Ջրային ջեռուցում. բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում կիրառվող առավել տարածված ջեռուցման համակարգ, որի դեպքում ջերմությունը ջեռուցվող շենքերին է հաղորդվում ջեռուցիչ սարքերի միջոցով՝ տաք ջրի միջոցով։ Ջրային ջեռուցման համակարգի մեջ են մտնում ջրատաքացուցիչները.որոնցում ջուրը տաքացվում է այրվող վառելիքով (կաթսա) կամ ջերմության փոխակերպվող էլեկտրական էներգիայով (էլեկտրակաթսա), կենտրոնացված ջերմամատակարարման դեպքում՝ գոլորշիով և ավելի տաք ջրով (ջերմափոխանակիչ ապարատ), ջեռուցիչ սարքերը (ռադիատորները, կոնվեկտորները, պանելները), խողովակաշարերը, որոնցով տաք ջուրը ջրատաքացուցիչից հոսում է դեպի ջեռուցիչ սարքերը և հովանալուց հետո վերադառնում ջրատաքացուցիչի մեջ, տաքացման դեպքում ջրի աճող ծավալի ընդունման համար նախատեսված ընդարձակման անոթը, խողովակաշարի վրա տեղադրվող փակիչ-կարգավորիչ արմատուրան։ Տարբերում են․ բնական հարկադրումով ջրային ջեռուցում, երբ ջուրը շրջապտույտ է կատարում ջրատաքացուցիչում տաքացած (ավելի թեթև) և ջեռուցիչ սարքերում ու խողովակաշարերում հովացած (ավելի ծանր) ջրի ջերմաստիճանների և խտությունների տարբերության հաշվին, և մեխանիկական հարկադրումով ջրային ջեռուցում, երբ ջրի շրջապտույտը տաք տարաբաշխիչ գծի ներքևի տեղադրումով և ջեռուցիչ սարքերի՝ ըստ միախողովակ ու հոսքային սխեմայի միացումով․ 1.ջրապտույտ պոմպեր, 2․ ջրատաքացուցիչ (կաթսա), 3․ ջեռուցիչ սարքեր, 4․ գլխավոր կանգնակ, 5․ տաք խողովակաշար, 6․ հետադարձ խողովակաշար, 7․ ընդարձակման անոթ, 8․ ընդարձակման խողովակ, 9․ ընդարձակիչից դուրս եկող շրջապտույտ խողովակ, 10․ կարգավորիչ ծորակներ, 11․ միակցող տեղամասեր, 12․ օդի արտաթողման ծորակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։