Ջումշուդ Աթոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջումշուդ Կարապետի Աթոյան (1913, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1941, անհայտ), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մանկավարժ։
Ջումշուդ Աթոյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1941 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ Յոթնամյա կրթությունն ստացել է նույն բնակավայրում, իսկ 1930 թվականին ավարտել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումը։ 1931-1934 թվականներին աշխատել է Շամշադինի շրջանի Չինչին, Վերին Կարմիրաղբյուր և Այգեձոր գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ։ 1935-1939 թվականներին աշխատել է Իջևանի շրջանի Մելիքի (այժմ՝ Ներքին Ծաղկավան), Սարիգյուղի դպրոցներում որպես ուսուցիչ։
1939 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Գրոդնո քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է այլ զորամաս, որտեղ սովորել և ավարտել է գնդի կրտսեր հրամանական կազմի դպրոցը. ավագ սերժանտ կոչումով տեղափոխվել է Բալաշսկ, սովորել օդաչուական դպրոցում, դարձել ռադիստ-հրաձիգ։ Նրա վերջին նամակը ստացվելէ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին, երբ նրանց զորամասը տեղափոխվում էր Կիևից դեպի սահմանամերձ գոտի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20-21։