Ջուլիա Գրիզի (իտալ.՝ Giulia Grisi, մայիսի 22, 1811(1811-05-22)[1][2][3][…] կամ հուլիսի 28, 1811(1811-07-28)[4], Միլան, Իտալիայի թագավորություն[4][3][5] - նոյեմբերի 29, 1869(1869-11-29)[2][6][7][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3][5]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո), հայտնի երգիչ, ով դասվում է Մարիա Մալիբրան և Պոլինա Վիարդո ականավոր վարպետների շարքին։

Ջուլիա Գրիզի
Բնօրինակ անունիտալ.՝ Giulia Grisi
Ծնվել էմայիսի 22, 1811(1811-05-22)[1][2][3][…] կամ հուլիսի 28, 1811(1811-07-28)[4]
Միլան, Իտալիայի թագավորություն[4][3][5]
Երկիր Իտալիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 29, 1869(1869-11-29)[2][6][7][…] (58 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Grisi
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինGiovanni Matteo Mario?
 Giulia Grisi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջուլիա Գրիզին օպերային երգչուհի Ջուզեպինա Գրասինիի զարմուհին է, կոնտրալտո-երգչուհի Ջոիդիտի Գրիզիի կրտսեր քույրը և պարուհի Կառլոտա Գրիզիիի զարմուհին, տենոր Ջովանի Մարիոյի կինը։

Բազմիցս ելույթ է ունեցել նույն բեմում բարիտոն Անտոնիո Տամբուրինիի հետ, և նրանց դուետը քննադատների կողմից ճանաչվել է լավագույններից մեկը Եվրոպայում։ 1868 թվականին նա Ջոակիննի Մարիոյի հետ կատարել է կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինի «Ստաբատ մատեր» (անգլ.՝ Stabat Mater) ստեղծագործությունը՝ վերջինիս հուղարկավորության ժամանակ[8]։

Գնացքով դեպի Սանկտ Պետերբուրգ ուղևորության ընթացքում Գրիզին և Մարիոն վթարի են ենթարկվել Բեռլինում։ Նրանք ոտքով են հասել Բեռլին։ Գրիզին ցրտից և այդ պատահարից հիվանդացել է, և մոտ մեկ ամիս հետո մահացել։ Այդ ժամանակ Մարիոն Սանկտ Պետերբուրգում էր[9]։

Ստեղծագործություն

խմբագրել

Առաջին կատարողն է Ադալժիզա (Բելինիի «Նորմա») և Նորինա (Դոնիցետիի «Դոն Պասքուալե») դերերի։ Գրիզին ամուսնու հետ միասին բազմաթիվ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, որտեղ մեծ հաջողություններ է ունեցել[10]։

Թատերագետ և դրամատուրգ Ֆ․ Կոնին ասել է.

  Ջուլիա Գրիզին մեր ժամանակների մեծագույն դրամատիկ արտիստն է. նա օժտված է ուժեղ, հնչեղ և էներգետիկ սոպրանոյով...ձայնի այս ուժով նա համատեղում է ձայնի զարմանալի լրիվությունն ու փափկությունը, որը շոյում և գերում է լսողությունը։ Հիանալի տիրապետելով իր ճկուն և հնազանդ ձայնին, նա խաղում է դժվարությունների հետ, կամ ավելի ճիշտ, դրանք նրան անծանոթ են։ Վոկալիզացիայի տպավորիչ մաքրությունն ու հավասարությունը, ինտոնացիայի հազվագյուտ ճշտությունը ու ելևէջների իսկապես գեղարվեստական նրբաճաշակությունը, որոնք նրա կողմից օգտագործվում են չափավոր կերպով, հիանալի հմայք են հաղորդում նրան։ ․․․ Կատարման այս բոլոր նյութական միջոցները Գրիզին միավորում է ավելի կարևոր հատկությունների հետ՝ ջերմության, որն անընդհատ ջերմացնում է իր երգը, խորը դրամատիկ զգացողության՝ արտահայտված ինչպես երգելու, այնպես էլ խաղիկների մեջ և բարձր գեղագիտական տակտը, որը միշտ նրան մատնացույց է անում բնական էֆեկտներին և թույլ չի տալիս չափազանցություններ և աֆֆեկտացիաներ անել[8]։  

Ըստ գրականագետ Բոտկինի.

  Գրիզին առավելություն ունի բոլոր ժամանակակից երգչուհիների նկատմամբ, որ իր ձայնի առավել կատարյալ մշակմամբ, առավել գեղարվեստական մեթոդով համատեղում է դրամատիկ բարձրագույն տաղանդը։ Ով գոնե մեկ անգամ տեսել է նրան հիմա ... հավերժ կունենա իր հոգում այս վեհաշուք կերպարը, այս բոցավառ հայացքն ու այս էլեկտրական հնչյունները, որոնք ակնթարթորեն ցնցում են հանդիսատեսի ամբողջ զանգվածին։ Նրա համար նեղ են, անհարմար՝ հանգիստ քնարական դերերը, նրա ոլորտն այնտեղ է, որտեղ նա իրեն ազատ է զգում, նրա հարազար տարերքը կիրքն է։ Այն ինչով Ռեյչելը ողբերգության մեջ է, դրանով Գրիզին օպերայում է ... Ձայնի և գեղարվեստական մեթոդի ամենակատարյալ մշակման դեպքում Գրիզին կատարյալ կերգի ցանկացած դեր և ցանկացած երաժշտություն. ապացույց է Ռոզինայի դերը Սևիլյան սափրիչում, Էլվիրայի դերը Պուրիտաններում և շատ ուրիշներ, որոնք նա մշտապես երգել է Փարիզում, սակայն նրա հարազատ տարերքը ողբերգական դերերն են[8]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wurzbach D. C. v. Grisi, Julia (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 5. — S. 358.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 «Джулия Гризи (Giulia Grisi)». www.belcanto.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: Text "Belcanto.ru" ignored (օգնություն)
  9. Pearse, Cecilia Maria de Candia; Hird, Frank (1910). «The romance of a great singer; a memoir of Mario». London : Smith, Elder & co. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  10. «DE CANDIA, Giovanni Battista Matteo, detto Mario in "Dizionario Biografico"». www.treccani.it (իտալերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Գրիզի» հոդվածին։