Ջրաղացաձորի կամուրջ, միաթռիչք կամուրջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի տարածքում[2][3]։

Ջրաղացաձորի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքՇերեքի ձոր
ՆշանակությունՀետնիոտնային
ՏեսակԿամուրջ
ՆյութՍրբատաշ բազալտ, անմշակ քար, կրաշաղախ
Թռիչքների քանակՄիաթռիչք
Հատում էԺիվանք գետ կամ Հաղպատի ջուր
ՃանապարհԿայանբերդ տանող արահետ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Կարգավիճակ

խմբագրել

2004 թվականին Ջրաղացաձորի կամուրջը ներառվել է Հաղպատի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան[3]։

Պատմություն

խմբագրել

Կամրջի կառուցման վերաբերյալ հիշատակություններ հայտնի չեն[2]։ Սակայն, կամրջի ճարտարապետական ձևը հուշում են, որ այն կառուցվել է հավանաբար 13-րդ դարում[2]։

Հին ժամանակներում կամուրջը ծառայել է որպես կապող հանգույց Հաղպատի վանքից դեպի Կայանբերդ և դեպի Սանահինի վանք տանող ճանապարհի համար[2]։

Ճարտարապետական նկարագիր

խմբագրել

Կամուրջը կառուցված է գետի նեղ հատվածում, որտեղ ժայռոտ ափերը իրար մոտ են[2]։ Կամրջի հիմնասյուները հենվում են ժայռերի վրա[2]։ Կառուցված է կապտավուն բազալտի սրբատաշ քարերով, անմշակ քարերով և կրաշաղախով[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Հաղբատի վանքը և նրա հետ կապված Հաղբատ գյուղի հուշարձանները», Հ. Եղիազարյան, Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 1961 թվական, հրատարակիչ՝ Հայրապետական աթոռոյ Ս. Էջմիածնի, հրատարակման վայր՝ Ս. Էջմիածին։
  3. 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 09.02.2004 թվականին (որոշման էլեկտրոնային տարբերակը արխիվացված 02․07․2024 թվականին)։