Ջուլիո Կվեստի (իտալ.՝ Giulio Questi. մարտի 18, 1924(1924-03-18)[1][2], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 3, 2014(2014-12-03)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Ջուլիո Կվեստի անունը համարվում է այլ իտալացի կինոգործչի՝ Իտալիո Ցինգարելիի կեղծանունը։
|
---|
 |
Ծնվել է | մարտի 18, 1924(1924-03-18)[1][2] |
---|
Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
---|
Մահացել է | դեկտեմբերի 3, 2014(2014-12-03)[1][2] (90 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
---|
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
---|
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, մոնտաժող, պարտիզան, կինոսցենարիստ և գրող |
---|
|
Ջուլիո Կվեստիի կինոկարիերան սկսվել է 1956 թվականին, երբ նա հանդես եկավ որպես ռեժիսոի տեխնիկական ասիստենտ Kean կինոնկարի նկարահանման ժամանակ։ 1967 թվականին նկարահանում է նողկալի, նիհիլիստական, արյունով ներծծված սպագետի վեստեռն՝ «Ջանգո, կրակիր»-ը։ Կինոնկարը պատմում է վրեժխնդիր մարդու մասին, իսկ Լուիս Պոլը իր Italian Horror Film Directors գրքում նրան անվանել է տասնամյակի ուժեղ, ավազե սպագետի վեստեռներից մեկը։ Մեկ տարի անց Կվեստին նկարահանում է սյուրռեալիստական ֆիլմ՝ «Ձու ածած մահը», որում գլխավոր դերերը մարմնավորում են Օլին Եվան, Ջինա Լոլոբրիջիդան և Ժան-Լուի Տրենտինյանը։ 1972 թվականին Կվեստին կրկին կատարում է ռեժիսորական աշխատանք, գրում սցենար սյուրռեալիստական դրամայի՝ «Վհուկը» ֆիլմի սցենարը, որի գլխավոր հերոսներն են լինում մեդիում մայր և որդին։
Կվեստիի հաջորդ ֆիլմը թողարկվում է 1982 թվականին՝ հեռուստատեսությունում և կոչվում «Վամպիրիզմ»։ 90-ական թվականներին նա կրկին հեռուստատեսության համար ռեժիսորական աշխատանքներ է կատարում և գրում սցենարներ «Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք!» և «Կոմանդոյի նշանը» ֆիլմերի և համապատասխանաբար դրանց թրիլերների համար։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.