Ջուլիետա Գյուլամիրյան

հայ մանկավարժ

Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյան (հուլիսի 14, 1946(1946-07-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր։ Հայաստանի ՄԳԱ անդամ (2003

Ջուլիետա Գյուլամիրյան
Ծնվել էհուլիսի 14, 1946(1946-07-14)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1969)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1999)
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն

խմբագրել

Ջուլիետա Գյուլամիրյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 14-ին, Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (Լենինյան թոշակառու)։ 1974-1994 թվականներին աշխատել է Մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտում։

1988-1992 թվականներին եղել է փոխտնօրեն, 1975-1976 թվականներին՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1977-1978 թվականներին՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1988-2001 թվականներին՝ Մոսկվայում իր բացած կիրակնօրյա դպրոցի տնօրեն[2]։ 1992 թվականից աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում[3], 1992-2000 թվականներին՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ 2001, 2005 թվականներին դասավանդել է Թեհրանի և Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Հայագիական» քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր։ 2002, 2004, 2006, 2009 թվականներին դասավանդել է Հալեպի (Սիրիայի Արաբական Հանրապետությունում) քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր։ 2009, 2010 թվականներին վարել է Քուվեյթի Ազգային վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ։ 2010, 2011, 2012 թվականներին (3-ական ամսով)` Բեյրութում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6-րդ դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»։ 2013 թվականին Ավստրալիայում (Սիդնեյ) վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացներ է վարել Մոսկվայի, Սոչիի, Վրաստանի, Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների համար։ Կազմել է I-III դասարանների դասագրքեր, ինչպես նաև հայոց լեզվի դասագրքեր Իրանի և Լոնդոնի հայկական դպրոցների համար (I-IV դասարանների համար)[4][5]։

Անդամակցություն

խմբագրել
  • Հայաստանի ՄԳԱ անդամ (2003)։
  • ՀՊՄՀ նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

Պարգևներ

խմբագրել
  • «Խաչատուր Աբովյանի անվան մեդալ»
  • Պետական կառավարական պատվոգրեր
  • «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» (Բեյրութ)
  • Հայաստանի ԿԳՆ «Ոսկե» մեդալներ
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ (Բեյրութ)
  • Ազգային ժողովի նախագահի պատվոգիր
  • Գրավոր նյութերի ժողովածու, բուհական ձեռնարկ, 2000։
  • Վաղը դպրոց կգնամ։ [Մայրենի լեզվի մեթոդական ձեռնարկ], Երևան, Զանգակ-97, 2001[6]։
  • Երկխոսություններ ծնողների հետ։ [Զրույցներ], Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002[7]։
  • Խոսենք հայերեն։ Նախակրթական առաջին խումբ. փորձնական դասագիրք Սփյուռքի նախակրթարանների համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002։
  • Կերպարվեստ։ 2-րդ դասարան, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002։
  • Իմ առաջին ընթերցարանը։ Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003 (համահեղինակ)[8]։
  • Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։
  • Զանգակ այբբենարան։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։
  • «Զանգակ» այբբենարանի և «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի մեթոդական ուղեցույց։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։
  • Խոսքի զարգացում, բուհական ձեռնարկ, 2004[9]։
  • Կռունկ։ Այբբենարան։ Բ տարի, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2004։
  • Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա։ Երևան, Զանգակ-97, 2006։
  • Տարրական դասարանների դասագրքեր, Սիրիա, Իրան, 2007-2012։
  • Արտագրությունների, թելադրությունների, շարադրությունների ժողովածու քառամյա կրտսեր դպրոցի համար, Զանգակ, Երևան, 2009։
  • Խաղալով սովորենք, Զանգակ, Երևան, 2009։
  • Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, երկրորդ լրամշակված հրատարակություն, Զանգակ, Երևան, 2009։
  • Մայրենի լեզու 2։ Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011։
  • Մայրենի լեզու 3։ Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7141
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյանի մասին ՀՊՄՀ կայքում
  4. «Ջուլիետա Գյուլամիրյան - Զանգակ հրատարակչություն». zangak.am.
  5. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'pb:Զանգակ-97, and au:Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի,'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  6. Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի (2001). Վաղը դպրոց կգնամ. Զանգակ֊97. ISBN 978-99930-2-184-1.
  7. Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի (2002). Երկխոսություններ ծնողների հետ. Զանգակ-97. ISBN 978-99930-2-468-2.
  8. Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի (2002). Իմ առաջին ընթերցարանը։ Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար. Զանգակ-97. ISBN 978-99930-2-448-4.
  9. Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի (2004). Խոսքի զարգացում։ Տեսություն եւ պրակտիկա. Զանգակ-97. ISBN 978-99930-2-961-8.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետա Գյուլամիրյան» հոդվածին։