«Ջրավազան»  Վիկտոր Բորիսով-Մուսատովի ամենահայտնի նկարներից։

Picto infobox artiste.png
Ջրավազան
Borisovmusatov pool.JPG
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Բորիսով-Մուսատով
տարի1902
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
Commons-logo.svg The Pond (Borisov-Musatov) Վիքիպահեստում

Նկարի մասինԽմբագրել

 
Գունամատիտով նկարի էսքիզը

«Ջրավազան» նկարը ստեղծվել է 1902 թվականի ամռանը՝ Զուբրիլովկայում՝ նկարչի կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածում․ քննադատները նկատել են նկարչին, նրա նկարները հաջողություններ են ունեցել, և այն աղջիկը, որին նա երկար տարիներ սիրահարված է եղել, համաձայնել է ամուսնանալ նրա հետ[1][2]։ Հենց իր հարսնացուին՝ Ելենա Վլադիմիրովնա Ալեքսանդրովային (կապույտ շրջազգեստով ափին նստած աղջիկը), ինչպես նաև քրոջը՝ Ելենա Բորիսովա Մուսատովային (վարդագույն շրջազգեստով կանգնած աղջիկը) նկարիչը պատկերել է նկարում[3]։ Սակայն Բորիսով Մուսատովը չի փորձել պատկերել նրանց դիմանկարը, այլ ցանկացել է փոխանցել երկու երիտասարդ աղջիկների կերպարը։

Նկարը ժամանակակիցներին ցնցել է իր պոետականությամբ և ներկերի թարմությամբ։ Նկարիչը մեծ ուշադրություն է դարձրել բնությանը. այն հանգիստ է և անխռով։ Ջրում արտացոլվում են երկինքը, ծառերը, և, ըստ էության, ամբողջ բնապատկերը, որը պատկերված է նկարում, արտացոլված է ջրավազանի մեջ։ Երկու աղջիկների պատկերները պատկերված են դեպի աջ անկյուն։ Նրանցում չկա նույն անխռովությունն, ինչն առկա է բնության մեջ։ Սյուժեում բացակայում է պատմողականությունը՝ չկա որևէ կոնկրետ գործողություն[3]։

Վ․ Ստանյուկովիչը գրել է նկարի հետ իր հանդիպման մասին․

  Մենք պղտոր կյանքից եկանք Վիկտորի մոտ։ Մենք կուրացել էինք ներկերով, չէինք հասկացել... Մենք զարմացած նստել էինք նկարի առջև և երկար ժամանակ լուռ էինք։ Լռություն էր տիրում։ Վիկտորը քայլում էր այլ սենյակում։ «Ինչ լավ է, տեր Աստված, ինչ լավ է» կամաց շշնջում էր ինչ-որ մեկը։ Երջանկության մի մեծ ալիք ողողել էր մեր սիրտը, կարծես գոյություն չուներ ցածրիկ արվեստանոցը, անձրևը՝ պատուհանից այն կողմ, այդ երկարատև գավառական միապաղաղ օրերը։ Մենք անմիջապես սթափվեցինք, խոսեցինք, աղմկեցինք, ուրախ ու երջանիկ։ Վիկտորը ևս ժպտաց, ուրախ ու շփոթված[4]  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Борисов-Мусатов. Творчество»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2019-03-24 
  2. Артпроект — Энциклопедия искусства
  3. 3,0 3,1 «ГТГ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-31-ին։ Վերցված է 2019-03-24 
  4. [http://www.artprojekt.ru/gallery/borisov/Bor01.html Водоем (1902), Государственная Третьяковская галерея

Արտաքին հղումներԽմբագրել