարահանվելու իր «Ջազում միայն աղջիկներն են» հանրահայտ կատակերգությունում։ Հենց այս ֆիլմում խաղացած դերը մեծ ճանաչում բերեց ինչպես Ջեք Լեմոնին, այնպես էլ գլխավոր դերակատար Մերիլին Մոնրոյին։

Դրանից հետո Լեմոնը նկարահանվեց Ուայլդերի շատ ֆիլմերում՝ մինչև 1981 թվականը, որոնցից առավել հայտնի է 1960 թվականին նկարահանված «Բնակարան» ֆիլմը, որը արժանացավ 5 Օսկարի՝ այդ թվում լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար հեղինակավոր անվանակարգերում, իսկ գլխավոր դերասաններ Ջեք Լեմոնը և Շիռլի Մակլեյնը ներկայացվեցին լավագույն դերասան և լավագույն դերասանուհի անվանակարգերում։ Լեմոնը նկարահանվում է նաև այլ ռեժիսորների ֆիլմերում, որոնցից նա իր կյանքի կարևոր դերերից մեկը համարում է Բլեյք Էդվարդսի «Գինու և վարդի օրեր» ֆիլմում խաղացած ալկոհոլիկ Ջո Քլեյի կերպարը։

 
Ջեք Լեմոնը և Շիռլի Մակլեյնը,
կադր «Բնակարան» ֆիլմից

1964 թվականին Լեմոնը խաղում է «Տարօրինակ զույգ» ներկայացման մեջ, որտեղ նրա խաղընկերն էր դերասան Ուոլտեր Մատտաուն։ Հետագայում նրանք դառնում են մոտիկ ընկերներ, միասին հանդես գալով մի քանի ֆիլմերում, որոնցից հիշարժան են «Ծեր փնթփնթանները» և «Ծեր փնթփնթանները զայրացել են» ֆիլմերը։ Ջեք Լեմոնն ու Ուոլտեր Մատտաուն ամերիկյան կինոյի ամենաճանաչված և սիրված կատակերգական դերասանական զույգերից են։ 1965 թվականին նկարահանվում է հայտնի «Մեծ մրցարշավներ» սիրված կատակերգությունում։

1970-ական թվականներին Լեմոնը նկարահանվում է մի քանի նշանավոր ֆիլմերում, որոնցից են «Փրկեք վագրին» (որտեղ Լեմոնը համաձայնվել է խաղալ գրեթե անվճար) և «Չինական ախտանիշ», որտեղ նա խաղում է իր ամենաողբերգական դերերից մեկը։ Մյուս մեծ դերը կինոյում դառնում է Կոստա Գավրասի «Անհետ կորածը»։

1998 թվականին Լեմոնը ներկայացվում է «Ոսկե Գլոբուսի», սակայն մրցանակը ստանում է Վինգ Ռեյմսը, և հենց այդ պահին նա դահլիճից բեմ է հրավիրում Լեմոնին և մրցանակը հանձնում նրան որպես ավելի արժանավոր[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում և հեռուստատեսային սերիալներում, որոնցից առավել նշանավոր են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1954 «Դա պետք է պատահի ձեզ հետ» Ջորջ Կյուկոր
1955 «Միստեր Ռոբերտս» Ջոն Ֆորդ
Մերվին Լեռոյ
Հենրի Ֆոնդա
Ջեյմս Կեգնի
Ուորդ Բոնդ
1958 «Զանգ, գիրք և մոմ» Ռիչարդ Քուին Ջեյմս Ստյուարտ
Քիմ Նովակ
1958 «Կովբոյը» Դելմեր Դևիս
1959 «Ջազում միայն աղջիկներն են» Բիլլի Ուայլդեր Մերիլին Մոնրո
1960 «Բնակարան» Բիլլի Ուայլդեր Շիռլի Մակլեյն
1962 «Գինու և վարդի օրեր» Բլեյք Էդվարդս
1962 «Երեսուներեք դժբախտություն» Ռիչարդ Քվայն Ֆրեդ Ասթեր
Քիմ Նովակ
1963 «Նուրբ Իրման» Բիլլի Ուայլդեր Շիռլի Մակլեյն
1965 «Մեծ մրցարշավներ» Բլեյք Էդվարդս Պիտեր Ֆոլկ
Նատալի Վուդ
1967 «Լուվ» Քլայվ Դոններ Հարիսոն Ֆորդ
Պիտեր Ֆոլկ
1973 «Փրկեք վագրին» Ջոն Էվիլդսեն
1974 «Առաջին էջ» Բիլլի Ուայլդեր Ուոլտեր Մատտաու
Սյուզան Սարանդոն
1977 «Օդանավակայան 77» Ջերրի Ջեյմսոն Ջեյմս Ստյուարտ
Օլիվիա դե Հևիլլենդ
Ջոզեֆ Քոթթեն
Ջորջ Քենեդի
Քրիստոֆեր Լի
1979 «Չինական ախտանիշ» Ջեյմս Բրիջես Ջեյն Ֆոնդա
Մայքլ Դուգլաս
1980 «Մրցանակ» Բոբ Կլարկ
1982 «Անհետ կորածը» Կոստա Գավրաս Սիսի Սփեյսեք
1989 «Հայրիկ» Գարի Դևիդ Գոլդբերգ Քեվին Սփեյսի
Իթան Հոուք
Քեթի Բեյքեր
1991 «Ջոն Քենեդի. Կրակոց Դալլասում» Օլիվեր Սթոուն Քեվին Քոսթներ
Թոմ Լի Ջոնս
Մայքլ Ռուկեր
Քեվին Բեյքոն
Ջո Պեշի
Դոնալդ Սազերլենդ
Սիսի Սփեյսեք
1992 «Ամերիկացիները» Ջեյմս Ֆոուլի Ալ Պաչինո
Էդ Հարիս
Ալեք Բոլդուին
Քեվին Սփեյսի
Ալան Արկին
1993 «Ծեր փնթփնթանները» Դոնալդ Պետրի Ուոլտեր Մատտաու
Դարիել Հաննա
1995 «Ծեր փնթփնթանները զայրացել են» Հովարդ Դոյչ Ուոլտեր Մատտաու
Սոֆի Լորեն
1995 «Մարգագետնային տավիղ» Չառլզ Մատտոու Սիսի Սփեյսեք
1997 «Բաց ծովում» Մարթա Քուլիջ Ուոլտեր Մատտաու
1997 «12 զայրացած տղամարդ» Ուիլյամ Ֆրիդկին Հենրի Ֆոնդա
Ջեյմս Գանդոլֆինի

Մրցանակներ խմբագրել

Ստացել է ընդհանուր թվով 54 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 42-ի, այդ թվում.

  • 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար՝ 1956 թվականին որպես երկրորդ պլանի դերասան «Միստեր Ռոբերտս» ֆիլմի համար, և 1974 թվականին «Փրկեք վագրին» Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում.
  • 22 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել է այդ մրցանակը 6.
  • 7 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 3-ը.
  • 6 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ) մրցանակի, ստացել 2 անգամ
  • Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոնների բազմակի մրցանակակիր է և այլն

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Lemmon, Chris (2006). A Twist of Lemmon։ A Tribute to My Father. Chapel Hill, N.C.։ Algonquin Books of Chapel Hill. ISBN 9781565124806.
  • Freedland, Michael (2003). Some Like It Cool։ The Charmed Life of Jack Lemmon. Robson Books. ISBN 9781861055101.
  • Widener, Don (1975). Lemmon. Macmillan Books.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Լեմոն» հոդվածին։