Ջրաեմուլսային ներկեր, կիրառվում են ինչպես դրսի, այնպես էլ ներսի աշխատանքների համար։ Ջրաեմուլսային ներկերով կարելի է ներկել փայտը, սվաղը (նույնիսկ խոնավ), բետոնը, քարը, յուղաներկով և արծնաներկով պատած փայլատ մակերևույթները, ներկաստառված մետաղե առարկաները։

Օգտագործում խմբագրել

Ջրաեմուլսային ներկերով ներկված մակերևույթները հեշտությամբ են լվացվում ջրով։ Այդ ներկերը չի կարելի օգտագործել սոսնձաներկով պատած կամ լաքապատ մակերևույթներ ներկելու համար։ Ներկը քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով (ծախսը 20 գ 1 մ2–ի համար)։ Պահանջվող գույնի ներկ ստանալու համար կարելի է իրար խառնել տարբեր գույնի ջրաեմուլսային ներկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։