Ջրհար
Ջրհար, գետահունի ամրացման զանգվածային մաս, որը տեղադրված է ջրթափից (շրթողից) հետո և նախատեսված ջրի հոսքի կինետիկ էներգիան մարելու և գետահունը վտանգավոր ողողումներից պաշտպանելու համար։ Ավելցուկային կինետիկ էներգիայի մարումն ինտեսիվացնելու համար Ջրհարի սահմաններում տեղավորում են՝ ջրհար հորեր, ջրհար պատեր և հոսքի էներգիայի հատուկ մարիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 544)։ ![]() |