Ջեյք Աբել

ամերիակացի դերասան
(Վերահղված է Ջ. Աբելից)

Ջեյք Աբել (անգլ.՝ Jake Abel, նոյեմբերի 18, 1987(1987-11-18)[1], Կանտոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ջեյք Աբել
Ի ծնե անուն՝Jake Abel
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 18, 1987(1987-11-18)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Կանտոն, Օհայո, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝2005-մինչ մեր օրերը
IMDb։ID 1831976

Կենսագրություն խմբագրել

Ջեյք Աբելը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 18-ին Օհայո նահանգի Կանտոն քաղաքում։ Ծնողները՝ Մայք և Քիմ Աբելները, ունի ավագ եղբայր՝ Շոն[2]։ Առաջին դերը ստացել է Disney Channel-ի «Սառույցը սրտում» հեռուստաֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Սահման» հեռուստասերիալում, ինչպես նաև խաղացել է այնպիսի ֆիլմերի դրվագներում, ինչպիսիք են «Դետեկտիվ Ռաշ»-ը, «Ամեն ինչ լավ է կամ Զաքի և Կոդիի կյանքը», «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի»-ն։ 2008 թվականի հոկտեմբերին Հեմփթոնի միջազգային կինոփառատոնին Ջեյքը «Հանճարության փայլատակում» ֆիլմում դերակատարման համար արժանացել է Ծագող աստղ կոչմանը[3]։

2009 թվականին Ջեյքը խաղացել է Բրայան Նելսոնի դերը Էլիս Սիբոլդի համանուն վեպի հիման վրա նկարահանված Փիթեր Ջեքսոնի «Դուրեկան ոսկորներ» ֆիլմում, որտեղ խաղում էր նաև Սիրշա Ռոնանը։ 2010 թվականին նկարահանվում է «Փերսի Ջեքսոնը և կայծակներ առևանգողը» ֆիլմում՝ Հերմեսի որդու դերում։ Այս դերի համար Լոգան Լերմանի հետ առաջադրվել է MTV Movie Awards-ի՝ Լավագույն ծեծկռտուք անվանակարգում։ Խաղացել է նաև «Գերբնականը» հեռուստասերիալում՝ Դին և Սեմ Վինչեսթերների եղբոր դերը։

2012 թվականին նկարահանվում է Իեն Օ'Շիի դերում «Հյուրը» ֆիլմում, որը Ստեֆանի Մայերի համանուն վեպի էկրանավորումն է․ այստեղ աշխատում է Սիրշա Ռոնանի հետ։

«Փերսի Ջեքսոն․ հրեշների ծովը» երկրորդ ֆիլմում կրկին խաղում է Հերմեսի որդու՝ Լյուկի դերը։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2013 թվականի օգոստոսին[4][5][6]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի նոյեմբերի 9-ից ամուսնացած է Էլլի Վուդի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Բնօրինակ անվանում Դեր
2005 Go Figure Սպենսեր
2005-2006 Threshold Բրայան Ջենկլոու
2006 The Suite Life of Zack & Cody Կիրկ
2006 Cold Case Դագ Սոմմեր
2007 CSI: Miami Չարլի Շերիդան
2008 Strange Wilderness Բնապահպանական ծառայության աշխատող
2008 Tru Loved Տրեվոր
2008 Life Թեյթ ՄակՆիլ
2008 Flash of Genius Դեննիս
2008 Kickstand Ջեյկ
2009 Angel of Death Քեմերոն Դաունս
2009 The Lovely Bones Բրայան Նելսոն
2009 CSI: NY Քայլ Շերիդան
2009 18 Թոբի
2009 Good Girl Ալեքս
2009 ER Դիլան
2009-2010 Supernatural (TV series) Գուլ, Ադամ Միլլիգան (Վինչեսթերի եղբայրը), Արխանգել Միխայիլ
2010 Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Լյուկ Կաստելլան
2011 I Am Number Four Մարկ Ջեյմս
2011 Inside Կիրկ Ֆրենսիս
2011 Grey's Anatomy Թայլեր Մոզեր
2011 Hollywood Takes a Stand Against Planking
2013 The Host Իեն Օ'Շի
2013 Percy Jackson: Sea of Monsters Լյուկ Կաստելլան
2014 Ghosts of the Pacific Ջին Օլդրիջ
2014 Love and Mercy Մայքլ Լավա
2014 Good Kill

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Jake Abel Biography
  3. Presenting Breakthrough Performers(չաշխատող հղում) (անգլ.)
  4. «Jake Abel Engaged to Allie Wood; The Host Star Is Getting Married : People.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  5. Jake Abel Engaged to Allie Woods - Us Weekly
  6. The Host Star Jake Abel Engaged to Allie Wood | E! Online UK

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյք Աբել» հոդվածին։