Ջրկոտեմ
Ջրկոտեմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Nasturtium | ||||||||||||
|
Ջրկոտեմ (անգլ.՝ Nasturtium), հորփ կոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա ջրային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 1 տեսակ՝
- ջրկոտեմ դեղատու (Nasturtium officinale)։
Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճահիճներում, գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը ակոսավոր է, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։
Պտուղը պատիճ է։
Քիմիական կազմ
խմբագրելԴեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, գլիկոզիդ, յոդ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին)։
Նշանակություն
խմբագրելԹարմ տերևների հյութն ու պատրաստուկները միզամուղ և լեղամուղ են։ Երիտասարդ տերևներն ու ընձյուղներն ուտելի են (պատրաստում են աղցան)։ Սերմերը ևս պարունակում են եթերայուղեր և ճարպայուղեր (24 %), կարող են փոխարինել մանանեխին։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 316 տեսակ. [1]
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6
- Al-Shehbaz, I. A. and R. A. Price, 1998. Delimitation of the genus Nasturtium (Brassicaceae). Novon 8: 124-126.
- Al-Shehbaz, I. A., M. A. Beilstein, and E. A. Kellogg, 2006. Systematics and phylogeny of the Brassicaceae (Cruciferae): an overview(չաշխատող հղում). Plant Systematics and Evolution 259: 89–120
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ» հոդվածին։ |