Ջունգարական հարթավայր, Ջունգարական իջվածք, Ջունգարիա (չինարեն՝ 北疆), աշխարհագրական ենթաշրջան Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը մոա 700 հզ․ կմ է, միջին բարձրությունը՝ 600-800 մ։ Հյուսիսում շրջապատված է Մոնղոլական Ալթայով, հարավում՝ Արևելյան Տյան Շանի լեռնաշղթաներով։ Կազմված է փխրուն նստվածքներից։ Ռելիեֆում տիրապետում են ոչ բարձր բլրաշարերն ու մանրաբլուրները, բարխաններով ու ավազային թմբաշարերով անապատները։ Հարուստ է նավթի պաշարներով[փա՞ստ]։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 150-200 մմ են, լեռներում՝ մինչև 800 մմ։ Գետային ցանցը խիտ չէ, արևմուտքում կան մի քանի խոշոր լճեր (էբի Նուր, Մանաս, Ուլյունգուր)։ Բուսածածկույթը անապատային է, խիստ նոսրացած։ Արևմուտքում տարածված են չոր տափաստանները։ Զբաղվում են արոտային անասնապահությամբ, ծայրամասերում՝ ոռոգվող հողագործությամբ։

Ջունգարական հարթավայր
Տեսակտարածաշրջան
Երկիր Չինաստան
ՎարչատարածքՍինծյան
Քարտեզ
Քարտեզ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգարական հարթավայր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 551