Ջանիբեկ Եղիազարյան

հայ տնտեսագետ
(Վերահղված է Ջ. Եղիազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջանիբեկ Եգորի Եղիազարյան (1918 - 2000), հայ տնտեսագետ։

Ջանիբեկ Եղիազարյան
Ծնվել է1918
Մահացել է2000
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ

Գործունեությունը խմբագրել

1935 թվականին ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը, 1939 թվականին՝ Կիևի քաղղեկների պատրաստման դպրոցը, 1950 թվականին՝ Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրման գործողություններին, 1941-1945 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թվականի հուլիսին Կիևի քաղղեկների պատրաստման դպրոցից, որտեղ վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ էր, գործուղվել է գործող ռազմաճակատ՝ Լվովի շրջան։ Ընկել է շրջափակման մեջ և մի քանի ամիս եղել է Կիրովոգրադի համակենտրոնացման ճամբարում։ 1942 թվականին փախել և միացել է պարտիզաններին, ապա՝ կանոնավոր զորամասերին։ 1936-1938 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 2-րդ քարտուղար, 1946-1950 թվականներին՝ Ապարանի գյուղբանկի լիազոր, 1950-1953 թվականներին՝ Հայաստանի գյուղբանկի վարկավորման բաժնի վարիչ, 1953-1969 թվականներին՝ Հայաստանի պետբանկի կոլտնտեսությունների վարկավորման վարչության պետ։ 1969-1978 թվականներին աշխատել է Հայաստանի պետբանկի կառավարչի տեղակալ։ 1978-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության վարչության, ապա՝ ՀԽՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության բաժնի պետ։ 1995-1999 թվականներին աշխատել է «Կրեդիտ Երևան» բանկում։

Պարգևատրումներ և կոչումներ խմբագրել

  • 1968 թ., ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ։
  • 1985 թ., Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մեկ տասնյակից ավելի մեդալներով։

Գրականություն խմբագրել