Ժոզեֆ Փիթեր Ռոդոն (անգլ.՝ Joseph Peter Rodon, հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1], Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Ջո Ռոդոն (անգլ.՝ Joe Rodon),ուելսցի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի Տոտենհեմ ակումբի և Ուելսի ազգային հավաքականի կենտրոնական պաշպան։

Ջո Ռոդոն
անգլ.՝ Joe Rodon
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Ութ տարեկան հասակում նա սկսեց խաղալ «Սուոնսի Սիթիում», իսկ մինչ այդ մշտապես մասնակցում էր ակումբի տնային խաղերին՝ որպես գնդակ մատակարարող[2]։ 2015 թվականին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նույն թվականին Ռոդոնը «Սուոնսի Սիթիի» Մինչև 19 տարեկանների թիմի հետ նվաճեց Ուելսի երիտասարդական գավաթը[3]։ 2018 թվականի հունվարի 30-ին նա վարձավճարով տեղափոխվեց Չելտենհեմ Թաունակումբ[4]։ Նա 12 հանդիպում է անցկացրել Չելտենհեմի կազմում[5]։

2018 թվականի օգոստոսի 11-ին Ռոդոնը առաջին անգամ հանդես եկավ «կարապների» կազմում Պրեստոնի Նորթ Էնդի դեմ Չեմպիոնշիփի խաղում[6]։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին նա 11 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվեց Պրեմիեր լիգայի «Տոտենհեմ» ակումբ՝ հնգամյա պայմանագիր կնքելով լոնդոնյան թիմի հետ[7]։

Ազգային հավաքականում խմբագրել

2016-2018 թվականներին նա խաղացել է Ուելսի Մ 21 հավաքականում[5]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նա իր նորամուտը նշեց Ուելսի ազգային հավաքականում՝ Ադրբեջանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «The talented youngsters pushing for first XI places» (անգլերեն). Wales Online. 2016 թ․ ապրիլի 26.
  3. «Joe Rodon» (անգլերեն). SwanseaCity.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  4. «Joe Rodon: Cheltenham Town sign Swansea City defender on loan» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ հունվարի 30.
  5. 5,0 5,1 «Joe Rodon» (անգլերեն). Soccerway.com.
  6. «Fulton gives Swansea win over Preston» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 11.
  7. «Joe Rodon: Tottenham sign Wales centre-back from Swansea for £11m» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 16.
  8. «European Championship 2020 qualifier: Wales 2-1 Azerbaijan» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ սեպտեմբերի 6.

Արտաքին հղումներ խմբագրել