Ջունգարական դարպասներ (չինարեն՝ 阿拉山口, ղազ.՝ Жетісу қақпасы), լեռնային անցում Ջունգարական Ալաթաոլ (արևմուտքից) և Բիռլիկթաու ու Մայլիթաու (արևելքից) լեռնաշղթաների միջև։ Բարձրությունը 300-400 մ է, լայնությունը՝ մինչև 10 կմ։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Ջունգարական դարպասներ Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունը կապում է Զունգարական հարթավայրի հետ։

Ջունգարական դարպասների արբանյակային պատկեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 550