Ջրհեղեղ Մակեդոնիայում

Ջրհեղեղ Մակեդոնիայում (մակեդոներեն՝ Невреме во северозападна Македонија), աղետ Մակեդոնիայում, որի արդյունքում զոհվել է 22 մարդ։ 2016 թվականի օգոստոսին ուժեղ անձրևների հետևանքով մեծապես տուժեցին Մակեդոնիայի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանները։ Օգոստոսի 6-ին ուժեղ փոթորիկը վնասներ հասցրեց մայրաքաղաք Սկոպյեին և երկրի արևմտյան շրջաններին, ինչի արդյունքում զոհվեց 21 մարդ, հարյուրավորները` վիրավորվեցին[1][2]։

Ջրհեղեղ Մակեդոնիայում
Թվական2016 թվականի օգոստոս
ՎայրՄակեդոնիա
Մահ(եր)22

ԻրադարձությունԽմբագրել

2016 թվականի օգոստոսի 6-ին ցերեկը 5:30 -ի սահմաններում, հուժկու անձրևային փոթորիկը ներթափանցեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի տարածք։ Փոթորիկը ուղեկցվեց հուժկու քամիներով և ջրհեղեղով։ Անձրևը դադարեց հաջորդ առավոտյան մոտավորապես 09:30։ Ամենաուժեղ անձրևները գրանցվել էին երեկոյան ժամը 03:30-ի սահմաններում։ Մակեդոնիայի օդերևութաբանական ծառայությունը հայտարարեց, որ տեղացել է 93լ/1 քառ.մ կտրվածքով անձրև Սկոպյեում 2 ժամվա ընթացքում, ինչը կրկնակի անգամ գերազանցում է օգոստոսին տեղումների առավելագույն ցուցանիշը։ Որոշ վայրերում ջրի բարձրությունը հասել է մինչև 1.5 մետրի։ Վերջինս վերացվել է Մակեդոնիայի ոստիկանության և բանակի համատեղ ուժերի օգնությամբ` գտնելու հնարավոր զոհերին և վիրավորներին։ Օդերևութաբանները նշել են, որ ավելի քան 800 կայծակ է գրանցվել առաջին երկու ժամերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ կայծակը եղել է մոտավորապես հինգ ժամ[3]։ Մոտավորապես 22 մարդ է զոհվել, հարյուրավորները` վիրավորվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ շտապ օգնության 65 կանչ է գրանցվել Սկոպյեում։ Մակեդոնիայի ԶՈՒ-երը բերվել են մարտական վիճակի։ Բանակայինները կարողացել են փրկել մոտ 20 մարդու։ Մայրաքաղաքից հյուսիս- արևմուտք գտնվող երեք գյուղական համայնքներ կտրվել են արտաքին աշխարհի հետ կապից` լեռնափլուզումների հետևանքով։ Որոշ մեքենաներ հայտնվել էին տասնյակ մետրեր հեռավորության վրա։ Մի քանի մարդ մահացել է հենց ավտոմեքենայի մեջ գտնվելու պատճառով։ Անբարենպաստ եղանակը զգացվել է նաև հարևան երկրներում։ Խորվաթիայում անձրևների հետևանքով կայծակնահար է եղել երթևեկությունը։

ԱրձագանքներԽմբագրել

Մակեդոնիայի փոխվարչապես Նիկոլա Թոդորովը նշել է, որ սա «աննախադեպ չափերի աղետ էր» և հավելել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Սկոպյեի քաղաքապետ Կոչե Տրայանովսկին նշել է, որ նախկինում քաղաքը այսպիսի աղետի չի հանդիպել։ Կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ օգոստոսի 8 ազգային սգի օր հայտարարվեց։

ԾանոթագրություններԽմբագրել