Բացել գլխավոր ցանկը

Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)

2019 թվականի ջրհեղեղն Իրկուտսկի մարզում, 2019 թվականի հունիսի վերջին Իրկուտսկի մարզում տեղի ունեցած իրադարձություն, ինչի պատճառը հորդառատ անձրևներն էին:

Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)[1]
Tulun town (Irkutsk province, Russia), Sentinel-2 satellite image, 2019-06-29.jpg
ՏեսակՋրհեղեղ
ՎայրԻրկուտսկի մարզ
ԵրկիրՌուսաստան
Տարեթիվհունիս 2019
Ժամանակի սկիզբհունիսի 25, 2019
Զոհվածներ18[2]:
ՊատճառՀորդառատ անձրևներ

Իյա գետի հեղեղաջրերն իրենց վարարման գագաթնակետին են հասել Թուլուն քաղաքի մոտ, երբ գրանցվել է գետի մակարդակի բարձրացման բացառիկ ցուցանիշ՝ 14 մետր (այն դեպքում, երբ տագնապալից բարձր ցուցանիշ է սահմանված 700 սմ-ը):

ՊատճառԽմբագրել

Որպես ջրհեղեղի պատճառ՝ զանգվածային լրատվության միջոցների և մասնագետների կողմից նշվում են սելավային և հորդառատ անձրևները: Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուլունի մարզում գտնվող Իյա գետի հեղեղումը: Երեք օրերի ընթացքում՝ հունիսի 25-27-ին, այս շրջանում արձանագրվել են ռեկորդային քանակությամբ տեղումներ, որոնք ամսական միջին տեղումների քանակը գերազանցում են 3,7 անգամ: Աղետալի տեղումների պատճառը եղանակային անոմալիան է, ինչը դիտվում է գլոբալ և տարածքային կլիմայական փոփոխությունների ֆոնի վրա: Այդպիսի փոփոխությունների կիզակետում է հայտնվել նաև Իրկուտսկի մարզը: Հիդրոօթերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ Իրկուտսկի մարզի արևմտյան շրջաններում բացառիկ իրավիճակ է եղել՝ օդային երեք զանգվածների միաժամանակյա փոխներգործության արդյունքում: Քանի որ գետերի մակարդակի բարձրացումը սովորաբար տեղի է ունենում հունիսի 25-26-ին, այդ ժամկետն այս տարի համընկավ արևադարձային ցիկլոնին բնորոշ փոթորիկների հետ, որոնք ենթադրում են առավել մեծ քանակությամբ ջերմության և խոնավության ներհոսք Խաղաղ օվկիանոսից: Ոչ միատարր ռելիեֆի առկայության պայմաններում այդպիսի ջերմությունը և խոնավությունը հանգեցրին ամպամածության և համապատասխան տեղումների:

Չնայած սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե այդչափ մեծ քանակությամբ տեղումների ի հայտ գալուն նպաստել է Անգարյան կասկադ հիդրոէլեկտրակայանի առկայությունը, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է[3]:

ՋրհեղեղԽմբագրել

  Արտաքին պատկերներ
  ՏԱՍՍ-ի ինֆոգրաֆիկան


Հունիսի 25

Անգարա գետի վտակներում սկսվեց ջրի մակարդակի բարձրացումը: Չերեմխովսկի և Նիժնեուդինսկի շրջաններում պատրաստվածության բարձր ռեժիմ մտցվեց: Տարհանվեց «Արշալույս» մանկական ճամբարը (Նիժնեուդինսկի շրջան՝ Ուդա գետի ափ): Ми-8 ուղղաթիռով փրկարարները մեկնեցին Չերեմխովսկի շրջան[4]:

Հունիսի 26 Ջրի մակարդակը

  • Ուդա գետ՝ տագնապալից 320 սանտիմետրի պայմաններում՝ ժամը 7:00-ին կազմում էր 310 սանտիմետր (մեկ օրվա ընթացքում բարձրացավ 168 սանտիմետրով), ժամը 10.00-ին՝ 340 սանտիմետրով:
  • Բիրյուսա գետ՝ տագնապալից 400 սանտիմետրի պայմաններում՝ հունիսի 26-ի առավոտյան բարձրացավ 390 սանտիմետրով:

Տեղահանվածների ժամանակավոր տեղակայման կայան էր պատրաստվել Սոլյանայա ավանում:

Նիժնեուդինսկում ժամանակավոր կացության համար պատրաստվել էին չորս կացարաններ, որոնք նախատեսված էին 1 000 հոգու համար:

Տայշետսկի շրջանում պատրաստվածության բարձր ռեժիմ հայտարարվեց՝ Սերեբրովոյի և Սոլյանայի ջրածածկման սպառնալիքի պատճառով: ԱԻՆ-ի հատուկ կազմակերպված ջոկատ էր ուղարկվել Իրկուտսկի մարզ, որը պետք է բնակչությանը տարհաներ դեպի նախապատրաստված բնակելի կացարաններ:

ԱԻՆ-ի կողմից զգուշացում է հրապարակվում, որի համաձայն՝ Իրկուտսկի մարզի հինգ շրջաններ՝ Նիժնեուդինսկը, Տուլունսկը, Զիմինկսին, Շելեխովսկին, Տայշետսկին, ջրածածկման սպառնալիքի տակ էին:

Նիժնեուդինսկ քաղաքում արտակարգ իրավիճակ է մտցվում: Քաղաքում անջատում են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր ստորաբաժանումը, որն սպասարկում է Իրկուտսկի մարզը, բերվում է պատրաստվածության ամենաբարձր աստիճանի:

Հունիսի 27

Առավոտյան հեղեղման էին ենթարկվել 6 բնակելի շրջաններ.

  • Ուդա գետի մոտ Նիժնեուդինսկ քաղաքը, Նիժնեուդինսկի շրջանի Շումսկի և Ալիգջեր ավանները,
  • Բիրյուսա գետի ափին՝ Տայշետսկի շրջանի Սերեբրովո, Սոլյանայա և Տալայա ավանները:

Առավոտյան գործում էին հետևյալ ռեժիմները.

  • արտակարգ դրության՝ Տայշետսկի և Նիժնեուդինսկի շրջաններում, Նիժնեուդինսկ քաղաքում
  • պատրաստվածության բարձր աստիճանի՝ Թուլունսկի և Զիմինսկի շրջաններում:

Ժամը 15:00-ին արտակարգ դրություն հայտարարվեց ամբողջ Իրկուտսկի մարզում:

Հունիսի 28-30-ին երկարաձգվեց այն կանխատեսումը, որ պետք է բարձրանան հետևյալի գետերի մակարդակները՝ Ուդա, Իյա, Օկա, Բիրյուսա, Բելայա և Իրկուտ:

Երեկոյան հայտարարվեց, որ Թուլունսկի շրջանում ջրածածկ է եղել 190 տուն, որոնք տեղակայված էին Կրիվուշա, Ույգատ գյուղերում, Արշան ավանում, Եվդոկիմովա, Խարանտեյ գյուղերում, Օդոն ավանը, Եվդոկիմովսկի ավանը, Եվդոկիմովո գյուղը: Վերոնշյալ բոլոր տարածքների բնակչությանը տարհանեցին:

Հունիսի 28

Սիբիրի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներակայացուցիչ Սերգեյ Մենյայլոն հեռագիր է ուղարկում Կենտրոնական ռազմական զորքերի հրամանատարին՝ խնդրանքով՝ օգնելու հեղեղված շրջաններից տարհանված բնակիչներին[5]:

Մշտական բնակության վայերից տարհանվում է 800 մարդ: Պատկան մարմինների կողմից տարհանված բնակիչները (ավելի քան 6.500 մարդ) բնակեցվում են 17 կացարաններում:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 28-ի առավոտյան հաշվվում էր ջրածածկ եղած 20 բնակելի շրջան, 2.392 բնակելի տուն 2.521 տնամերձ հողամաս:

Իրկուտսկի մարզի ԱԻՆ-ը կանխատեսում է Իյա և Թուլուն գետերի բարձրացում՝ մինչև 9,5-10,5 մետր:

Իրկուտսկի մարզ է ժամանում ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինչևը. նրա ժամանման նպատակը փրկարարական և տարհանման աշխատանքները տեղում կոորդինացնելն էր:

Հունիսի 29

  Արտաքին պատկերներ
  Թուլուն. համեմատական լուսանկարներ՝ արված 2019 թվականի հունիսի 19-ին և հունիսի 29-ին:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ ժամը 1:00-ին ջրածածկ էր եղել Նիժնեուդինսկի, Տայշետսկի, Թուլունսկի և Չունսկի շրջաններից 31 բնակելի շրջան[6]

Տուժած շրջան է ժամանում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը[7]

Հունիսի 30

Հունիսի 30-ին հրապարակված տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 5-ի, հոսպիտալացվել էր ավելի քան 100 մարդ: Ջրի տակ էին հայտնվել բազմաթիվ տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև 4.000 տուն:

Հուլիսի 1

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Փոխվարչապետի խոսքով՝ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751 է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում[8]:

Հուլիսի 2[9]

Հեղեղումների ենթարկված բոլոր տարածքներում ջրի մակարդակն սկսել է իջնել: Սկսվել են նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներ: Մեկնարկել են նաև էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները[10]:

Մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի[11], մինչդեռ անհայտ կորածները 13-ն են[12]. նրանց թվում կա մեկ երեխա:

Հայտնի է, որ բնակչության համար վտանգ ներկայացնող գոտիներից տարհանվել է 2600 մարդ, այդ թվում՝ 600 երեխա[13][14]:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 18-ի[15], իսկ 17 հոգի անհետ կորած է[16]:

Ջրհեղեղի հետևանքներԽմբագրել

Մասամբ փլուզված է ավտոճանապարհային ինֆրակառուցվածքը: Հեղեղումների և ջրածածկման թիրախ են դարձել տասնյակ բնակեցված շրջաններ: Ջրածածկ է եղել ավելի քան 6.700 բնակելի տուն:

Հեղեղումներից տուժած շրջաններից տարհանվել է ավելի քան 2.600 մարդ:

Զոհերի թիվը հասել է 18-ի[17][18]:

Օգնություն տուժածներինԽմբագրել

Ընդունվել են որոշումներ՝

  • կազմակերպել տուժածների միանվագ փոխհատուցում
  • տուժած ընտանիքների երեխաներին ուղարկել ամառային ճամբարներ
  • նախապատրաստել գործողությունների պլան, որին համապատասխան՝ ամենասեղմ ժամկետներում կվերակագնվեն տուժածների բնակտարածքները:

Միջազգային արձագանքԽմբագրել

Իրկուտսկի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը[19][20][21][22], Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը[23]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում. սոսկալի կադրեր դեպքի վայրից
  2. «Число погибших из-за наводнения в Иркутской области возросло до 18»։ rbc.ru։ 02.07.2019 
  3. Ученый СО РАН о том, кто виноват в иркутском наводнении
  4. С 25 июня Иркутскую область начало топить. Сначала в Черемховском и Нижнеудинском районах был объявлен режим повышенной готовности, а 27 июня режим ЧС из-за подтопления населённых пунктов ввели во всём регионе. Портал «ИрСити» собрал хронику событий последних 3 дней.
  5. Наводнение в Иркутской области: полпред Президента Сергей Меняйло попросил военных помочь эвакуировать жителей подтопленных районов
  6. Полпред: первоочередная задача в чрезвычайной ситуации – обеспечить жизнедеятельность пострадавших людей
  7. Наводнение в Иркутской области: пятеро погибших, в регион прилетел Путин
  8. ՌԴ Իրկուտսկի մարզում զոհերի թիվը հասել է 12-ի, կա 9 անհետ կորած
  9. Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հիվանդանոցում է մոտ 190 մարդ
  10. Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին
  11. Число погибших при наводнении в Иркутской области выросло до 14 человек
  12. Իրկուտսկի Ջրհեղեղի Սարսափելի Կադրերը
  13. Մոտ 200 մարդ է հոսպիտալացվել Իրկուտսկում ջրհեղեղի պատճառով
  14. Իրկուտսկի ջրհեղեղից տուժածների թիվն ավելանում է. լուսանկարներ` դեպքի վայրից
  15. [https://www.m24.ru/videos/video/02072019/209537 Число погибших при наводнении в Иркутской области увеличилось до 18 человек Подробнее: https://www.m24.ru/videos/video/02072019/209537?utm_source=CopyBuf]
  16. «Число погибших из-за наводнения в Иркутской области возросло до 18»։ rbc.ru։ 02.07.2019 
  17. Число жертв наводнений в Иркутской области выросло до 18
  18. Власти Иркутской области: в наводнении погибли 18 человек
  19. Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
  20. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
  21. Армен Саркисян направил соболезнования Владимиру Путину
  22. Президент Армении выразил соболезнования Путину в связи с паводками в Иркутске
  23. Касым-Жомарт Токаев направил телеграмму соболезнования президенту Российской Федерации Владимиру Путину в связи с трагической гибелью людей в результате паводка в Иркутской области

Արտաքին հղումներԽմբագրել