Ջո Անդրես (անգլ.՝ Mary Jo Andres, մայիսի 21, 1954(1954-05-21)[1], Ուիչիտո, Կանզաս - հունվարի 6, 2019(2019-01-06)[2][3], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի, պարուսույց և նկարչուհի։ Ուփսալայի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի, Չիկագոյում միջազգային կինոփառատոնի և «Ավինոն/Նյու Յորք» անկախ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակների դափնեկիր՝ «Սև օդապարուկներ» (1996) կարճամետրաժ ֆիլմի համար։

Ջո Անդրես
Ծնվել էմայիսի 21, 1954(1954-05-21)[1]
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս
Մահացել էհունվարի 6, 2019(2019-01-06)[2][3] (64 տարեկան)
Մահվան վայրPark Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՕհայոյի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և պարուսույց
Ամուսին(ներ)Սթիվ Բուշեմի
Երեխա(ներ)Lucian Buscemi?
joandres.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մերի Ջո Անդրեսը ծնվել է 1954 թվականի մայիսի 21-ին ԱՄՆԿանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում[4]՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների ընտանիքում։

Ջոյի հայրը՝ Մարտին Յորք Անդրեսը (07.09.1922-29.09.1976), ԱՄՆ ծովային հետևակի մաստեր-սերժանտ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, իսկ մայրը՝ Ռոզմարի Անդրեսը (օրիորդական ազգանունը Կայաչա է 23.12.1920-14.06.2001), ԱՄՆ ծովային հետևակի շարքային և խոհարարի օգնական է։

Առաջին անգամ հայտնի է դարձել 1980-ական թվականներին Նյու Յորքի կինետիկ բեմում իր ֆիլմերի, պարերի և լուսային ներկայացումների շնորհիվ, որոնք ցուցադրվել են Performing Garage-ում, la Mama փորձարարական թատերական ակումբում, Performance Space New York-ում, Danspace Project-ում և Կենդանի կինոյի կոլեկտիվում[5]։ Որպես ռեժիսոր՝ Անդրեսը ճանաչման և մրցանակների է արժանացել 1996 թվականին նկարահանված «Սև օդապարուկներ» ֆիլմի համար, որը ցուցադրվել է PBS-ում և մասնակցել է մի շարք կինոփառատոներում, ներառյալ՝ Սանդենսի, Բեռլինի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոնները և Human Rights Watch[6]։ Անդրեսը նկարահանել է երաժշտական և գեղարվեստական տեսահոլովակներում, ինչպես նաև աշխատել է իր սեփական ֆիլմերի վրա։ Անդրեսը պարային խորհրդատու էր հայտնի Wooster Group-ում։

Առաջատար համալսարաններում, թանգարաններում և արվեստի գաղութներում, այդ թվում, Yaddo և Իտալիայի Բելաջիո քաղաքում գտնվող Ռոքֆելերի հետազոտական կենտրոնում եղել է նկարիչ։ Անդրեսը ստեղծել է ցիանոտիպերով լուսանկարների շարք, որոնք կարելի է տեսնել նրա կայքում[7][8]։

1987 թվականին ամուսնացել է դերասան Սթիվ Բուշեմիի հետ. նրանք ունեին մեկ որդի՝ Լյուսիանը, որը ծնվել է 1990 թվականին[9][10]։

Ջո Անդրեսը մահացել է 2019 թվականի հունվարի 6-ին 64 տարեկան հասակում՝ ինկապսուլացված պերիտոնալ սկլերոզից[4]։ Փակ հոգեհանգիստը տեղի է ունեցել հունվարի 8-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Steve Buscemi's Wife Jo Andres Dead at 65
  3. 3,0 3,1 3,2 Jo Andres, Innovative Choreographer and Filmmaker, Dies at 64
  4. 4,0 4,1 Sandomir, Richard (2019 թ․ հունվարի 16). «Jo Andres, Innovative Choreographer and Filmmaker, Dies at 64». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  5. «Jo Andres». BroadwayWorld. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  6. «Jo Andres (1954–2019)». IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  7. «This Is Beauty, Girls: Nine Cyanotypes by Jo Andres». Flavorpill. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  8. Andres, Jo (2007). «Darkness & Delight cyanotypes». co.sine.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  9. D'Zurilla, Christie (2010 թ․ դեկտեմբերի 14). «Michael C. Hall divorce has him alone among fellow Golden Globe nominees». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  10. «Filmmaker Jo Andres, wife of actor Steve Buscemi, dies at 64». San Francisco Chronicle. Associated Press. 2019 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  11. Evans, Greg (2019 թ․ հունվարի 12). «Jo Andres Dies: 'Black Kites' Filmmaker, Wife of Steve Buscemi was 64». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.