Ջուլի Սթրեյն
Ջուլի Սթրեյն (անգլ.՝ Julie Strain, փետրվարի 18, 1962[1][2], Concord, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 10, 2021[3][4]), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել։
Ջուլի Սթրեյն անգլ.՝ Julie Strain | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1962[1][2] |
Ծննդավայր | Concord, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 10, 2021[3][4] (58 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, դերասանուհի, գլամուրային մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | Penthouse Pet of the Year?[5] |
Կայք | juliestrain.com |
Julie Strain Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ջուլի Էն Սթրեյնը ծնվել է 1962 թվականի փետրվարի 18-ին, Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Փլեզանթ Հիլլ քաղաքի դպրոցներից մեկը։ 1991 և 1993 թվականներին նրա լուսանկարը հայտնվել է «Penthouse» ամսագրի շապիկին[6][7][8]։ Նորամուտը կինոյում նա կատարել է 1990 թվականին։ Դերերի ընտրության հարցում իր բարձր հասակի (185 սմ) պատճառով նա հաճախ խնդիրներ է ունեցել։
Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 130 ֆիլմում և հեռուստասերիալում, որոնց թվում կան նաև մի քանի պոռնոֆիլմեր[9]։
Ջուլիայի կերպարը հանդիսանում է Heavy metal f.a.k.k. 2 համակարգչային խաղի նախատիպը[10][11][12][13]։
1997 թվականին լույս է տեսել Սթրեյի ինքնակենսագրականը՝ «Six Foot One and Worth the Climb» վերնագրով։
Ձիուց ընկնելուց հետո Սթրեյնը գլխի ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա ամնեզիա է ստացել և նրա պատանեկության մեծ մասը ջնջվել է նրա հիշողությունից։
2018-ի հուլիսի 16-ին նա Ֆեյսբուք սոցիալական կայքում նա հայտարարել է, որ տառապում է ծանր տեսակի դեմենցիայով։
2018 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ նա գտնվում է հիվանդության ծանր փուլում և տնային բուժում է ստանում[14]։
Ջուլի Սթրեյնը մահացել է 2021 թվականի հունվարի 10-ին[15][16]։
Անձնական կյանքԽմբագրել
1995-2007 թվականներին Սթրեյնը ամուսնացած է եղել Քևին Իսթմանի հետ։ 2006 թվականին ծնվել է նրանց որդին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.wearethepit.com/2021/01/heavy-metal-magazine-model-julie-strain-dead-at-58/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.joblo.com/horror-movies/news/rip-julie-strain-b-movie-legend-and-penthouse-pet-has-died-at-58
- ↑ Penthouse / K. Holland — USA: 1965. — ISSN 0090-2020
- ↑ Julie Strain: 50 Fantastic Pics For A Fantasy Gal’s Birthday
- ↑ «MarsDust Legacy Interview - Julie Strain»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին։ Վերցված է 2016-05-30
- ↑ Glamourcon’s August Interview — Issue #8
- ↑ Julie Strain
- ↑ Julie Strain: Ultravixen!
- ↑ Julie Strain: Heavy Metal-ist
- ↑ Deadly Beauty: Horror’s Scream Queens and Rising Talent: Julie Strain
- ↑ «Julie Strain - Model / Talk Show Host / Columnist / Actress (Fakk 2 - "Heavy Metal 2000")»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2016-05-30
- ↑ Johnston Rich (November 27, 2018)։ «Julie Strain’s Health Worsens, Tributes Paid»։ bleedingcool.com։ Վերցված է December 19, 2018
- ↑ Geoff Boucher (2020-01-13)։ «Julie Strain Update: Actress Is Not Dead, Film Company Now Says» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ Cody Hamman (2021-01-11)։ «R.I.P.: Julie Strain, B-movie legend and Penthouse Pet, has died at age 58» (անգլերեն)։ JoBlo.com։ Վերցված է 2021-01-11