Ջրային հաշվեկշիռ, երկրագնդի վրա և մթնոլորտում ջրի մուտքի ու ելքի քանակ, հարաբերակցությունը։ Ջրային հաշվեկշռի բաղադրիչներն Են մթնոլորտային տեղումները, գոլորշացումը, գետային հոսքը, ստորերկրյա ջրերի հոսքը, օրգանիզմների կլանած և բնակչության օգտագործած ջրերը։ Երկրագնդի բազմամյա միջին տարեկան տեղումները 1020 մմ են, օվկիանոսի մակերևույթից գոլորշացումը՝ 880 մմ, ցամաքի մակերևույթից՝ 140 մմ։ Հայաստանի տարածքում տարեկան թափվում են 18, 41 կմ³ մթնոլորտային տեղումներ, որից 10, 94 կմ³-ը՝ (59, 7%) գոլորշանում է, 6, 86 կմ³-ը (37%) ձևավորում է գետային, իսկ 0, 61 կմ³-ը (3, 3%)՝ ստորերկրյա հոսքը։ Ջրային հաշվեկշիռը սերտորեն կապված է երկրի ջերմային պայմանների հետ և բնական գոտիների բնութագրիչ կարևոր ցուցանիշներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։