Ջրահարսը (ֆիլմ, 2021)
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
«Ջրահարսը» (անգլ.՝ The Little Mermaid), ամերիկացի ռեժիսոր Ռոբ Մարշալի երաժշտական ֆենտեզի ֆիլմը։ Այն նկարահանվել է 1989 թվականի համանուն մուլտֆիլմի հիման վրա, որն իր հերթին հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի վրա։ Պրեմիերան նախատեսվում է 2021 թվականին[3]։
Ջրահարսը անգլ.՝ The Little Mermaid | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Հիմք | Ջրահարսը և Ջրահարսը |
Թվական | մայիսի 26, 2023 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Մարշալ |
Պրոդյուսեր | Մարկ Պլատ[2] և Լին Մանուել Միրանդա[2] |
Սցենարի հեղինակ | Ջեյն Գոլդման և David Magee? |
Դերակատարներ | Halle Bailey?, Մելիսա Մաքքարթի, Խավիեր Բարդեմ և Jonah Hauer-King? |
Օպերատոր | Դիոն Բիբի |
Երաժշտություն | Լին Մանուել Միրանդա[2] և Ալան Մենկեն[2] |
Մոնտաժ | Ուայաթ Սմիթ |
Կինոընկերություն | Walt Disney Pictures, Lucamar Productions?, Marc Platt Productions? և 5000 Broadway Productions? |
ՍյուժեԽմբագրել
Ծովում բնակվող երիտասարդ ջրահարս Արիելը, որը նաև Տրիտոն թագավորի դուստրն է, երազում է դառնալ մարդ։ Մի օր հոր հետ վիճելուց հետո նա փախչում է պալատից։ Հենց այդ պահին սկսվում է փոթորիկ և Արիելը փրկում է խորտակվող արքայազն Էրիկին ու սիրահարվում է նրան։ Տղայի հետ ցամաքում ապրելու համար Արիելը Ուրսուլա կախարդին է տալիս իր ձայնը՝ մարդու ոտքեր ունենալու համար։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Հոլի Բեյլի | ջրահարս Արիել |
Խավիեր Բարդեմ | թագավոր Տրիտոն |
Իոնա Հաուեր Քինգ | արքայազն Էրիկ |
Մելիսա Մաքքարթի | կախարդ Ուրսուլա |
Ջեյկոբ Թրամբլե | Ֆլաունդեր |
Դեյվիդ Դիգս | ծովախեցգետին Սեբաստյան |
Ակվաֆինա | որոր Սքատլ |
ԱրտադրությունԽմբագրել
2016 թվականի մայիսին Deadline Hollywood-ը հայտնել է, որ Disney-ը որոշել է մուլտֆիլմի հիման վրա թողարկել ֆիլմ[4]։ Երեք ամիս անց հայտարարվել է, որ Ալան Մենքենը վերադառնալու է որպես ֆիլմի կոմպոզիտոր և նոր երգեր է գրելու Լին Մանուել Միրանդայի հետ, որը նույնպես համատեղ ֆիլմ է թողարկելու Marc Platt Productions-ի հետ[5]։ Նախագծի վրա աշխատել են Լինդսի Լոհանը և Քրիս Էվանսը[6][7][8]։ 2017 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ռոբ Մարշալը լինելու է ֆիլմի ռեժիսորը, իսկ Ջեյն Գոլդմանը գրելու է սցենարը[9]։ 2019 թվականի հուլիսի 3-ին հայտարարվել է, որ ֆիլմում ջրահարսի դերը մարմնավորելու է աֆրոամերիկացի դերասանուհի Հոլլի Բեյլին[10]։ Նույն ամսին հայտարարվել է նաև, որ Հարրի Սթայլսը և Խավիեր Բարդեմը բանակցում են արքայազն Էրիկի և թագավոր Տրիտոնի դերերը խաղալու համար[11][12]։ Այնուամենայնիվ, օգոստոսին պարզվել է, որ Սթայլսը հրաժարվել Է դերից, քանի որ կենտրոնացած է իր երաժշտական կարիերայի վրա[13][14]։
Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Քեմերոն Կաֆեն և Իոնա Հաուեր Քինգը երկու վերջին թեկնածուներն են արքայազն Էրիկի դերի համար[15]։ 2019 թվականի նոյեմբերին Հաուեր Քինգը պաշտոնապես հայտարարվել է Էրիկի դերի համար[16]։ Հոկտեմբերին Դեյվիդ Բիգսը նաև հայտարարել է, որ բանակցություններ է վարում Սեբաստյանի ձայնը հնչեցնելու համար[17][18]։ Նկարահանումները նախատեսվում էր սկսել 2020 թվականի ապրիլին, սակայն 2020 թվականի մարտին արտադրությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով[19][20][21][22]։ Ավելի ուշ նկարահանումները սկսվել են 2020 թվականի օգոստոսին[23][24]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Little Mermaid — 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Jr M. F. ‘Hamilton’s Lin-Manuel Miranda & Alan Menken Duet On Disney’s Live Action ‘The Little Mermaid’ — Deadline Hollywood, 2016.
- ↑ Halle Bailey cast as Ariel in Disney's live-action remake of 'The Little Mermaid'
- ↑ Jaafer Ali (2016-05-25)։ «Disney Mulling Live-Action Version Of 'The Little Mermaid'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2017-03-04
- ↑ Snetiker Marc (2016-08-16)։ «Lin-Manuel Miranda, Alan Menken team up for live-action Little Mermaid»։ Entertainment Weekly։ Վերցված է 2017-03-04
- ↑ Respers France Lisa (2017-02-20)։ «Lindsay Lohan really wants a 'Little Mermaid' gig»։ CNN։ Վերցված է 2017-05-24
- ↑ Nolfi Joey (2017-02-19)։ «Lindsay Lohan wants Bill Condon to direct her in The Little Mermaid musical»։ Entertainment Weekly։ Վերցված է 2017-05-24
- ↑ Davis Brandon (2016-06-06)։ «Chris Evans Teases Interest In Prince Eric, West Side Story Remake»։ Comicbook.com։ Վերցված է 2018-04-05
- ↑ Fleming Jr Mike (2017-12-06)։ «Rob Marshall Top Choice To Helm Disney’s Live Action ‘The Little Mermaid’»։ Deadline.com։ Վերցված է 2017-12-06
- ↑ «Роль Русалочки досталась темнокожей актрисе»։ Лента.ру։ 2019-07-03
- ↑ Kit Borys (July 16, 2019)։ «Harry Styles in Talks to Play Prince Eric in Disney's Live-Action 'Little Mermaid'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է July 16, 2019
- ↑ N'Duka Amanda (July 17, 2019)։ «Javier Bardem In Talks For Disney’s ‘The Little Mermaid’ Remake»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է July 17, 2019
- ↑ Kroll Justin (August 13, 2019)։ «Harry Styles Passes on Prince Eric Role in Live-Action ‘Little Mermaid’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է August 13, 2019
- ↑ Schaffstall Katherine (September 6, 2019)։ «Harry Styles Explains Passing on 'Little Mermaid' Prince Eric Role»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է September 7, 2019
- ↑ Patrick Hipes Anthony D'Alessandro (September 24, 2019)։ «'The Little Mermaid': 'Krypton's Cameron Cuffe, Jonah Hauer-King Testing for Prince Eric Role»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Վերցված է September 24, 2019
- ↑ D'Alessandro Anthony D'Alessandro (November 12, 2019)։ «‘Little Mermaid’: Jonah Hauer-King Wins Role Of Prince Eric»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Վերցված է November 13, 2019
- ↑ Kroll Justin (October 8, 2019)։ «Daveed Diggs in Talks to Play Sebastian in Disney's 'Little Mermaid' (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է October 8, 2019
- ↑ Geisinger Gabriella (July 2, 2019)։ «The Little Mermaid cast: These stars in talks for the Disney remake - who will be in it?»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է July 3, 2019
- ↑ Geisinger Gabriella (July 2, 2019)։ «The Little Mermaid cast: These stars in talks for the Disney remake - who will be in it?»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է July 3, 2019
- ↑ D'Alessandro Anthony (March 13, 2020)։ «Disney Pausing Production On Features ‘Little Mermaid’, ‘Home Alone’, ‘Nightmare Alley’ & More Until Coronavirus Calms Down»։ Deadline Hollywood։ Վերցված է March 13, 2020
- ↑ Kay Jeremy (March 13, 2020)։ «London shoot on ’The Little Mermaid’, other Disney live-action productions on hold»։ Screen International։ Վերցված է March 13, 2020
- ↑ Kit Borys, Couch Aaron։ «Disney Suspends Film Production Amid Coronavirus Concerns»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է March 13, 2020
- ↑ Jirak Jamie (May 31, 2020)։ «Fantastic Beasts Sequel and The Little Mermaid Can Restart Production Thanks to New UK Bill»։ Comicbook.com (անգլերեն)։ Վերցված է May 31, 2020
- ↑ Skyler Shuler [SkylerShuler] (July 25, 2020)։ «THE LITTLE MERMAID cast will arrive in London on Monday, my guess is once they land, they will quarantine for two weeks for safety and begin production August 10th.» (Թվիթ)։ Վերցված է August 2, 2020