Ջիվան Աբրահամյան

ազատամարտիկ
(Վերահղված է Ջ. Աբրահամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջիվան Զավենի Աբրահամյան (հուլիսի 6, 1961(1961-07-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 1991(1991-07-20)[1], Վերին շեն, Գերանբոյի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու), արմատներով Զովունի գյուղից է[2]։

Ջիվան Զավենի Աբրահամյան
հուլիսի 6, 1961(1961-07-06)[1] - հուլիսի 20, 1991(1991-07-20)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան
{{{2}}} Հայաստան
Մահվան վայրՎերինշեն գյուղ, Շահումյան
Արցախ Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՀատուկ նշանակության զորքեր
Կոչումկապիտան
Հրամանատարն էրՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ (1979—1989)
Հայ-ադրբեջանական պատերազմ (1991-1994)
Արցախյան ազատամարտ,
Պարգևներ ԽՍՀՄ «Արիության» մեդալ
ՀՀ ազգային հերոսի կոչում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում, սովորել է թիվ 111 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը[3]։

Բանակում ծառայության ընթացքում մասնակցել Է աֆղանական պատերազմին, ինչի համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով[4]։

Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին շեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերին շեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գրականություն խմբագրել

  • Դերիկյան Վ, Վերջին ճակատամարտը, տես Ավետաբերները (դիմանկարի ժողովածու) գրքում, Ե., 1997։
  • Բաղդասարյան Դ., Դիմակայություն (հուշագրություներ), Ե., 1997։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Ջիվան Աբրահամյանի հուշաքարը Կոտայքի մարզի Զովունի գյուղում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։