Ջուլի Բինդել

անգլիացի արմատական ֆեմինիստ գրող, «Արդարություն հանուն կանանց» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր

Ջուլի Բինդել (անգլ.՝ Julie Bindel, հուլիսի 20, 1962(1962-07-20), Դարլինգտոն, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի արմատական ֆեմինիստ[1][2][3] գրող և «Արդարություն կանանց համար» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր, որը 1991 թվականից ի վեր օգնում է բռնարար տղամարդ սպանելու համար քրեական հետապնդման ենթարկված կանանց[4][5][6]։

Ջուլի Բինդել
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1962(1962-07-20) (61 տարեկան)
ԾննդավայրԴարլինգտոն, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունLondon Metropolitan University?
Մասնագիտությունլրագրող, ակտիվիստ և ֆեմինիստ
ԱշխատավայրԼիդսի քաղաքային համալսարան և London Metropolitan University?
Կայքthejuliebindel.com
 Julie Bindel Վիքիպահեստում

Լինքոլնի համալսարանի նախկին այցելու հետազոտող (2014–2017) և Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի նախկին օգնական Բիդելի աշխատությունների մեծ մասը վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, մասնավորապես մարմնավաճառությանը, հետապնդմանը, կրոնական ֆունդամենտալիզմին և թրաֆիքինգին[7][8]։

Հանդիսանում է ավելի քան 30 գրքի գլուխների ու չորս գրքի հեղինակ ու համահեղինակ, որոնց թվում՝ «Straight Expectations» (2014) և «The Pimping of Prostitution» (2017)։ Գործընկերուհու՝ Հարիեթ Ուիսթրիչի հետ խմբագրել է «The Map of My Life: The Story of Emma Humphreys» (2003) հոդվածը, կանոնավորապես գրել «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար[8][9]։

Վաղ կյանք խմբագրել

Բինդելն ու իր երկու եղբայրները հասակ են առել հյուսիսարևելյան Անգլիայի Դարլինգթոն քաղաքում։ Ծնողները կաթոլիկ ու հրեա էին[10]։ 1973-1978 թվականներին հաճախել է Բրանքսոմի միջնակարգ դպրոցը, որից հեռացել է մեկ տարի շուտ, սակայն ինչպես ինքն է գրել՝ դա ոչ ոք չի նկատել[11][12]։ 1977 թվականին՝ 15 տարեկանում, պարզել է, որ լեսբուհի է[13], իսկ 2009 թվականին գրել է, որ հետերոսեքսուալության գաղափարն իրեն բացարձակապես չի գրավել[14][15]։

Ոստիկանություն, կանայք և մարդասպաններ ազատության մեջ խմբագրել

Տասնյոթ տարեկանում տեղափոխվել է Լիդս ու անդամագրվել պոռնոգրաֆիայի դեմ քարոզչություն իրականացնող Լիդսի հեղափոխական ֆեմինիստական խմբին[14]։ Տասներեք կանանց (որոնց մի մասը մարմնավաճառներ) սպանած ու ևս յոթի վրա հարձակված յորքշիրցի մարդասպան Պիտեր Սատկլիֆն ազատության մեջ էր 1975 - 1980 թվականների ընթացքում[16][17][18]։ Սատկլիֆի սպանությունների նկատմամբ Բինդելի ատելությունն է պատճառ հանդիսացել նրա կողմից կանանց նկատմամբ սեռական բռնությունը դադարեցնելու քարոզչություն իրականացնելու համար։ 2005 թվականին գրել է, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացրել միայն այն ժամանակ, երբ սպանվել է առաջին «ոչ մարմնավաճառը» և կանանց խորհուրդ տվել գիշերը խուսափել փողոցում հայտնվելուց[19]։ Նրան նաև զայրացրել են ոստիկանության պնդումները, թե մարմնավաճառները մարդասպանի թիրախն էին, թեև 1978 թվականի մայիսից ի վեր զոհերից ոչ մեկը չէր համապատասխանում այդ մասնագիտությանը[17][20]։

Բինդելը նշել է, որ 1980 թվականի նոյեմբերին գիշերը տուն գնալիս իրեն հետևել է միջին հասակի մի մարդ՝ մուգ մորուքով և թավ մազերով։ Նրանից խուսափելու համար նա վազել է մոտակա պանդոկն ու ոստիկանությանը տեղեկացրել կատարվածի մասին․ նրանք մերժել են նրա հայցը պնդելով, որ նրա հետապնդումը յորքշիրյան ձեռագիր է հիշեցրել[18]։ Հաջորդ շաբաթ[21] Սատկլիֆի վերջին զոհի՝ 20-ամյա ուսանողուհի ժակլին Հիլի մարմինը գտնվել է Բինդելի հետապնդման վայրից կես մղոնից էլ պակաս հեռավորության վրա։ Հաջորդ տարի մարդասպանին ձերբակալելուց ու նրա լուսանկարը հրապարակելուց հետո Բինդելը ճանաչել է իրեն հետապնդած մարդուն[16][22]։

Բինդելը մասնակցել է սպանությունների դեմ ֆեմինիստական բողոքներին։

2006 թվականի վերջին, երբ դեռևս ազատության մեջ էր սերիական մարդասպան Սթիվ Ռայթը, Բինդելը կրկին պարզել է, որ ոստիկանությունը խորհուրդ է տալիս կանանց «հեռու մնալ փողոցից. եթե գիշերը մենակ եք, ձեզ վտանգի տակ եք դնում»[17]։

Ուսումնասիրություն և ակտիվություն խմբագրել

Ակադեմիական պաշտոններ խմբագրել

1990-ական թվականներին եղել է Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի օգնական[23], 2000-ական թվականներին՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող[24], 2013-2014 թվականներին՝ Լոնդոնի Բրունելի համալսարանի այցելու լրագրող, իսկ 2014-2017 թվականներին՝ Լինքոլնի համալսարանի այցելու հետազոտող[7]։

Արդարություն կանանց համար խմբագրել

 
«Արդարություն կանանց համար» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր Հարիեթ Ուիսթրիչը

Ընտանեկան և անձնական փոխհարաբերություններում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ Բինդելի ուսումնասիրությունը եղել է նրա աշխատանքի հիմնական առանձնահատկությունը։ Իր գործընկերների՝ փաստաբան Հարիեթ Ուիսթրիչի և Հիլարի Մաքքոլումի հետ հիմնադրել է «Արդարություն կանանց համար» ֆեմինիստական օրենսդրական բարեփոխումների խումբը, որն արշավներ է իրականացնում ընդդեմ այն օրենքների, որոնք խտրական վերաբերմունք են ցուցաբերում բռնություն գործադրած տղամարդկանց սպանած կանանց հանդեպ[4][25]։

Խումբն ստեղծվել է 1991 թվականին սկզբում որպես «Ազատություն Սառա Թոմփսոնին» նախաձեռնություն[26], որը նպատակ է ունեցել իր հարբեցող ամուսնուն նախորդ տարի սպանած ու դրա համար ցմահ դատապարտված Սառա Թոմփսոնին ազատություն պարգևել[5]։ Աշխատել է «Southall Black Sisters» ընկերության հետ փոխհամաձայնեցված․ վերջինս պայքարում էր 1989 թվականին ամուսնու սպանության համար դատապարտված Կիրանջիտ Ալուվալիային ազատ արձակելու համար[27][28]։

Խմբի առաջին հայցերից մեկը Էմմա Համֆրեյզի դեպքն էր, որը դատապարտվել էր 1985 թվականին, 17 տարեկանում իր դաժան կավատ ընկերոջ սպանության համար։ 1992 թվականի սեպտեմբերին նա բանտից նամակ է գրել «Արդարություն կանանց համար» խմբին ու օգնություն խնդրել։ Նրանց աջակցությամբ նա հաջողությամբ բողոքարկել է դատավճիռը[29]։

  Արտաքին տեսաֆայլեր
  Humphreys, Bindel and Wistrich,
outside the Old Bailey, 7 July 1995
(YouTube video, directed by Pratibha Parmar)

Համֆրեյզը մահացել է թմրանյութի չարաշահումից երեք տարի անց։ Բինդելը, Ուիսթրիչն ու Համֆրեյզը ընկերացել էին, և հենց նրանք են գտել վերջինիս իր տանն անկողնում մահացած։ Նրանց համահեղինակությամբ լույս է տեսել Համֆրեյզի գրառումների հիման վրա ստեղծված «The Map of My Life: The Story of Emma Humphreys»(2003) գիրքը[30][31]։ Նրանք նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության մասին իրազեկելու համար Էմմա Համֆրեյզի անվան ամենամյա հուշամրցանակ են շնորհում կանանց և խմբերի[5][32][33]

2008 թվականին այն հարցը, որը Բինդելը քարոզել է ավելի քան մեկ տասնամյակ, հայտնվել է կառավարության օրենսդրության ուշադրության կենտրոնում։ «Արդարություն կանանց համար» խումբն ու «Southall Black Sisters» ընկերությունը ձգտել է փոխել օրենքը, որը պաշտպանում էր տղամարդկանց և պատժում կանանց։ Եթե տղամարդիկ թեժ պահին սպանում էին զուգընկերոջը, որպես մեղմացուցիչ հանգամանք ընդունվում էր գրգռված լինելը։ Օրենքը փոխելուն միտված արշավը ձգտել է արգելել այդ մեղմացուցիչ հանգամանքը և թույլ տալ կանանց կողմից շարունակական բռնության ենթարկվելն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք հօգուտ կանանց։ Կանանց և հավասարության նախարար Հարիեթ Հարմանը նույն կարծիքի է եղել այս հարցում և առաջարկվել է փոխել օրենքն այդ նպատակով[34][35]։

Մարմնավաճառություն խմբագրել

1970-ական թվականներից Բինդելը ուսումնասիրել ու պայքարել է մարմնավաճառության դեմ, իսկ այդ մասին պարբերաբար գրել է 1998 թվականից ի վեր[36][37]։ Վճռականորեն դեմ է արտահայտվել սեքսուալ առևտուրը որպես «սեռական ծառայություններ մատուցողների իրավունքները» խթանելու մաս, ապաքրեականացնելու ջանքերին[38]։ Նրա դիրքորոշումն այնպիսին է, որ մարմնավաճառությունը «էապես վիրավորական է, և կանանց անհավասարության պատճառ և հետևանք, միակողմանի շահագործում՝ հիմնված տղամարդկանց ուժի վրա»[39]։ Իր «The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth» գրքում (2017) նա հարցազրույց է վերցրել 250 մարդկանցից մոտավորապես 40 երկրներում, այցելել հասարակաց տներ և զրուցել է մարմնավաճառների, կավատների և ոստիկանության հետ[22]։

Մի քանի անգամ նրան հանձնարարվել է բարեգործությունների և տեղական իշխանությունների համար սեռական առևտրի մասին զեկույցներ գրել։ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնում աշխատելիս 2003 թվականին համահեղինակել է զեկույց Ավստրալիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում մարմնավաճառության մասին[40]։ 2004 թվականին նա Գլազգոյի քաղաքային խորհրդի համար զեկույց է պատրաստել Մեծ Բրիտանիայում ծնկապարերի մասին[24]։ 2008 թվականին Հելեն Աթկինսի հետ համահեղինակել է «Big Brothel» զեկույցը, որտեղ նա ուսումնասիրել է Լոնդոնի 33 թաղամասերի 921 հասարակաց տները[41]։ Նրանք գրել են, որ դրանց 85 տոկոսը գտնվել է բնակելի տարածքներում․ «Որտեղ էլ որ լինեք քաղաքում, հավանականությունն այն է, որ կանանց առք ու վաճառքը շարունակվում է ձեր քթի տակ»[42]։

Բինդելն ու Աթկինսն իրենց ծանոթ տղամարդկանց ներգրավել են իրենց փոխարեն հասարակաց տներ զանգահարելու մեջ․ նրանք հարցնում էին, թե իրենց ինչ կարող են առաջարկել։ Զանգահարել են միայն տեղական թերթերում գովազդված հասարակաց տները։ Բինդելը հաշվարկել է, որ գովազդի շնորհիվ հասարակաց տները տարեկան ստացել են 86-209․5 միլիոն ֆունտ ստեռլինգի շահույթ[42]։ Ներհրվող սեքսը հասանելի էր 15 - 250 ֆունտ ստեռլինգի սահմաններում, միջին արժեքը կազմել է 62 ֆունտ ստեռլինգ։ Հասարակաց տների երկու տոկոսն առաջարկել են չպաշտպանվող ներհրվող սեքս լրացուցիչ 10-200 ֆունտ ստեռլինգի դիմաց[41]։ Կանանց մեծ մասը եղել են ծագումով հարավային կամ արևելյան Եվրոպայից ու Ասիայից[43]։ Հասարակաց մի տուն առաջարկել է իրենց խոսքերով «մի հույն աղջկա, որը շատ-շատ երիտասարդ է»[42]։ Զեկույցը քննադատության է արժանացել 27 ակադեմիկոսների կողմից[44]։

Լրագրություն և հարցազրույցներ խմբագրել

Ակնարկ խմբագրել

Բինդելը գրում է «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար և հաճախակի հարցազրույցներ տալիս BBC-ին ու Sky News-ին[7]։ Նա թերթերում գրել սկսել է 1998 թվականի նոյեմբերից, երբ դեռ աշխատում էր Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանում[36]։

2001 թվականին «Գարդիան» օրաթերթում նրան սյունյակ է հատկացվել այն բանից հետո, երբ նա գրել է կանացի սեռական տուրիզմի մասին Ջամայկայում[45]։ Գրել է նաև երեխաների շահագործման ու կիբեռհետապնդումների թեմաների մասին[46][47][48], ինչպես նաև գենդերային չեզոք զուգարանների[49][50]։

Բռնաբարություն խմբագրել

Բինդելը քննադատել է այն դժվարությունը, որին հանդիպում են բռնաբարության մասին հաղորդող շատ կանայք և պնդել, որ քննչական և իրավական գործընթացն ավարտվում է նրանով, որ կանանց հետ ավելի շատ վերաբերվում են որպես հանցագործի, քան թե տուժողի[51][52][53][54][55]։ Բռնաբարության մասին նրա գրածները տպագրվել են Քուվեյթի և Հնդկաստանի թերթերում[56][57]։ 2006 թվականին գրել է, որ բռնաբարության մասին ինքը հաղորդում չէր տա ոստիկանությանը, «որովհետև եթե ինձ բռնաբարեին, ես ավելի շուտ կնախընտրեի հանդես գալ որպես ամբաստանյալ դատարանում, քան որպես բողոքող մի համակարգում, որը կարծես թե ցանկանում է ապացուցել, որ բռնաբարությունը կանանց երեւակայության արդյունք է[58][59]։

Լեսբիություն, ամուսնություն խմբագրել

Բինդելն ինքն իրեն անվանում է քաղաքական լեսբուհի ֆեմինիստ[60]։ 2010 թվականին ընդգրկվել է Միացյալ Թագավորության բացահայտ ամենաազդեցիկ ԼԳԲՏ անձանց ցուցակում, զբաղեցնելով 98-րդ տեղը[61]։ Նա սկսել է լեսբուհիների խնդիրների մասին գրել 1996 թվականից[62]։ «Գարդիանում» նրա աշխատանքը ներառել է հոդվածներ լեսբիական նրբագեղության[63], երեխա ունենալու[64], կոսմետիկայի արդյունաբերության[65], կանացի կոսմետիկ վիրահատությունների[66] ու սեքսուալության մասին գիտական տեսությունների մասին[67]։

Ֆեմինիզմ խմբագրել

2014 թվականին Բինդելը պնդել է, որ «Արդարություն կանանց համար» խմբի աշխատանքը կայանում է նրանում, որ փոխեն օրենքն այնպես, որ «ահաբեկելն» այլևս պաշտպանություն չլինի իրենց կանանց սպանած տղամարդկանց համար և որ ջանք չեն խնայելու ամուսնական բռնաբարությունն ապօրինի ճանաչելու հարցում։ Այս ինստիտուցիոնալ մարտերը վարելու փոխարեն ֆեմինիստներն այժմ կենտրոնանում էին անհատներին խայտառակելու վրա։ «Խնդրագրերը գրավել են քաղաքականությունը», գրել է նա[68]։ Նա քննադատում է խոսելու հնարավորությունից զրկելու պրակտիկան, պնդելով, որ «գրաքննությունը նոր չափանիշն է»[69]։ Ամեն տարի Անգլիայում և Ուելսում շուրջ 400,000 կին սեռական բռնության է ենթարկվում, ասել է նա 2016 թվականին[70][Ն 1]։

Սեռ, երկսեռություն խմբագրել

Բինդելը պնդել է, որ սեռը սոցիալականացման արդյունք է, և որ գենդերային դերերն ուժեղացնում են կանանց ճնշումը[72][73]։ Նա կցանկանար ամբողջովին վերջ դնել գենդերին[72]։ Նա գրել է 2008 թվականին, որ սեռափոխության վիրահատությունը ամրապնդում է գենդերային կարծրատիպերը, և որ գենդերային ինքնության խանգարման (GID) ախտորոշումը հիմնված է հնացած տեսակետների վրա, թե ինչպես պետք է իրենց պահեն կանայք և տղամարդիկ։ «Հենց այս գաղափարն է, որ որոշակի հստակ վարքագիծ է վերագրում արական և իգական սեռի ներկայացուցիչներին», գրել է նա, «հիմքում ընկած է տրանսգենդերիզմի երևույթի քննադատությունը»[74][75]։

2012 թվականին Բինդելը դատապարտել է կանանց երկսեռությունը որպես «նորաձեւ միտում», որն առաջացել է «սեռական հեդոնիզմի» պատճառով և բարձրացրել է այն հարցը, թե բիսեքսուալությունն արդյոք գոյություն ունի՞։

Տղամարդիկ և հետերոսեքսուալություն խմբագրել

2015 թվականին «Radfem Collective»-ին տված հարցազրույցում Բինդելը պաշտպանել է արական սեռի բոլոր ներկայացուցիչների ներճամբարումը, ինչպես նաև հետերոսեքսուալության վերացումը։

Աշխատանքների ընտրանի խմբագրել

Գրքեր

  • (2003). Julie Bindel and Harriet Wistrich. The Map of My Life: The Story of Emma Humphreys, London: Astraia Press.
  • (2014). Roger Matthews, Helen Easton, Lisa Young, and Julie Bindel. Exiting Prostitution: A Study in Female Desistance. London: Palgrave Macmillan.
  • (2014). Julie Bindel. Straight Expectations. London: Guardian Books.
  • (2017). Julie Bindel. The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth. London: Palgrave Macmillan.

Զեկույցներ

Նշումներ խմբագրել

  1. Արդարադատության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն և Ազգային վիճակագրության գրասենյակ (2013)․ «Հիմնվելով «Անգլիայի և Ուելսի հանցագործությունների հետազոտության» համախառն տվյալների վրա» 2009/10, 2010/11 and 2011/12 թվականներին միջին հաշվով կանանց 2.5 տոկոսը և տղամարդկանց 0.4 տոկոսը ասում են, որ իրենք սեռական հանցագործության զոհ են դարձել նախորդ 12 ամիսների ընթացքում։ Սա ներկայացնում է տարեկան միջին հաշվով շուրջ 473,000 մեծահասակների սեռական հանցագործությունների զոհ դառնալը (շուրջ 404,000 կին և 72,000 տղամարդ)։ Այս փորձառությունները ընդգրկում են սեռական հանցագործությունների ամբողջ սպեկտրը, սկսած բռնաբարության և սեռական ոտնձգության ամենալուրջ հանցագործություններից, մինչև այլ սեռական հանցագործություններ, ինչպիսիք են՝ անպարկեշտ ազդեցությունը և անցանկալի հպումը[71]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bindel, Julie (2019 թ․ հունիսի 9). «The man in a skirt called me a Nazi — then attacked». The Times. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին. (subscription required)
  2. Bowen, Innes (2007 թ․ օգոստոսի 1). «Are sex change operations justified?». BBC News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  3. Crocker, Lizzie (2017 թ․ ապրիլի 13) [8 October 2015]. «How a Gay Conservative and Radical Feminist Were Banned From a College's Feminism Debate». The Daily Beast. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 Dickson, E. Jane (1995 թ․ սեպտեմբերի 15). «Sisters to the death». The Independent. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Cooke, Rachel (2001 թ․ հունվարի 30). «Snap decisions». The Guardian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  6. Bindel, Julie; Cook, Kate; Kelly, Liz (1995). «Trials and Tribulations—Justice for Women: A Campaign for the 1990s». In Griffin, Gabriele (ed.). Feminist Activism in the 1990s. London: Taylor & Francis. 65–78.
  7. 7,0 7,1 7,2 "Julie Bindel" Արխիվացված 2020-04-06 Wayback Machine, thejuliebindel.com.
  8. 8,0 8,1 "Julie Bindel" Արխիվացված 2020-04-07 Wayback Machine, byline.com.
  9. "Julie Bindel", The Guardian.
  10. «Norway's Problem with Anti-Semitism». Standpoint Magazine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. Bindel, Julie; Moss, Stephen; Okolosie, Lola; Brown, Andrew (2015 թ․ հոկտեմբերի 19). «What impact did your school's architecture have on you?». The Guardian.
  12. Bindel, Julie (2007 թ․ հուլիսի 16). «The making of a killer». The Guardian.
  13. Bindel, Julie (2 July 2014). "Julie Bindel: There's no gay gene – and I love the idea I chose to be a lesbian". New Statesman.
  14. 14,0 14,1 Bindel, Julie (2009 թ․ հունվարի 30). «My sexual revolution». The Guardian.
  15. Larne, Lynne; Miller, Elaine (1996). All the Rage: Reasserting Radical Lesbian Feminism. Women's Press. 262.
  16. 16,0 16,1 Bindel, Julie (2020 թ․ նոյեմբերի 25). «Forgotten women: The overlooked victims of serial killers». Al-Jazeera. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  17. 17,0 17,1 17,2 Bindel, Julie (2006 թ․ դեկտեմբերի 13). «Terror on our streets». The Guardian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  18. 18,0 18,1 Bindel, Julie (2020 թ․ նոյեմբերի 15). «Peter Sutcliffe murdered 13 women: I was nearly one of them». The Sunday Times. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին. (subscription required)
  19. Bindel, Julie (2005 թ․ հոկտեմբերի 21). «Prejudice in death». The Guardian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  20. Kinnell, Hilary (2008). Violence and Sex Work in Britain, London: Willan Publishing, 18.
  21. Bindel, Julie (2010 թ․ մարտի 2). «Peter Sutcliffe should never be freed». The Guardian. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. 22,0 22,1 Bindel, Julie (2017). The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth. London: Palgrave Macmillan. x.
  23. Davies, Patricia Wynn (9 October 1997). "Wife wins damages for rape", The Independent.
  24. 24,0 24,1 Bindel, Julie (2004 թ․ օգոստոս). «Profitable Exploits: Lap Dancing in the UK». Child and Woman Abuse Studies Unit, London Metropolitan University. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  25. "Justice for Women", justiceforwomen.org.uk.
  26. "Introduction", Justice for Women, Newsletter, Summer 2006.
  27. R v Kiranjit Ahluwalia 1992 EWCA Crim 3922/Y4/91 (31 July 1992)
  28. Bindel, Cook, 66
  29. Mills, Heather (8 July 1995). "Woman who stabbed violent partner freed", The Independent.
  30. Julie, Bindel (2003). The Map of my Life: The Story of Emma Humphreys. London: Astraia Press. ISBN 978-0-9546341-0-0.
  31. Bindel, Julie (2008 թ․ հուլիսի 23). «This one's for Emma». The Guardian.
  32. "Emma Humphreys Memorial Prize", emmahumphreys.org.
  33. Gupta, Rahila (2015 թ․ հունվարի 12). «―Women defenders of human rights: the good, the great and the gutsy». OpenDemocracy. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  34. Elliott, Cath (2008 թ․ հուլիսի 25). «Men shouldn't get away with murder». The Guardian.
  35. Bindel, Julie (2008 թ․ հուլիսի 29). «An end to the easy way out». The Guardian.
  36. 36,0 36,1 Bindel, Julie (1998 թ․ նոյեմբերի 12). «Out of the gutter». The Independent.
  37. For example:
    Bindel, Julie (2003 թ․ հունվարի 24). «Losing the game». The Guardian.
    Bindel, Julie (2006 թ․ դեկտեմբերի 29). «2007: Against legalising prostitution». The Guardian.

    Bindel, Julie (2007 թ․ դեկտեմբերի 18). «Tourism built on abuse». The Guardian.

  38. Bindel, Julie (2017 թ․ սեպտեմբերի 5). «The myth of sex work is distorting the voices of the exploited women». New Statesman.
  39. Bindel, Julie (2017 թ․ հոկտեմբերի 11). «Why prostitution should never be legalised». The Guardian.
  40. Bindel, Julie; Kelly, Liz (2003). «A Critical Examination of Responses to Prostitution in Four Countries: Victoria, Australia; Ireland; the Netherlands; and Sweden». London: London Metropolitan University, Child and Woman Abuse Studies Unit. CiteSeerX 10.1.1.642.7774. OCLC 779164155. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  41. 41,0 41,1 Bindel, Julie; Atkins, Helen (2008 թ․ օգոստոս). Big Brothel: A Survey of the Off-street Sex Industry in London. London: The POPPY Project, Eaves Housing for Women. 5–6.
  42. 42,0 42,1 42,2 Bindel, Julie (2008 թ․ սեպտեմբերի 10). «Revealed: the truth about brothels». The Guardian.
  43. Bindel, Atkins, 17
  44. Lipset, Anthea (2008 թ․ հոկտեմբերի 3). «Big Brothel research 'seriously flawed'». The Guardian.
  45. "Julie Bindel interview", WriteWords, 9 August 2004.

    Bindel, Julie (2003 թ․ հուլիսի 5). «The price of a holiday fling» (PDF). The Guardian.

  46. Marsh, Ian; Melville, Gaynor (2009). Crime, Justice and the Media. London: Taylor & Francis. 197–198.

    Bindel, Julie (2007 թ․ հունվարի 10). «The rise of the cyber-stalker». The Guardian.

  47. Bindel, Julie (2003 թ․ դեկտեմբերի 19). «He certainly was not Soham man». The Guardian.
  48. Bindel, Julie (2007 թ․ հունիսի 13). «Testosterone-fuelled theories». The Guardian.
  49. Bindel, Julie (2008 թ․ ապրիլի 10). «The great gender-neutral toilet scandal». The Guardian.
  50. Bindel, Julie (2006 թ․ մայիսի 18). «I'm glad Arsenal lost». The Guardian.
  51. Bindel, Julie (2003 թ․ հոկտեմբերի 2). «Rape is never glamorous». The Guardian.
  52. Bindel, Julie (2006 թ․ մարտի 30), «We must rethink rape», The Guardian
  53. Bindel, Julie (2006 թ․ նոյեմբերի 16). «How 'rape' has been raped». The Guardian.
  54. Bindel, Julie (2007 թ․ փետրվարի 1). «Why is rape so easy to get away with?». The Guardian.
  55. Bindel, Julie (2008 թ․ սեպտեմբերի 2). «Mirren's twisted logic». The Guardian.
  56. Bindel, Julie (2008 թ․ հուլիսի 30). «There is never ever an excuse for rape». Kuwait Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  57. Bindel, Julie (2008 թ․ հուլիսի 26), «Rape – there is never an excuse, ever», The Hindu, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 29-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին
  58. Bindel, Julie (2006 թ․ հոկտեմբերի 25). «If I were raped today, I would not report it». The Guardian.
  59. Anderson, Irina; Doherty, Kathy (2006). Accounting for Rape Psychology, Feminism and Discourse Analysis in the Study of Sexual Violence. London: Routledge. ISBN 978-0-203-08754-1.
  60. Plante, Rebecca F. (2006). Sexualities in Context: A Social Perspective. Basic Books. 978-0-8133-4293-1

    Bindel, Julie (30 January 2008). "Lesbianism is a choice" Արխիվացված 3 Փետրվար 2009 Wayback Machine, Lesbelicious.

  61. "The IoS Pink List 2010", The Independent, 31 July 2010.
  62. Bindel, Julie (1996). «Neither an Ism nor a Chasm: Maintaining a Radical-Feminist Agenda in Broad-Based Coalitions». All the Rage: Reasserting Radical Lesbian Feminism. Women's Press.
  63. Bindel, Julie (2006 թ․ հունիսի 12). «From dysfunctional dyke to designer doll». The Guardian.
  64. Bindel, Julie (2006 թ․ դեկտեմբերի 8). «Why are pregnant lesbians scary?». The Guardian.
  65. Bindel, Julie (2006 թ․ հունիսի 19). «Cruelty without beauty». The Guardian.
  66. Bindel, Julie (2008 թ․ հունվարի 11). «The knife consultant». The Guardian.
  67. Bindel, Julie (2004 թ․ դեկտեմբերի 14). «If I wanted to be straight, I would be». The Guardian.
  68. Bindel, Julie (2014 թ․ նոյեմբերի 18). «Feminism is in danger of becoming toxic». The Guardian.
  69. Ali, Aftab (2006 թ․ փետրվարի 12). «Censorship is becoming 'the new normal', warns journalist and feminist activist Julie Bindel». The Independent.
  70. Bindel, Julie; Green, Leah; Rinvolucri, Bruno (2016 թ․ փետրվարի 10). «Sorry, we can't ban everything that offends you – video». The Guardian.
  71. «An Overview of Sexual Offending in England and Wales». Ministry of Justice, Home Office and the Office for National Statistics. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  72. 72,0 72,1 Bindel, Julie (2007 թ․ մարտի 14). «An end to gender». The Guardian.
  73. Bindel, Julie (2004 թ․ հունվարի 31). «Gender Benders, beware». The Guardian.
  74. "2008 Statement from Julie Bindel", courtesy of idgeofreason.wordpress.com.
  75. Grew, Tony (2008 թ․ նոյեմբերի 7). «Celebs split over trans protest at Stonewall Awards». PinkNews. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բինդել» հոդվածին։