Ջրաբեր համալիր, որոշակի երկրաբանական հասակի ջրով հագեցած ապարների շերտախումբ, որի կտրվածքում ապարների լիթոլոզիական առանձնահատկությունների արագ փոփոխության, տեկտոնական բարդ կառուցվածքի կամ թույլ ուսումնասիրվածության պատճառով անհնար է անջատել առանձին լավ արտահայտված ջրատար հորիզոններ։ Մի քանի ջրաբեր համալիրներ կազմում են ջրատար հարկեր, որոնց կտրվածքում հանդիպում են ջրամերժ շերտախմբեր։ Ջրատար հարկերը ավելի հաճախ համապատասխանում են ֆացիալտեկտոնական կամ կառուցվածքային հարկերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 524