Ջուլիա Գրանթ (անգլ.՝ Julia Boggs Dent-Grant, հունվարի 26, 1826(1826-01-26)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1902(1902-12-14)[2][1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիսես Գրանթի կինը, ԱՄՆ-ի առաջին տիկինը 1869-1877 թվականներին։

Ջուլիա Գրանթ
անգլ.՝ Julia Grant
Julia Dent Grant.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 26, 1826(1826-01-26)[1]
Ծննդավայր Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 14, 1902(1902-12-14)[2][1] (76 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Գերեզման Գրանթի դամբարան[3]
Թաղված Գրանթի դամբարան[3]
Քաղաքացիություն 45 Star US Flag.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Julia Boggs Dent
Հայր Frederick Dent?[2][4]
Մայր Ellen Bray Wrenshall?[2][4]
Ամուսին Ուլիսես Ս. Գրանթ[4]
Զավակներ Ֆրեդերիկ Դենթ Գրանթ, Ուլիսես Ս. Գրանթ կրտսեր, Նելլի Գրանթ[4] և Ջես Ռութ Գրանթ
 
Ինքնագիր Изображение автографа

ԿենսագրությունԽմբագրել

Ջուլիան ծնվել է Սենթ Լուիսում, գնդապետ Ֆրեդերիկ Դենթի և Էլեն Ուրենշել-Դենթի ընտանիքում։ Մանկուց տառապում է շլությամբ։ Մանկության հիշողություններում նա ասել է․ «Արևի, ծաղիկների և ժպիտների մեկ երկար ամառ»[5]։ Սովորել է Սենթ Լուիսի տիկին Մեյրուսի գիշերօթիկ դպրոցում[6]։

Ամուսնություն և ընտանիքԽմբագրել

Գրանտը մի քանի անգամ առաջարկույթուն է արել Ջուլիային նախքան համաձայնություն ստանալը[5]։

Ջուլիա Դենթը և Ուլիս Գրանթը ամուսնացել են 1848 թվականի օգոստոսի 22-ին[6]։ Գրանթի ծնողները հրաժարվել են ներկա գտնվել հարսանիքին, քանի որ Դենթերները ստրկատերեր են եղել[5]։ Բայց Ջուլիայի հետ հարաբերությունները կարգավորվել են։

Ամուսնությունից հետո Ջուլիան հաճախ ուղեկցել է իր ամուսնուն ռազմական գործուղումների ժամանակ։ 1852 թվականին, երբ Ուլիսին արևմտյան հրամանատար նշանակեցին, Ջուլիան վերադարձավ իր ծնողների տուն[7]։

Գրանթ ամուսիններն ունեցել են երեք որդի և մեկ դուստր․[7]

  • Ֆրեդերիկ ԴենթԳրանթ (1850-1912)՝ զինվոր, պաշտոնյա
  • Ուլիս Գրանթ կրտսեր (1852-1929)՝ իրավաբան
  • Էլեն Ուրենշել Գրանթ (1855-1922)՝ տնային տնտեսուհի
  • Ջեսի Ռութ Գրանթ (1858-1934)՝ ինժեներ

Քաղաքացիական պատերազմԽմբագրել

Գրանտն աշխատում էր հոր կաշվե խանութում, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ նրան, որպես կամավոր կանչեցին։ Ջուլիան փորձում էր ամուսնու հետ լինել[8]։

 
Ջուլիա Գրանթը դստեր՝ Էլենի, որդու՝ Ջեսիի և հոր՝ Ֆրեդերիկ Դենթի հետ
 
Ուլիս Գրանթ կրտսեր
 
Ֆրեդերիկ Դենթ Գրանթը 1908 թվականին

Առաջին տիկինԽմբագրել

1869 թվականին Ջուլիա Գրանթը դարձավ Սպիտակ տան տիրուհին, նա այդ տարիները իր կյանքի «երջանիկ ժամանակահատված» էր անվանում։ 1874 թվականին տեղի է ունեցել դստեր հարսանիքը։ Ժամանակակիցները նշել են նրա հանդերձանքը, զարդերը, մետաքսն ու ժանյակները[5]։

Երբ Ջուլիան առաջարկել է իր շլության ուղղման համար վիրահատություն կատարել, նախագահ Գրանթն ասել է, որ «սիրում է նրան հենց այսպիսին»[7]։

Նախագահությունից հետոԽմբագրել

Սպիտակ տունը լքելուց հետո ամուսինները շուրջերկրյա ճանապարհորդություն են կազմակերպել։ Ջուլիան հաճույքով էր հիշում այդ ուղևորությունը։ Այս ճանապարհորդության առանձնահատկությունը Վինձոր ամրոցում նրանց համար կազմակերպված Վիկտորիայի ընթրիքն էր[7]։ Նրանց ընդունել են նաև Ճապոնիայի կայսրն և նրա կինը՝ Հարուկոն Մեյձի պալատում[5]։

1884 թվականին ամուսինները սնանկացել են։

1900 թվականին Ջուլիան գրել է «Ջուլիա Գրանթի անձնական հուշերը» ինքնակենսագրական գիրքը, որը հրապարակվել է միայն 1965 թվականին[5]։

ՄահԽմբագրել

Ջուլիա Գրանտը մահացել է 1902 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում։ Թաղված է ամուսնու կողքին՝ Գրանթի դամբարանում (Նյու Յորք)[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «NationMaster — Encyclopedia: Julia Grant»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2011-02-26 
  6. 6,0 6,1 «Julia Grant (American first lady)» (անգլերեն) 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Reference for Julia Grant — Search.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-10-12 
  8. 8,0 8,1 Julia Grant Biography :: National First Ladies' Library

Արտաքին հղումներԽմբագրել