«Ջումանջի» (անգլ.՝ Jumanji), երեխաների համար պատկերազարդ գիրք, որը գրել և պատկերազարդել է ամերիկացի հեղինակ Քրիս Օլսբուրգը՝ 1981 թվականին[1]։ Գիրքը պատմում է սեղանի կախարդական խաղի մասին, որը խաղալով խաղացողները կարող են կանչել ջունգլիներից իրական կենդանիներ և այլ վտանգավոր տարրեր, այն ամենի հետ ինչին, որ առնչվում է խաղացողը խաղի մեջ, կատարվում է նաև իրական կյանքում։ 1995 թվականին թողարկվել է գրքի համանուն ադապտացիան՝ ֆիլմ, որում Ռոբին Ուիլյամսը կատարում է գլխավոր դերը։ Դերասանի խոսքերով` «ջումանջին» զուլուսական բառ է, որը նշանակում է «շատ էֆեկտներ»[2]։ 2011 թվականին Ուիլյամսը առաջին հրատարակության 30-ամյակի առթիվ ձայնագրել է գրքի աուդիո տարբերակը[3]։

Ջումանջի
անգլ.՝ Jumanji
ՀեղինակՔրիս Վան Օլսբուրգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդԶաթուրա
ՆկարազարդողՔրիս Վան Օլսբուրգ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHoughton Mifflin Harcourt
Հրատարակման տարեթիվ1981
OCLC248820623

Սյուժե խմբագրել

Երբ Ջուդի և Փիթեր Շեփարդներիի ծնողները գնում են տնից, խաղալիքներով խաղացող երեխաներն սկսում են ձանձրանալ և գնում են զբոսայգի։ Այնտեղ նրանք գտնում են արկածային «Ջումանջի» սեղանի խաղը։ Բերելով այն տուն` նրանք կարդում են նախազգուշացումը՝ «Մի սկսիր, եթե չես պատրաստվում ավարտել»։ Ուշադրություն չդարձնելով նախազգուշացմանը` երեխաներն սկսում են խաղալ։

Շուտով երեխաները նկատում են, որ բոլոր վտանգները, որոնք հայտնվում են խաղում, հայտնվում են նաև տանը։ Օրինակ, երբ Փիթերին ընկնում է առյուծ, տանը հայտնվում է իսկական գիշատիչ, որին Ջուդին ու Փիթերը կողպում են իրենց մոր սենյակում։ Գցելով զառերը, Ջուդիին հրմշտոցի մեջ է ընկնում, Փիթերին հետո ընկնում մուսսոն, իսկ Ջուդիին հետազոտող։ Բոլոր ընկած դեպքերը տեղի են ունենում նաև իրական կյանքում, ինչը տանը քաոս է տարածում։ Բայց երեխաները շարունակում են խաղալ այն հույսով, որ երբ որ նրանք ավարտեն խաղը ամեն ինչ կընկնի իր տեղը։ Խաղը վերջապես ավարտվում է, երբ Ջուդիին հրաբուխ է ընկնում։ Նրա կերպարը հասնում է մինչև վերջ, և աղջիկը գոռում է «Ջումանջի՜»։

Մի պահ ամեն ինչ սովորականին է վերադառնում, և քույր ու եղբայր խաղը տանում են ետ դեպի այգի, հասցնելով մինչև ծնողների վերադարձը։ Վերջին էջերում Ջուդին ու Փիթերը նայում են փողոցին և տեսնում են հարևան երեխաներին՝ Դենիին և Ուոլթերին, անհանգսատացած վերադառնալով այգուց Ջումանջիի հետ։ Տղաների մայրը ասում էր, որ՝ եղբայրները երբեք չեն կարողանում ավարտել սկսած խաղը և չեն կադում հրահագները։

Ադապտացիաներ խմբագրել

  • «Ջումանջի» - 1995 թվականին նկարահանված լիամետրաժ ֆիլմ։ Ի տարբերություն գրքի՝ ֆիլմում ավելացվել են մեծահասակ կերպարներ, որոնք չեն եղել գրքում։ Դրանց թվում է Ալան Փերիշը (Ռոբին Ուիլյամս), Սառա Ուիթլը (Բոննի Հանտ), ոստիկան Կառլ Բեթլին (Դեյվիդ Ալան Գիեր), մորաքույր Նորան (Բիբի Նոյվիրտ) և որոսորդ Բան Փելթը (Ջոնաթան Հայդ, որը նաև կատարել է Ալան և Սեմ Փերիշների հոր կերպարը)։ Գլխավոր տարբերությունը գրքից այն է, որ Ջուդիի (Քիրստեն Դաստ) և Փիթերի (Բրեդլի Փիրս) փոխարեն գլխավոր հերոսը՝ Ալան Փերիշը, փոքր ժամանակ է գտնում խաղը։ Ավելացված է ֆոնային պատմություն, որտեղ Ալան Պերիշը բանտարկվել է «Ջումանջի» խաղում 26 տարով՝ 1969 թվականին նրա կողմից արված քայլի պատճառով։ Նաև վերջում չկան Դեննի և Ուոլթեր Բուդվինգները, որոնք գտել էին խաղը։ Ֆիլմում, ավտովթարում ծնողների մահից հետո, Ջուդին և Փիթերը որբանում են և նրանց որդեգրում է մորաքույրը։ Կենդանիները, որոնք հայտնվում էին խաղի մեջ, տնից բացի հայտնվում են նաև քաղաքում։ Փիթերը ֆիլմում փորձում է խարդախություն անել, ինչի համար էլ վերածվում է կապիկի, իսկ խաղը հաղթում է Ալանը, այլ ոչ թե Ջուդին։ Ֆիլմում նաև ավելացվել է թմբուկների հարվածը, որը էլի գրքում չի եղել։
  • «Ջումանջի» - անիմացիոն սերիալ՝ նկարահանված ֆիլմի հիման վրա։ Ցույց է տրվել 1996-1999 թվականներին, ընդհանուր ցուցադրվել է 40 սերիա։ Ի տարբերություն գրքի և ֆիլմի, մուլտսերիալում՝ Ջուդիին ու Փիթերին խաղը տանում է ջունգլիներ։ Բացի դրանից, Փիթերը վերածվում է տարբեր կենդանիների, երբ որ փորձում է խաղում խարդախություն անել։ Ալան Փերիշը ֆիլմից մնում է թակարդի մեջ մինչև վերջին սերիան։
  • «Ջումանջի։ Ջունգլիների կանչը» - 2017 թվականին հեռարձակված լիամերաժ ֆիլմ։ Գլխավոր դերերը կատարել են՝ Դուեյն Ջոնսոնը, Ջեք Բլեքը, Քևին Հարթը և Քարեն Գիլանը[4]։ Գործողությունները տեղի են ունենում առաջին ֆիլմի դեպքերից մեկ տարի անց։

Շարունակություն խմբագրել

Վան Օլլսբուրգի կողմից գրված և 2002 թվականին հրատարակված՝ «Զատուրան» համարվում է Ջումանջիի շարունակությունը։ «Զատուրայում» Դեննի և Ուոլթեր Բուդվինգները Ջումանջիի պատմության վերջից գտնում են գիտաֆանտաստիկ սեղանի խաղ, որը նույնպես խաղի գործողությունները բերում է իրական կյանք[5]։ Պատմությունը 2005 թվականին նույնպես ստացել է ֆիլմային ադապտացիա[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wheeler, Jill C. Chris Van Allsburg (Children's Illustrators Set I). — ABDO, 2005. — P. 13. — 24 p. — ISBN 1604533528
  2. «Flashes: Name of the Game» (անգլերեն). Entertainment Weekly. 8 декабря 1995. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Jumanji 30th Anniversary Edition» (անգլերեն). FictionDB. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Muelle, Matthew (20 августа 2016). «The Rock Says New Jumanji Is Not A Reboot». Comicbook.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. Zbaracki, Matthew D. Best Books for Boys: A Resource for Educators. — Libraries Unlimited, 2008. — P. 56. — 189 p. — ISBN 1591585996
  6. Kümmerling-Meibauer, Bettina The Routledge Companion to Picturebooks. — Routledge, 2017. — P. 526. — 600 p. — ISBN 9781317526599
  7. Owen, Lynette Selling Rights. — Routledge, 2014. — P. 318. — 466 p. — ISBN 1317611810