Ջրկոտեմ դեղատու

բույսերի տեսակ
Ջրկոտեմ
Ջրկոտեմ
Ջրկոտեմ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Cardamineae
Ցեղ Ջրկոտեմ (Nasturtium)
Տեսակ Ջրկոտեմ (N. officinale)
Միջազգային անվանում
Nasturtium officinale
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ջրկոտեմ դեղատու (լատ.՝ Nasturitum officinale), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

ՆկարագրությունԽմբագրել

Մինչև 60 սմ բարձրությամբ, հաստ սնամեջ ցողունով և արագ աճող հավելյալ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Կենտ-փետրաձև տերևները կազմված են 2-7 զույգ օվալաձև տերևիկներից։ Խոշոր և ձվաձև գագաթնային տերևիկը կոթունավոր է։ Կարճ ողկույզներում հավաքված են ծաղիկները, որոնք սպիտակ են և քառանդամ։ Պսակը բաժակից կրկնակի երկար է, իսկ առէջաթելերը մանուշակագույն են։ Սերմերը դասավորված են երկու շարքերով՝ կարճ, գծային փքված պատիճակներում[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Մեղրատու բույս է, որն աճում է ստորին լեռնային գոտու խոնավ վայրերում, աղբյուրների մոտ, գետափերին, հաճախ նաև ջրում։ Հանդիպում է Տավուշի, Լուռու, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանում։ Որպես բանջարեղենային բույս աճեցվում է որոշ եվրոպական երկրներում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Գլիկոզիդներ, ալկալոիդներ, սապոնիններ, կալիումի, երկաթի, ֆոսֆորի աղեր պարունակող վիտամիններով հարուստ բույս է։ Սերմերից ստանում են մանանեխի փոխարեն օգտագործվող ճարպային և եթերային յուղ («մանանեխային յուղ»)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689