Ջրային ատրճանակ (կամ ջրային զենք, ջրային պայթուցիկ), խաղալիք ատրճանակի տեսակ որը նախատեսված է ջրով կրակելու համար։ Ջրային փուչիկների նման, խաղալիքի առաջնային նպատակը մեկ այլ անձին խաղի մեջ ներգրավելն է, ինչպիսին է օրինակ ջրային պատերազմը։

Երեխաները խաղում են ջրային ատրճանակով

Պատմականորեն ջրային զենքերը պատրաստվել են մետաղից և օգտագործվում են ռետինե սեղմվող անոթներ, որոնց միջոցով ատրճանակը լիցքավորվել է ջրով և կրակել փողից[1]։ Ջրային ատրճանակի պահպանված ամենահին օրինակը թվագրվում է Ջ․ Ու․ Վոլֆի 1896 թվականի հունիսի 30-ի արտոնագրով[2][3], ջրային ատրճանակի հայտնի ամենահին աղբյուրը թվագրվում է դրանից երեսուն տարի ավելի վաղ, իսկ գեներալ Թ․ Շերմանը 1865 թվականին մեջբերում է արել տարանջատումը չեղյալ հայտարարելու ջանքերի վերաբերյալ․ «Որորվհետև, ջրային ատրճանակի միջոցով դուք կարող եք փորձել մարել նաև այրվող տան հրդեհը»[4]։

Մի քանի տարի ԱՄՆ-ում և Կանադայում ներմուծման կանոնակարգերը և ներքին օրենսդրությունը պահանջում էին մաքուր կամ ներկված թափանցիկ պլաստմասսայից պատրաստված ջրային ատրճանակներ, որպեսզի դրանք ավելի դժվար լիներ շփոթել իրական հրազենի հետ։

Տեսակներ խմբագրել

 
Սովորական ջրային ատրճանակի միացման հատված

Սեղմվող անոթներ խմբագրել

Կթոցիկների նման հնագույն արտադրման ջրային հրացաններում օգտագործվում էին ռետինե սեղմվող պարզ անոթներ, որոնց մեջ կարելի է ջուր քաշել, այնուհետև ուժով դուրս հանել ջուրը փողի միջով՝ արագորեն սեղմելով անոթը[1]։ Այս ձևավորումն ունի էական սահմանափակումներ կապված այն ճնշման չափի հետ, որին մարդը կարող է հասնել (լիովին կախված է օգտագործողի ձեռքի սեղմման ուժից), ինչպես նաև յուրաքանչյուր կրակոցից հետո լիցքավորելու անհրաժեշտություն։

Մխոց / ջրային ատրճանակ խմբագրել

Շատ հին փոքր ջրային հրացաններում օգտագործվում էր նույն պոմպային մեխանիզմի վրա հիմնված ձգանները, որոնք օգտագործվում էին ցողացանիչների համար։ Նմանատիպ սարքում ձգանն ակտիվացնում է դրական տեղաշարժման պոմպի լիսեռը։ Երկու ստուգիչ փականների օգնությամբ, որոնք հաճախ օգտագործում են փոքր գնդակներ, հեղուկը պոմպից դուրս է բերվում պահեստամանից, այնուհետև բռնակը սեղմելիս դուրս է բերում փողի միջով։ Ցայտեցման մեխանիզմի պարզությունը նպաստեց, որ այդ խաղալիքները արտադրվեն ավելի էժան գնով, և թույլ տվեց, որ սարքի մեծ մասն օգտագործվի որպես պահեստաման։ Այս նմուշ հիմնական սահմանափակումն այն ջրի ծավալն է, որը կարող է արդյունավետ փոխանցվել պոմպի միջով։ Պոմպի ծավալի մեծացումը հեղուկը դուրս մղելու համար կպահանջի օգտագործողի ավելի մեծ ներուժ՝ ավելի մեծ նմուշներ անարդյունավետ դարձնելով։ Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիան այսօր լայնորեն կիրառվում է ինչպես ցողացայտիչների այնպես էլ փոքր ջրային հրացանների դեպքում, որոնք լինում են տարբեր ձևի և գույնի[5]։

Մխոց պոմպը այս համակարգի մեկ այլ տարբերակն է։ Այն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ է, քան ջրային զենքերը և ցողացայտիչները։ Մխոց պոմպերը ձգաններ չունեն։ Կրակելու փոխարեն նրանք պոմպը հետ ու առաջ են մղում։ Չնայած որ մխոցային պոմպերը ավելի շատ են արտադրվում, քան ջրային զենքերը, դրանք ավելի պակաս հզոր են, քան հերմետիկ ջրային ատրճանակները։

Ներարկիչ / մխոց խմբագրել

Օգտագորվող մեկ այլ պարզ մեթոդը ներարկիչային կամ մխոցային տիպն է։ Ըստ էության, ջրային հրացանը կազմված է հիմնականում (երբեմն բացառապես) պոմպային մեխանիզմից, որը պարունակում է արտաքին պոմպի լիսեռ` ներքին պոմպ-ձողով և անջրաթափանց մեկուսիչ հարմարանքով։ Սա թույլ է տալիս ջուրը մղել պոմպի մեջ, երբ պոմպը երկարաձգվում է, այնուհետև հարկադրաբար դուրս մղվել, երբ պոմպը սեղմվում է։ Հոսքի առատությունը կախված է օգտագործողի ուժից։ Որոշ մոդելներ, ինչպիսիք են Super Soaker Power Soaker կրտսերը և Stream Machines-ը, նեծծում և դուրս են մղում ջուրը իրենց փողերից։ Այս նմուշը պահանջում է դույլանման լիցքավորման աղբյուր։ Այլ մոդելներ, ինչպիսիք են Super Soaker Power Soaker Mighty Cannon-ը և Water Warriors Steady Stream-ը, ունեն ստուգման փականներ և պահեստաման՝ շարժականության ապահովման համար[6]։

Շարժիչային փոքր մխոց խմբագրել

1980-ականների ընթացքում շարժիչային ջրային ատրճանակը, թերևս, ամենաարդյունավետն էր։ Ընկերությունները, ինչպիսիք են Entertech-ը և Larami-ն, ստեղծեցին ջրային հրացաններ, որոնք մոդելավորվեցին այն բանից հետո, երբ զենքերը հայտնի դարձան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք է օրինակ Ռեմբոն[7]։ Այս սարքերի հիմքում ընկած էր մի փոքր շարժիչ և ծնկավոր լիսեռ, որը պտտվող շարժումը վերածում էր պոմպային առաջ-հետ շարժման՝ նման այն փոքր պոմպերին, որանք հանդիպում էին փոքրիկ ցողցիրների նման ջրային ատրճանակներում։ Ջրի հոսքի ուժգնությունը հաճախ չէր բարելավվում, բայց շարժիչներում պոմպի անհրաժեշտությունը վերացավ, ինչը պատճառ հանդիսացավ խաղալիքների հանրաճանաչ դառնալու համար։ Ամենամեծ թերությունն այն էր, որ մարտկոցները շուտ էին նստում, և որ ձգանի շատ օգտագործումը կարող էր շարքից հանել դրանք՝ շարժիչային ատրճանակները դարձնելով ամենացածր դասը։ Այնուամենայնիվ, նրանց հիմնական ուժը, և շարքից դուրս գալու հետևանքը նրանց իրականին մոտ պատրաստված լինելն էր։ Այն բանից հետո, երբ այս իրական զենքին նման ջրային ատրճանակներից պատահական կրակոցներ էին եղել ոստիկանների ուղղությամբ, Միացյալ Նահանգներում կազմվել են ավելի խստագույն կանոններ՝ ջրային ատրճանակների ձևավորման և գույնի հետ կապված։

Օդաճնշիչ պահեստամաններ խմբագրել

Այս տեսակը հայտնի է դարձել ջրային հրացանների Super Soaker ապրանքանիշով, որն իրականում առաջինը օգտագործվել է Cosmic Liquidator–ի կողմից[1][8]։ Այս սարքում օգտագործվում է պոմպ` օդը մասամբ ջրով լցված պահեստամանի մեջ մղելու համար։ Հակառակ դեպքում պահեստամանը հերմետիկ է, բայց այն ունի փական, որը թույլ է տալիս օդի մուտքը պոմպից, ինչպես նաև ձեռքով կառավարվող փական, որը կառավարվում է օգտագործողի կողմից և սովորաբար ակտիվանում է ձգանի սեղմման ժամանակ։ Երբ շատ օդ է ներս մղվում, օդը պահեստամանում սեղմվում է, ճնշումը մեծանում է, ջուրը գտնվում է սեղմված օդի ճնշման տակ։ Փողի փականը բացելիս ջուրը դուրս է մղվում փողի միջով, քանի որ սեղմված օդը փորձում է նորից հավասարակշռել մթնոլորտային ճնշումը։ Այս համակարգը հնարավորություն է տալիս պոմպային էներգիան պահել և օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ, ի տարբերություն վերը նշված մեթոդների, օդային ճնշման այս համակարգը թույլ է տալիս ստեղծել ջրի միատեսակ, շարունակական հոսք[6]։

Այս նմուշի սահմանափակումը մեծ քանակությամբ հարվածների անհրաժեշտությունն է` պահեստամանի վրա ավելի շատ ճնշում գործադրելու համար։ Բացի այդ, պակաս հերմետիկ պահեստամանները ջրային ատրճանակն անօգուտ կդարձնեին։ Ավելին, այդ ջրային զենքերը չեն կարող լիցքավորվել, եթե դրանք դատարկվեն և ճնշվեն։ Ճնշման տակ գտնվող պահեստամանի բացելը, երբ համակարգում դեռ ճնշում կա, կարող է հանգեցնել առատ տեղական ջրային ցողացայտիչների կամ նույնիսկ ջրային ատրճանակի և (կամ) պահեսամանի անսպասելի գործի դրվելուն։

Օդի առանձին ճնշում / այրման խցիկ խմբագրել

Օդով պայմանավորված առանձին ճնշման խցիկի կամ այրման խցիկի համակարգը աշխատում է այն նույն ֆիզիկական սկզբունքով, ինչ որ օդաճնշիչ պահեստամանների համակարգը, բայց ջրային պահեստամանի ճնշման փոխարեն ներառված է առանձին ամրացման ծավալով խցիկ, որի մեջ էլ մղվում է ջուրը՝ օդը սեղմելով ներսից։ Այս տեխնոլոգիան առաջին անգամ օգտագործվել է Super Soaker SS 100-ի վրա։ Այն թույլ է տալիս ջրի պահեստամանը հանել / բացել ցանկացած ժամանակ՝ լիցքավորելու նպատակով, քանի որ պահեստամանը ճնշման տակ չի գտնվում։ Բացի այդ, ճնշման խցիկի սովորաբար փոքր չափսերը և այն փաստը, որ ջուրը սովորաբար մղվում է պոմպի միջոցով, ոչ թե օդի, նվազեցնում է պոմպերի միջին քանակը, որոնք անհրաժեշտ են ֆունկցիոնալ ճնշման հասնելու համար։ Աշխատանքի բարելավման համար, որոշ օգտագործողներ նախընտրում են նախնական ճնշում գործադրել այրման խցիկի վրա՝ նախ և առաջ օդի որոշակի քանակ ներս մղելով։ Սա մեծացնում է խցիկի ներսում մեկնարկային ճնշումը՝ դրանով իսկ մեծացնելով ջրի միջին ճնշումը, երբ այն մղվում է ճնշման խցիկ[6]։

Օդային և ջրային ճնշման խցիկի անջատում խմբագրել

Օդով պայմանավորված լինելով՝ տրոհված օդային և ջրային ճնշման խցիկն ունի սահում մխոց, որը սեղմված օդը անջատում է ջրից։ Այս տեխնոլոգիան մինչ այժմ դիտարկվել է միայն Water Warriors Aqua Master PreCharger շարքում[9]։ Կոճակը կամ լծակը օգտագործվում են տարանջատելու համար, թե արդյոք պոմպը ավելացնում կամ նախապես ճնշում է ստեղծում ճնշան խցիկում, թե ջուրը մղում է ճնշման խցիկ։ Առանձին ճնշման խցիկով ջրային հրացաններում ճնշման նախնական աճի նման՝ տրոհված օդի / ջրի ճնշման խցիկն այս քայլն էլ ավելի է հեռուն է դնում՝ կանխելով ճնշման տակ օդի պատահական անցանկալի արտանետումը, այն անջատելով ջրից՝ օգտագործելով սահուն մխոցի անջատիչը։ Այն բանից հետո այբ ամբողջ ջուրը դուր է հանվում ճնշման խցիկից, սահուն մխոցը կանխում է ճնշված օդի կորուստը՝ այդպիսով կրճատելով ջրային ատրճանակի հետ ու առաջ մղմանը՝ կրակելու օպտիմալ ճնշման հասնելու համար։

Ռետինե դիֆրագմա / հիդրոէներգիա խմբագրել

«Հիդրոէներգիան» Buzz Bee Toys-ի կողմից հորինված տերմին է, որն ի սկզբանե վերաբերում է ջրային հրացանների շարքին, որոնք օգտագործում էին առաձգական ռետինե պարկեր՝ ջուրը ճնշելու համար։ Larami CPS համակարգի նման ռետինե դիֆրագմայի համակարգը կարող է համարվել հիմնականում CPS ճնշման խցիկի կեսը։ Առաձգական յութից թերթիկը (սովորոբար ռետինե) ամուր սեղմվում է սարքին։ Ջուրը մղվում է խցիկի մեջ` մեծացնելով պարկի ծավալը, որը ջուրը ներս է մղում։ Այնուամենայնիվ, պարկի ձևի պատճառով դրա ծավալի մեծացումը նույնքան համաչափ չէ, որքան CPS համակարգում, ուստի այն ճնշման ավելի զգալի անկում է ապրում, քանի որ ճնշման խցիկը դատարկվում է[6]։

Զսպանակներ խմբագրել

Որոշ ջրային ատրճանակներում օգտագործվող ջրի ճնշման կամ առաջ մղման մեկ այլ միջոց է մետաղական զսպանակների օգտագործումը։ Չնայած անսովոր լինելուն, որոշ ատրճանակներում օգտագործվում է այս մեխանիզմը։ Waterball շարքն փոզից ջրի կաթիլներ ցողելու համար ունի զսպանակների վրա հիմնված ինքնամխիչ մեխանիզմներ[10]։ Water Warriors Steady Stream-ը ոպես ջրային կոնդենսատորներ օգտագործում է զսպանակային հիմք ունեցող մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մխոցային հիմք ունեցող ջրային ատրճանակին օտագործողի անընդհատ սեղմելու ընթացքում ջրի տևական հոսք ապահվել[11]։ Բացի այդ, Super Soaker Quick Blast-ը օգտագործում է զսպանակային հիմք ունեցող խցիկ՝ ջրի հոսքը առաջ մղելու նպատակով[12]։

Գալարակծկանքային պոմպեր խմբագրել

Գալարակծկանքային պոմպային համակարգերը օգտագործվել են նաև ջրային ատրճանակի որոշ մոդելներում, մասնավորապես՝ Mattel-ի բնօրինակ Shield Blaster ջրային ատրճանակներում։ Այս համակարգում պտտվող պոմպն օգտագործվում է գլանակները խողովակի սեղմվող կտորի երկայնքով տեղափոխելու համար։ Երբ գլանները շարժվում են, նրանք ջուր են մղում խողովակի երկայնքով։ Պոմպի կողմից գործադրվող ուժը կախված է ինչպես պտտման արագությունից, այնպես էլ օգտագործված խողովակների հաստությունից։ Ճշմարիտ շարունակական հոսքերը չեն ստացվի, քանի որ գլանների ֆիզիկական առկայությունը նշանակում է, որ հոսքում մասնակի դադարներ կլինեն։ Այնուամենայնիվ, եթե պոմպային աշխատանքն իրականացվում է բավականաչափ արագ, ապա վերջնական արդյունքում ջրի գրեթե սահուն հոսք է լինում[6]։

Հիբրիդային համակարգեր խմբագրել

Գոյություն ունեն նաև մի շարք ջրային ատրճանակներ, որոնք ջուրը դուրս մղելու համար օգտագործում են ճնշման մի շարք համակարգեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Oldest Known Water Guns». iSoaker.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  2. PDF of John Water Wolff's June 30, 1896 patent for "Water Gun"
  3. Google Patents, United States Patent No. US563114A, June 30, 1896
  4. Samuel M. Bowman and Richard B. Irwin, Sherman and His Campaigns (New York, 1865), 25.
  5. «Digital Water Gun Museum». Sinasnet.nl. 2001 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Soaker Technology Basics». iSoaker.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  7. «Larami Uzi». iSoaker.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  8. «The Cosmic Liquidator». iSoaker.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  9. «Aqua MAster PreCharger Series». iSoaker.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Water Ball SL175». Isoaker.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Water Warriors Steady Stream». iSoaker.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Super Soaker Quick Blast». Isoaker.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել