Ջրածնանման ատոմներ
(Վերահղված է Ջրածնանման ատոմից)
Ջրածնանման ատոմներ, միջուկից և մեկ էլեկտրոնից բաղկացած ատոմներ (ջրածնի ատոմի նման)։ Դրանք իոնացած ատոմներ են, որոնք կորցրել են բոլոր էլեկտրոնները, բացի մեկից, օրինակ, He+, Li2+, B3+ ևն։ Ջրածնանման ատոմներն ունեն ջրածնին բնորոշ օպտիկական հատկություններ։ Կիսահաղորդիչների ֆիզիկայում ջրածնանման ատոմներ են կոչվում խառնուրդային ատոմները, որոնց արժեքականությունը մեկով ավելի կամ պակաս է հիմնական ատոմների արժեքականությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |