Ջեսիկա Բիլ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Ջ. Բիլից)

Ջեսիկա Կլեր Բիլ (անգլ.՝ Jessica Claire Biel, մարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…], Ely, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգարեն» և «Իլյուզիանիստը» ֆիլմերից։

Ջեսիկա Բիլ
անգլ.՝ Jessica Biel
Ծնվել էմարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրEly, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան (2002), Fairview High School?, Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ընտրանի7th Heaven?
Ամուսին(ներ)Ջասթին Թիմբերլեյք
Համատեղ ապրող(ներ)Քրիս Էվանս[4][5][6] և Adam LaVorgna?[7][8]
Երեխա(ներ)Սայլես Ռենդել Թիմբերլեյք
jessebiel.com

Կենսագրություն խմբագրել

Ջեսիկան ծնվել է Ամերիկայի փոքր Իլի քաղաքում, որը գտնվում է Մինեսոտա նահանգում։ Հայրը՝ Ջոնաթան Էդվարդ Բիլն է իսկ մայրը՝ Կամբրելի Բիլը։ Ջեսիկայի ծնունդից 3 տարի հետո ընտանիքում ծնվում է նրա եղբայր Ջասթինը[9][10]։ Մանկության տարիները Ջեսիկան իր ընտանիքի հետ անցկացրել է Տեխասում, Մինեսոտայում և Վուդսթոքում։ Վերջ ի վերջո ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Բոուլդերում։

Սկզբում Ջեսիկան երգում էր, հետո նույնիսկ մասնակցել է մի քանի քաղաքային երաժշտական նախագծերի, գլխավոր դերերում է եղել այնպիսի մյուզիքլներում ինչպիսիք են՝ «Էննին», «Երաժշտության ձայնը», «Գեղեցկուհին և հրեշը»։ 12 տարեկան հասակում մասնակցել է «Տաղանդների և մոդելների համաշխարհային ասոցիացիայի» կոնֆերենցիային, որտեղ գրավել է մի քանի մոդելային գործակալների ուշադրությունը։ Այդ ժամանակներից Ջեսիկան սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում։

Դրանից հետո Ջեսիկան գլխավոր դերում խաղաց «I'ts Digital World» մյուզիքլում, որը սակայն էկրաններին չբարձրացվեց։

14 տարեկան հասակում Ջեսիկայի մոտ կինո մտնելու մի քանի անհաջող փորձեր եղան։ Ի վերջո նա նկարահանվեց «7-րդ երկինք» ընտանեկան սերիալում, որպես ավագ դուստրի դերակատար։ Այդ սերիալը պլանավորվել էր ցուցադրվել «FOX» ալիքով, սակային սերիալը սկսվեց ցուցադրվել միայն 1996 թ․ «Warner Brothers»-ով։ Սերիալը ձգվեց ոչ ավել ոչ պակաս քան 11 տարի և դարձավ հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար սերիալը։ Ջեսիկան առաջին անգամ նկարահանվեց «Ոլիի ոսկին» ֆիլմում, որտեղ նա կատարում էր Քեյսի Ջեքսոնի դերը։ Այդ դերը նրան բերեց «Young Artist Award» մրցանակը։

2000 թվականին Ջեսիկայի մոտ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում նկարահանվելու անհաջող փորձեր կատարվեցին։ Դրանից հետո Ջեսիկան հայտարարեց, որ հոգնել է սերիալում նկարահանվելուց։ Եվ դրանից հետո նա կիսամերկ նկարվեց «Gear» ամսագրի շապիկին հայտնվելու համար, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ֆիլմի երկրպագուների և պրոդյուսերների մոտ, սակայն ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աարոն Սպելլինգն հասկացնել տվեց բոլորին, որ չի պատրաստվում խզել պայմանագիրը Բիլի հետ։ Այնուամենայնիվ մնացած սերիաներում Ջեսիկան գրեթե չէր հայտնվում, ինչը կապված էր (ըստ սյուժեի) այլ նահանգում իր ուսմամբ։ Հիմա արդեն Ջեսիկան զղջում է ամսագրի հետ կապված դեպքը, սակայն այն համարում է օգտակար կյանքի փորձ։ 2007 թվականին Ջեսիկան նկարահանվել է «Մարգարեն» ֆիլմում, Նիկոլաս Քեյջի և Ջուլիանա Մուրի հետ համատեղ։ 2008 թ․ սեպտեմբերի 8-ին ներկա է եղել «Հեշտ ապրելակերպ» ֆիլմի պրեմիերային՝ Տորոնտոյի կինոփառատոնում։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հոկտեմբերի 19-ին Ջեսիկա Բիլն ամուսնացել է երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքի հետ[11], որի հետ նախքան հարսանիքը հանդիպում էր հինգ տարի[12][13]։ 2013 թվականի սեպտեմբերին պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը[14], բայց ֆիլմերում շարունակել է հանդես գալ իր օրիորդական ազգանունով[15]։ Նրանց որդին՝ Սայլաս Ռենդալ Թիմբերլեյքը, ծնվել է 2015 թվականի ապրիլի 8-ին[16][17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1994 Սա թվային աշխարհ է It's a Digital World Ռեգրետալ Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Ֆենտեզի,
Ընտանեկան
Պոլ Գրինբերգ Բրայան Հուկիբա,
Ռոբերտ Ամիկո,
Վել Բարի,
Պոլ Գրինբերգ
1996-2007 Յոթերորդ երկինքը 7th Heaven Մերի Կամդեն Սերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Ջոել Ջ. Ֆիգենբաում
Գարի Հարիս
Թոնի Մորդենտե,
Խեփի,
Բևերլի Միտչել,
Սթիվեն Կոլինզ,
Կետրին Հիքս,
ՄակՔենզի Ռոսման
1996 Ոսկե Ուլի Ulee's Gold Քեյսի Ջեքսոն Դրամա Վիկտոր Նունես Փիթեր Ֆոնդա,
Պատրիսիա Ռիչարդսոն,
Քրիստին Դանֆորդ,
Թոմ Վուդ
1998 Ես Սուրբ Ծննդին կլինեմ տանը I'll Be Home for Christmas Ալլի Կատակերգություն,
Ընտանեկան
Արլին Սանֆորդ Ջոնաթան Թեյլոր Թոմաս,
Ադամ Լավորնա,
Գերի Կոուլ,
Իվ Գորդոն
1999 – Գրիֆինները Family Guy Բրուկ (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Շին
Փիթ Միշելս
Ջեյմս Պուրդում
Սետ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սետ Գրին,
Միլա Կունիս,
Մայք Հենրի
2001 Ամառային խաղեր Summer Catch Տենլի Պարիշ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Մայքլ Տոլին Ֆրեդի Պրինց կրտ.,
Մեթյու Լիլարդ,
Բրայան Դենեհի,
Ֆրեդ Ուորդ
2002 Սեքսի կանոնները The Rules of Attraction Լարա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր Էվերի Ջեյմս Վան Դեր Բիկ,
Շաննին Սոսամոն,
Կիպ Պարդու,
Քեյթ Բոսվորտ
2003 Տեխասյան սպանդ բենզասղոցով The Texas Chainsaw Massacre Erin Սարսափ,
Թրիլեր
Մարկուս Նիսպել Ջոնաթան Տակեր,
Էրիկա Լիրսեն,
Մայկ Ֆոգել,
Էրիկ Բալֆուր
2004 Բջջային Cellular Խլոե Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Ռ. Էլիս Կիմ Բեյսինգեր,
Քրիս Էվանս,
Ջեյսոն Ստեյտեմ,
Ուիլյամ Հ. Մեյսի,
Նոա Էմերիկ
2004 Բլեյդ. Եռյակ Blade։ Trinity Աբիգեյլ Ուիսթլեր Սարսափ,
Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Դևիդ Ս. Գոյեր Ուեսլի Սնայփս,
Քրիս Քրիստոֆերսոն,
Դոմինիկ Պյորսել,
Ռայան Ռեյնոլդս
2005 Բլեյդ. Եռյակի աշխարհի ներսում Nightstalkers, Daywalkers, and Familiars։ Inside the World of 'Blad... Աբիգեյլ Ուիսթլեր Փաստագրական Լին Հարիս,
Դևիդ Ս. Գոյեր,
Ավի Արադ,
Փիթեր Ֆրանկֆուրտ,
Ուեսլի Սնայփս
2005 Ստելս Stealth լեյտենանտ Կարա Ուայդ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ռոբ Կոեն Ջոշ Լուկաս,
Ջեյմի Ֆոքս,
Սեմ Շեպարդ,
Ռիչարդ Ռոքսբուրգ
2005 Լոնդոն London Լոնդոն Դրամա,
Մելոդրամա
Հանտեր Ռիչարդս Քրիս Էվանս,
Ջոյ Բրայանտ,
Ջեյսոն Ստեյտեմ,
Քելի Գարներ
2005 Էլիզաբեթթաուն Elizabethtown Ellen Kishmore Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն Քրոու Օրլանդո Բլում,
Քիրստեն Դանստ,
Սյուզեն Սարանդոն,
Ալեք Բոլդուին,
Բրյուս ՄակԳիլ
2006 Իլյուզիանիստը The Illusionist Սոֆի Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Նիլ Բյորգեր Էդվարդ Նորտոն,
Պոլ Ջամաթի,
Ռուֆուս Սյուել,
Էդի Մարսան
2006 Քաջերի տունը Home of the Brave Բանեսա Փրայս Մարտական,
Դրամա,
Ռազմական
Իրվին Ուինկլեր Սեմյուել Ջեքսոն,
Բրայան Պրեսլի,
Ֆիֆտի Սենտ,
Քրիստինա Ռիչի
2007 Մարգարեն Next Liz Cooper Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Լի Տամահորի Նիկոլաս Քեյջ,
Ջուլիանա Մուր,
Թոմաս Կրեչման,
Տորի Քիթլզ
2007 Չաքը և Լարին. Հրդեհային հարսանիք I Now Pronounce You Chuck & Larry Ալեքս ՄակԴոնահի Մելոդրամա,
Կատակերգություն
Դենիս Դուգան Ադամ Սենդլեր,
Քևին Ջեյմս,
Դեն Էյկրոյդ,
Վինգ Ռեյմս
2007 ТՔո մայրիկը սպանում է կենդանիներին Your Mommy Kills Animals Փաստագրական Կուրտ Ջոնսոն Ռոն Առնոլդ,
Շեյն Բարբի,
Սիա Բարբի,
Մայքլ Բել
2008 Անցք թղթե ամպում Hole in the Paper Sky Կարեն ուատկինս Կարճամետրաժ,
Դրամա
Ուիլյամ Պերպլ Ջեյսոն Կլարկ,
Գերի Մարշալ,
Սթիվեն Քոլինզ,
Ջեֆրի Նորդլինգ
2008 Թեթև վարմունք Easy Virtue Լարիտա Ուիթաքեր Մելոդրամա,
Կատակերգություն
Ստեֆան Էլիոթտ Բեն Բարնս,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Քոլին Ֆերթ,
Քիմբերլի Նիքսոն
2008 Կապույտ փոշի Powder Blue Ռոզ Ջոննի Դրամա Տիմոտի Լին Բուի Էդի Ռեդմեյն,
Ֆորեսթ Ուիթակեր,
Ռեյ Լիոտա,
Լիզա Կուդրոու
2009 51 մոլորակը Planet 51 Նիրա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Հորխե Բլանկո
Հավեր Աբադ
Մարկոս Մարտինեզ
Ջոն Քլիզ,
Գարի Օլդմեն,
Դուեյն Ջոնսոն,
Ջասթին Լոնգ
2010 Սուրբ Վալենտինի օրը Valentine's Day Կարա Մոնահան Մելոդրամա,
Կատակերգություն
Գերի Մարշալ Ջեսիկա Ալբա,
Բրեդլի Կուպեր,
Էն Հետուեյ,
Ջենիֆեր Գարներ
2010 «Ա» ջոկատը The A-Team Չարիսա Սոսա Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Ջո Կարնախան Լիամ Նիսոն,
Բրեդլի Կուպեր,
Շարլտո Կոպլի,
Կուինտոն Ջեքսոն
2011 Հին Նոր տարին New Year's Eve Տես Բերն Մելոդրամա,
Կատակերգություն
Գերի Մարշալ Հոլի Բերի,
Ջոն Բոն Ջովի,
Էբիգեյլ Բրեսլին,
Լուդակրիս
2012 Լողլող մարդը The Tall Man Ջուլիա Դենինգ Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Պասկալ Լոժե Ջոդել Ֆերլանդ,
Ուիլյամ Բ. Դևիս,
Սամանտա Ֆերիս,
Կոլին Վիլեր
2012 Հիշել ամենը Total Recall Մելինա Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Լեն Ուայզման Քոլին Ֆարել,
Քեյթ Բեքինսեյլ,
Բրայան Կրենսթոն,
Ջոն Չո
2012 Հիչկոկ Hitchcock Վերա Մայլս Դրամա,
Կենսագրական
Սաշա Ջերվասի Էնթոնի Հոփկինս,
Հելեն Միրեն,
Սքարլեթ Յոհանսոն,
Դեննի Հյուսթոն,
Թոնի Կոլեթ
2012 Մեծ պահանջարկով տղամարդը Playing for Keeps Ստեյսի Մելոդրամա,
Կատակերգություն
Գաբրիելե Մուչինո Ջերարդ Բատլեր,
Ումա Թուրման,
Քեթրին Զետա-Ջոնս,
Դեննիս Քուեյդ
2012 Սատանան և խորը, կապույտ ծովը The Devil and the Deep Blue Sea Պեննի Դրամա Ուիլյամ Պերպլ Խլոյա Գրեյս Մորեց,
Ջեֆրի Դին Մորգան,
Մերի Ստինբերգեն
2013 Էմանուելը և ձկների մասին ճշմարտությունը Emanuel and the Truth about Fishes Լինդա Թրիլեր,
Դրամա
Ֆրանչեսկա Գրեգորինի Ջիմի Սիմփսոն,
Կայա Սկոդելարիո,
Ալֆրեդ Մոլինա,
Սեմ Ջագեր
Մեխվածը Nailed Ալիսա Էքըլ Մելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ Օ. Ռասել Ջեյք Ջիլենհոլ,
Ջեյմս Մարսդեն,
Քեթրին Կիներ,
Քերսթի Էլի

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը!
2008 Անցք թղթե ամպում Hole in the Paper Sky
2012 Լողլող մարդը The Tall Man
2012 Սատանան և խորը, կապույտ ծովը The Devil and the Deep Blue Sea

Ռեժիսոր և սցենարիստ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը!
2010 Սոդալես Sodales

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.instyle.com/news/tbt-jessica-biel-chris-evans-relationship
  5. http://www.chinadaily.com.cn/entertainment/2006-07/04/content_633085.htm
  6. https://gov-civil-portalegre.pt/the-sweetest-thing-chris-evans-did-for-jessica-biel-when-they-were-dating-review-87182
  7. https://www.eonline.com/photos/6465/justin-timberlake-jessica-biel-their-famous-exes
  8. https://www.news.com.au/entertainment/celebrity-life/hook-ups-break-ups/inside-justin-timberlake-and-jessica-biels-2011-split/news-story/5dd1125237a6aad79de53d8fd28c7e51
  9. «Jessica Biel: Actress – Most Beautiful, Jessica Biel». People. Time Inc. 51 (17). 10 мая 1999. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «Jessica Biel Number  – Jessica Biel». FHM US. Emap Consumer Media. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. «The Minnesota-born hardbody has put her French and Choctaw-Indian descent to good use: when the call goes out for an ethnically ambiguous siren, Biel is likely to get the gig.»
  11. «Justin Timberlake-Jessica Biel wedding: 'It's great to be married'». Los Angeles Times. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  12. «Justin Sneaks in with Jessica Biel». TMZ.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. «Justin gets affectionate with his love Jessica». London: Daily Mail. 2007 թ․ մայիսի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. Glamour. «Jessica Biel legally changes her name to Timberlake». Glamour UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  15. Jessica Biel legally takes husband Justin Timberlake’s surname — hellomagazine.com
  16. Anya Leon. (2015 թ․ ապրիլի 11). «Justin Timberlake and Jessica Biel Welcome Son Silas Randall» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  17. «Justin Timberlake Shares New Photos of Son Silas: Parenthood Is the 'Most Insanely Amazing, Beautiful Unbelievable Thing'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Բիլ» հոդվածին։