Ջոզեֆ Քրիստոֆեր Լեդլի, ավելի հայտնի է որպես Ջո Լեդլի (անգլ.՝ Joseph Christopher Ledley, հունվարի 23, 1987(1987-01-23)[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Կրիստալ Պելաս»-ի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ջո Լեդլի
անգլ.՝ Joe Ledley
Անձնական տվյալներ
Ազգությունը ուելսցի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1987(1987-01-23)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 183
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Կրիստալ Պելաս
Համար 28
Պատանեկան կարիերա
1996-2004 Անգլիա Կարդիֆ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2010 Անգլիա Կարդիֆ Սիթի 225 (26)
2010-2014 Շոտլանդիա Սելթիկ 106 (20)
2014-ներկա Անգլիա Կրիստալ Պելաս 65 (5)
Ազգային հավաքական
2006-ներկա Ուելս Ուելս 65 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 7, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 25, 2016

Վաղ տարիների խմբագրել

Ջո Լեդլին ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին՝ Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Նա հաճախել է «Կատոնիա» (անգլCantonian High School) ավագ դպրոցը[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Կարդիֆ Սիթի» խմբագրել

Ջո Լեդլին սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կարդիֆ Սիթի» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։

Հանդես գալով թիմի բոլոր տարիքային խմբերում 2004 թվականի սեպտեմբերի 1-ին նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ «Կարդիֆ Սիթիի» հետ։ Թիմի կազմում Լեդլին իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 21-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Միլթոն Կինս»-ի դեմ խաղում, որտեղ «Կարդիֆը» հաղթել է 4։1 հաշվով[5]։ Չեմպիոնշիպում Լեդլին իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 16-ին՝ «Ռոտերհեմ Յունայթեդի» դեմ խաղում[6]։ Այդ խաղով նա բացեց իր խաղերի հաշիվը թիմի կազմում[7]։

2006 թվականի օգոստոսի 5-ին նա գոլի հեղինակ է դարձել «Բարնսլիի» դեմ խաղում, որը ճանաչվել է տարվա լավագույն գոլ[8][9]։

Լեդլին սկսեց 2007-2008 մրցաշրջանը հիանալի մարզավիճակում։ 2007 թվականի հոկտեմբերին նա երկարաձգել է իր պայմանագիրը 2 տարով[10]։

2008 թվականի փետրվարի 12-ին՝ «Կովենտրի Սիթիի» դեմ խաղում նա վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց երկու ամիս[11]։ 2008 թվականի ապրիլի 6-ին տեղի ունեցավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը, որում «Կարդիֆ Սիթի» 1։0 հաշվով հաղթեց «Բարնսլիին», իսկ Ջոն դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Այս հաղթանակի շնորհիվ անգլիական ակումբը 1927 թվականից հետո թիմն առաջին անգամ դուրս եկավ պաշտոնական առաջնության եզրափակիչ[12].։ Սակայն եզրափակիչ խաղում «Կարդիֆը» պարտվեց «Պորտսմուտին» և չնվաճեց գավաթը[13]։

Մրցաշրջանի վերջում Ջո Լեդլին ճանաչվել է անգլիական ակումբի լավագույն ռմբարկու՝ պաշտոնական հանդիպումներում դառնալով 11 գոլի հեղինակ։

2008 թվականի սեպտեմբերի 1-ին «Ստոկ Սիթին» առաջարկեց 6 միլիոն ֆունտ Ջո Լեդլիի համար, սակայն «Կարդիֆ Սիթին» չվաճառեց նրան[14]։ 2008/09 մրցաշրջանում իր առաջին գոլը Ջո Լեդլին խփել է նոյեմբերի 15-ին՝ «Կրիստալ Պելասի» դեմ խաղում[15]։ 2008 թվականի դեկտեմբերի 6-ին 21-ամյա Լեդլին առաջին անգամ կապեց թիմի ավագի թևկապը[16]։

2009 թվականի հունվարին Ջոն ճանաչվել է «ամսվա լավագույն ֆուտբոլիստ»[17]։ Հունվարի 25-ին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ խաղում նա թիմին դուրս է բերել դաշտ ավագի թևկապով[18]։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լեդլիի համար «Վեսթ Հեմ Յունայթեդը» առաջարկել է 5 միլիոն ֆունտ, սակայն «Կարդիֆը» հրաժարվել է վաճառել իր առաջատարին[19]։

Մրցաշրջանի ավարտից հետո Ջոն դարձել է թիմի հիմնական ավագը։ Մրցաշրջանի արդյունքում նա ընդգրկվել է Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[20]։

Սելթիկ խմբագրել

2009-2010 մրցաշրջանից հետո ավարտվել է Ջո Լեդլիի պայմանագիրը «Կարդիֆ Սիթիի» հետ, և նա դարձել է ազատ գործակալ։ Նրան իրենց կազմում ցանկանում էին տեսնել անգլիական «Ստոկ Սիթին», իտալական «Ռոման» և այլ թիմեր[21][22]։

Սակայն նա 2010 թվականի հուլիսի 2-ին 4-ամյա պայմանագիր է կքնել շոտլանդական «Սելթիկի» հետ[23][24]։

Շոտլանդական թիմի կազմում իր դեբյուտը Ջոն նշել է 2010 թվականի հուլիսի 28-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում[25]։ «Սելթիկի» կազմում իր առաջին գոլը Լեդլին խփել է օգոստոսի 22-ին՝ Շոտլանդիայի Պերմիեր լիգայի շրջանակներում կայացած «Սենտ Միրենի» դեմ խաղում[26]։

Ջո Լեդլին մասնակցել է շոտլանդական ակումբի 2011-2012 մրցաշրջանի առաջին հանդիպմանը, որն ավարտվել է 2։0 հաշվով[27]։ Նա դարձել է հաղթական գոլի հեղինակ 2011 թվականի դեկտեմբերին կայացած «Ռանջերս»-ի դեմ խաղում[28]։ Մրցաշրջանի արդյունքում Ջո Լեդլին մասնակցել է 32 հանդիպման, դառնալով 7 գոլի հեղինակ։

«Կրիստալ Պելաս» խմբագրել

2014 թվականի հունվարի 31-ին Ջո Լեդլին տեղափոխվել է անգլիական «Կրիստալ Պելաս»։ Նրա տեղափոխումը տեղի է ունեցել տրանսֆերային պատուհանի փակվելուց րոպեներ առաջ[29][30]։

Անգլիական ակումբի կազմում նա իր դեբյուտը նշել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ կայացած խաղում[31]։ Նա իր առաջին մրցաշրջանում օգնել է թիմի վերադառնալ Անգլիայի Պերմիեր Լիգա[32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լեդլին ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2005 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում։ Իսկ իր առաջին գոլը նա հավաքականի կազմում խփել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սան Մարինոյի ֆուտբոլի ազգայաին հավաքականի դեմ խաղում[33]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Պլեյ-օֆֆ լիգա Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Կարդիֆ Սիթի 2004/05 28 3 1 0 3 0 32 3
2005/06 42 3 1 0 2 1 45 4
2006/07 46 3 2 0 1 0 49 3
2007/08 40 10 4 1 3 0 47 11
2008/09 40 4 3 1 3 0 46 5
2009/10 29 3 3 0 1 0 3 1 36 4
Արդյունք 225 26 14 2 13 1 3 1 0 0 255 30
Սելթիկ 2010/11 29 2 4 3 4 1 4 0 41 6
2011/12 32 7 4 1 4 0 6 1 46 9
2012/13 20 5 2 1 3 0 9 1 34 7
Արդյունք 81 14 10 5 11 1 0 0 19 2 121 22
Կարիերայի արդյունք 306 40 24 7 24 2 3 1 19 2 376 52

Միջազգային խմբագրել

Միջազգային կարիերա
Հավաքական Տարի ԱԱ որակավորման փուլ ԱԱ եզրափակիչ փուլ Եվրոպայի առաջնության որակավորման փուլ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Ազգերի գավաթ Ընկերական հանդիպում Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ուելս 2005 1 0 1 0
2006 3 0 5 0 8 0
2007 8 1 2 0 10 1
2008 2 1 3 0 5 1
2009 4 0 4 0 8 0
2010 2 0 1 1 3 1
2011 3 0 1 0 1 0 5 0
2012 2 0 1 0 3 0
2013 4 0 3 0 7 0
2014 4 0 1 0 5 0
2015 3 0 1 1 4 1
2016 4 0 2 0 6 0
Կարիերայի արդյունք 12 1 0 0 23 1 4 0 1 0 25 2 65 4

Միջազգային գոլեր խմբագրել

Գոլ Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1 հոկտեմբերի 17, 2007 Սերավալե, Սան Մարինո   Սան Մարինո 0–2 1–2 Եվրո 2008 որակավորման փուլ
2 սեպտեմբերի 10, 2008 Մոսկվա, Ռուսաստան   Ռուսաստան 1–1 2–1 ԱԱ 2010 որակավորման փուլ
3 օգոստոսի 11, 2010 Լլանելի, Ուելս   Լյուքսեմբուրգ 2–1 5–1 Ընկերական
4 նոյեմբերի 13, 2015 Քարդիֆ, Ուելս   Նիդերլանդներ 1–1 2–3 Ընկերական

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Շոտլանդիայի չեմպիոն - 2011-2012, 2012-2013, 2013-2014
  • Շոտլադնաիյի գավաթակիր - 2010-2011, 2012-2013

Անձնական խմբագրել

  • Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2007, 2008
  • Անգլիայի Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականի ֆուտբոլիստ - 2008-2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Local hero Ledley reaps rewards, BBC News Online. Retrieved on 14 April 2008 (անգլ.)
  5. Bluebirds praise teenager Ledley, BBC Sport Online. Retrieved on 3 October 2007 (անգլ.)
  6. Cardiff 2 — 0 Rotherham Արխիվացված 2005-09-09 Wayback Machine, soccerbase.com (անգլ.)
  7. Parry pleased for Ledley, BBC Sport Online. Retrieved on 3 October 2007 (անգլ.)
  8. Gunter and Ledley secure prizes, BBC Sport Online. Retrieved on 3 October 2007 (անգլ.)
  9. Barnsley 1 — 2 Cardiff(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  10. Ledley extends Cardiff contract, BBC Sport Online. Retrieved on 3 October 2007 (անգլ.)
  11. Coventry 0 — 0 Cardiff(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  12. "Report: Barnsley 0-1 Cardiff, BBC Sport Online. Retrieved on 7 April 2008 (անգլ.)
  13. Cardiff 0 — 1 Portsmouth(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  14. «Ledley stays, but Cardiff are smarting over Smertin» Western Mail (Wales) Retrieved on 2 September 2008 (անգլ.)
  15. «Ledley injury doubt for Toshack» BBC Sport Retrieved on 16 November 2008 (անգլ.)
  16. «Teams: Joe le captain» Արխիվացված 2012-03-09 Wayback Machine cardiffcityfc.co.uk Retrieved on 6 December, 2008 (անգլ.)
  17. «Joe Ledley scoops title» Արխիվացված 2012-02-14 Wayback Machine cardiffcityfc.co.uk Retrieved on 9 February, 2009 (անգլ.)
  18. «Cardiff 0-0 Arsenal» BBC Sport Retrieved on 5 February, 2009 (անգլ.)
  19. «Cardiff City reject 5m West Ham bid for Joe Ledley» South Wales Echo Retrieved on 26 January, 2009 (անգլ.)
  20. «Championship team of the year» footballleague.co.uk Retrieved on 27 April, 2009 (անգլ.)
  21. «Tonge twist in Led hunt». The Sun. 2010 թ․ հուլիսի 5. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին. (անգլ.)
  22. «Cardiff's Joe Ledley will travel to AS Roma for talks». BBC Sport. 2010 թ․ հունիսի 1. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին. (անգլ.)
  23. «Joe Ledley completes Celtic move». South Wales Echo. 2010 թ․ հուլիսի 12. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին. (անգլ.)
  24. «Селтик» подписал полузащитника «Кардиффа» Ледли Արխիվացված 2010-07-16 Wayback Machine, Чемпионат.ру (12 июля 2010)
  25. Брага (Брага, Португалия) 3 — 0 Селтик (Глазго, Шотландия) Արխիվացված 2010-07-31 Wayback Machine, Чемпионат.ру
  26. Celtic 4 — 0 St Mirren(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
  27. «Hibernian 0–2 Celtic». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  28. «Celtic 1–0 Rangers». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «Ledley Joins Palace». Crystal Palace FC. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  30. «Transfer Deadline Day: Celtic's Joe Ledley joins Crystal Palace». BBC Sport. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  31. «Crystal Palace 3 West Brom 1». BBC Sport. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  32. «Crystal Palace boss Tony Pulis praised striker Dwight Gayle after 2–2 draw with Fulham». Sky Sports. 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  33. San Marino 1–2 Wales BBC Sport, 17 October 2007; Retrieved 16 June 2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Լեդլի» հոդվածին։