Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներ

Ջուլիաս Ռոզենբերգ (անգլ.՝ Julius Rosenberg; 1918 մայիսի 12 - 1953 հունիսի 19) և նրա կինը` Էթել Ռոզենբերգ (օրիորդական ազգանունը Գրինգլաս անգլ.՝ Ethel Greenglass Rosenberg, 1915 սեպտեմբերի 28 -1953 հունիսի 19), ամերիկյան կոմունիստներ, որոնք մեղադրվել են լրտեսության մեջ հօգուտ Խորհրդային Միության (հիմնականում ամերիկյան միջուկային գաղտնիքները ԽՍՀՄ հաղորդելու համար) և 1953 թվականին մահապատժի են ենթարկվել։ Ռոզենբերգները միակ քաղաքացիական անձիք են, ովքեր «Սառը պատերազմի» տարիներին լրտեսության համար մահապատժի են ենթարկվել ԱՄՆ-ում[1]։

Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներ
անգլ.՝ Ethel and Julius Rosenberg
Դիմանկար
 Julius and Ethel Rosenberg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռոզենբերգը խորհրդային հետախուզության համար աշխատել է սկսած 1940-ականներից։ Նա հավաքագրել է իր կնոջը` Էթելին, նրա եղբորը` Դևիդ Գրինգլասին և նրա կնոջը` Ռուտին։ Գրինգլասն ամերիկյան բանակի սերժանտ մեխանիկ է եղել Լոս Ալամոսի միջուկային հետազոտական կենտրոնում և կապավոր Հարրի Գոլդի միջոցով արժեքավոր տեղեկություններ է փոխանցել խորհրդային հետախուզությանը (սկզբում Ջուլիասը նրան վստահեցրել է, որ դա միութենական երկրի հետ գիտական տեղեկությունների փոխանակում է, որը վճարովի լրտեսության հետ կապ չունի)։ Մասնավորապես, Գրինգլասը Ռոզենբերգին է փոխանցել Նագասակիի վրա նետված ռումբի աշխատանքային գծագրերը և Լոս Ալամոսում իր աշխատանքի 12 էջանի հաշվետվությունը։

1950 թվականի փետրվարին խորհրդային գործակալական ցանցի ձախողումից հետո ԱՄՆ ԱԱԳ-ի (անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ հոդվածում[2] ԱԱԳ-ն ստեղծվել է 1952 թվականին), երբ «Վենոնա» նախագծի շրջանակներում խորհրդային ծածկագրի վերծանման արդյունքում Անգլիայում ձերբակալվել է ֆիզիկոս-տեսաբան Կլաուս Ֆուքսը, որը ԽՍՀՄ գլխավոր ատոմային հետախույզն էր։ Ֆուքսը մատնել է Գոլդին, որը մայիսի 23-ին ստիպված էր խոստովանել, որ նա խորհրդային հետախուզության կապավոր է։ Գոլդը մատնել է Գրինգլասին, իսկ Գրինգլասը` Ռոզենբերգներին։ Ջուլիաս Ռոզենբերգը ձերբակալվել է իր տանը 1950 թվականի հուլիսի 17-ին։ Էթել Ռոզենբերգին կալանքի տակ են վերցրել 1950 թվականի օգոստոսի 11-ին դատարանի դահլիճում, երբ ԱՄՆ Սահմանադրության Հինգերորդ հոդվածի հիման վրա հրաժարվեց պատասխանել մեծ հանձնաժողովի հարցերին։ Օգոստոսի կեսերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Մեքսիկայում ձերբակալել է գործակալ Մորթոն Սոբելին. նա եղավ գործի երրորդ մեղադրյալը[3]։ Ռոզենբերգները, ի տարբերություն Ֆուքսի, Գոլդի և Գրինգլասի, հրաժարվել են ընդունել իրենց մեղքը և հայտարարել են, որ իրենց կալանավորումը հակակոմունիստական և հակասեմական սադրանք է։ Ռոզենբերգների գործի հակասեմական դրդապատճառների մասին պնդումները շրջանառվում էին խորհրդային քարոզչության մեջ, սակայն, ազդեցություն չգործեցին միջազգային հասարակական կարծիքի վրա, քանի որ գլխավոր դատավոր Կաուֆմանը և պետական մեղադրող Սայպոլը հրեաներ էին[4]։

Դատաքննության ժամանակ, որը սկսվել է Նյու Յորքում 1951 թվականի մարտի 6-ին, Ռոզենբերգներին մեղադրանք էր առաջադրվել «Նախապես ծրագրված դավադրության մեղադրանք Խորհրդային Միությանը տեղեկատվություն և զենք տալու համար, որը նա կարող էր կիրառել մեզ ոչնչացնելու համար»։ Մեղադրող կողմի գլխավոր վկաներն էին Գոլդը և Գրինգլասները և 1951 թվականի ապրիլի 5-ին ամբաստանյալները դատապարտվեցին մահվան։ Դատավճռի տեքստում, մասնավորապես, ասվում էր.

  Լրտեսություն, որը լսեցինք այս դահլիճում, մի ստոր և կեղտոտ աշխատանք է, անկախ նրանից, թե որքան իդեալիստ են եղել կատարողները ... Ձեր հանցագործությունը շատ ավելի վատ ակտ է, քան սպանությունը։ Դուք տվեցիք Սովետներին ատոմային ռումբը, և հենց միայն դա կանխորոշել է կոմունիստական ագրեսիան Կորեայում։  
 
Սինգ Սինգ բանտ

Դատավճիռը պետք է հաստատեր ԱՄՆ-ի նախագահը, սակայն նախագահ Հարի Թրումանը խուսափել է այդ որոշումը հաստատելուց, պատրվակ բերելով, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Ռոզենբերգները մահապատժի իրականացմանը 2 տարի սպասել են Սինգ Սինգ դաշնային բանտում։ Չնայած Ռոզենբերգներին ներում շնորհելու հզոր միջազգային արշավին, որին մասնակցել են ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնը, գրող Թոմաս Մաննը և Հռոմի Պապ Պիոս XII-ը, ներման խնդրանքով յոթ դիմումները մերժվեցին։ 1953 թվականին Միացյալ Նահանգների նոր նախագահ Դուայթ Էյզենհաուերը հաստատել է Ռոզենբերգների մահապատժը[5], ասելով.

  Երկու մարդու մահապատիժը տխուր և ծանր գործ է, բայց ավելի սարսափելի և տխուր է մտածել միլիոնավոր զոհվածների մասին, որոնց մահը կարող է ուղղակիորեն վերագրել այն հանգամանքին, որ այդ լրտեսներն արել են։ Ես չեմ միջամտի այս գործին ...  

Տասնամյակներ անց «Վենոնա» նախագծի գաղտնազերծված նյութերն ապացուցել են լրտեսության մեջ Ջուլիասի մասնակցությունը, բայց նրա մեղքի մասին հարցերն այն կոնկրետ հանցագործությունների մեջ, որոնց համար նա դատապարտվել է, ինչպես նաև Էթելի մեղքի մասին հարցը շարունակում են անհասկանալի մնալ։

Ըստ հեղինակներ Դեգտերյովի և Կոլպակիդիի պնդման.

  ... Ջուլիաս Ռոզենբերգը («Լիբերալ», «Անտեննա») ղեկավարել է գործակալական ցանցը (խումբ) «Կամավորներ»։ Այն ներառում էր առնվազն տասնութ մարդ։ Այդ մարդկանց մեծ մասն ամերիկյան ընկերությունների ինժեներներն էին, որոնք աշխատում էին ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում։ Նրանց կողմից փոխանցված նյութերի թվում տվյալներ կային նաև ամերիկյան ատոմային ծրագրի վերաբերյալ։ Նրանց գործունեության մանրամասները գաղտնի են մնում առ այսօր։ Ներկայումս մենք միայն գիտենք, որ «Կամավորներ» խմբի անդամ Ալֆրեդ Սարանեն աշխատել է Կորնելլի համալսարանի միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում և տեղեկություններ է փոխանցել ցիկլատրոնի կառուցման մասին։

Ջուլիաս Ռոզենբերգի փոխանցած տեղեկատվության ամբողջական ցանկը մնում է գաղտնիք։ Հայտնի է միայն, որ ինքը` «Լիբերալ» - ը 1944 թվականի դեկտեմբերին, ռադիոպայթուցիկի մանրամասն փաստաթղթերը և պատրաստի նմուշը հայթայթել և հանձնել է խորհրդային հետախուզության սպա Ալեքսանդր Սեմյոնովիչ Ֆեկլիսովին (խորհրդային վեց լրտեսներից մեկը, որն արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման մեր երկրում «միջուկային խնդրի» լուծման գործում ներդրման համար)։ Այս արտադրանքը բարձր են գնահատել մեր փորձագետները։ Նրանց խնդրանքով ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել, հատուկ կոնստրուկտորական բյուրո ստեղծելու մասին` սարքի հետագա մշակման և շտապ արտադրություն կազմակերպելու համար։ Մինչդեռ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամերիկյան մամուլը գրել է, որ պատերազմի ժամանակ ստեղծված ռադիոպայթուցիկները իրենց նշանակությամբ զիջում են միայն ատոմային ռումբին և դրանց ստեղծման վրա ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Սա ընդամենը մի դրվագ է։ Բայց միայն Ալեքսանդր Սեմյոնովիչ Ֆեկլիսովի հետ Ռոզենբերգը հանդիպել է 40 կամ 50 անգամ, չհաշված այլ հայրենական հետախույզների հետ ժամադրությունները. Անատոլի Յացկովի, Կոեն ամուսինների (գործառնական կեղծանունները «Լեսլի» և «Լուիս») և անլեգալ հետախույզ Վիլիամ Ֆիշերի (գործառնական կեղծանունը «Մարկ») հետ։ Խորհրդային աշխատակցի կամ սուհանդակի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա դատարկաձեռն չէր վերադառնում։ Այդ ժամանակ որտե՞ղից էր նա ամեն անգամ վերցնում նոր գաղտնի փաստաթղթեր։ Իր ընկերներ կոմունիստներից և նրանցից, ովքեր ցանկանում էին աջակցել Խորհրդային Միությանը ընդդեմ Գերմանիայի դեմ պայքարի։ Այդ մարդկանց մեծ մասը խորհրդային հետախուզության հետ համագործակցության մասին անդորրագրեր չէին տալիս և, թերևս, նրանց անունները չեն էլ շրջանառվել Կենտրոնի հետ գործառնական գրագրության մեջ[6]։
- Կ. Դեգտիարյով, Ա. Կոլպակիդի
 

Գեներալ Պավել Սուդոպլատովը գրել է, որ Ռոզենբերգ ամուսինները խորհրդային հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներգրավվել են 1938 թվականին Հովակիմյանի և Սեմյոնովի կողմից։ Նրանք գործել են ատոմային նախագծի վերաբերյալ որևէ հիմնական աղբյուրներից անկախ. դրանք կոորդինացվում էին հատուկ աշխատակազմի կողմից, և այդ պատճառով նրանց ձերբակալման լուրը Սուդոպլատովը հանգիստ է ընդունել։ Սուդոպլատովը նրանց ձախողման պատճառը բացատրում է խորհրդային հետախուզության մի շարք սխալներով. 1945 թվականի ամռանը, առաջին ատոմային ռումբի նախօրեին, Գրինգլասը («Կալիբր») Մոսկվայի համար պատրաստել էր մի փոքր հաղորդագրություն ստուգիչ-անցակետերի գործունեության ռեժիմի մասին։ Սուրհանդակը չէր կարողացել նրան ընդառաջ գնալ, ուստի խորհրդային ռեզիդենտ Կվասնիկովը Կենտրոնի հրամանով Գոլդին («Ռայմոնդ») հանձնարարել էր Գրինգլասից վերցնել հաղորդագրությունը։ Դրանով խախտվել է հետախուզության հիմնական կանոնը. ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ մի հետախուզական խմբի գործակալը կամ սուրհանդակը կապի մեջ մտնի այլ հետախուզական ցանցի սուրհանդակի հետ։ Արդյունքում ստացվել է, որ իր ձերբակալությունից հետո Գոլդը Գրինգլասին է մատնանշել, իսկ նա էլ` Ռոզենբերգներին։ Նաև, ըստ Սուդոպլատովի խոսքերի, Ռոզենբերգների համար ճակատագրական դեր է ունեցել 1948 թվականին Վաշինգտոնում ԽՍՀՄ ՊԱԿ նախարարության հետախուզության ռեզիդենտ Պանյուշկինի և գիտատեխնիկական հետախուզության պետ Ռաինի հետախուզության օպերաշխատակից Կամենևին տված Գոլդի հետ կապը վերականգնելու հրահանգը, այն դեպքում, երբ վերջինս արդեն ՀԴԲ հսկողության տեսադաշտում էր։

Հիմնական տեղեկատվությունը, որ տրամադրում էր Ռոզենբերգների խումբը, ըստ Սուդոպլատովի խոսքերի, վերաբերում էր քիմիային և ռադարներին։ Սակայն գործը ուռճացվել էր ինչպես ամերիկյան, այնպես էլ խորհրդային կողմից ամուսինների կոմունիստական համոզմունքներից ելնելով։ Մահապատժի դատավճռի դեմ բողոքի ցույցերը հաջողություն չեն ունեցել։

Սուդոպլատովը նաև մեղադրում է ՀԴԲ-ին ՆԳԺԿ աշխատաոճի նմանությամբ քաղաքականացված աշխատանքի մեթոդների համար. եթե ՀԴԲ-ն քաղաքական նկատառումներից ելնելով չշտապեր կալանավորել նրանց, այլ Ռոզենբերգներին ներգրավեր մշակման մեջ և բացահայտեր նրանց կապերը, ապա հնարավոր կլիներ դուրս գալ Աբելի վրա, որին հաջողվեց բացահայտել միայն 1957 թվականին[7]։

Մահապատիժ խմբագրել

Ամուսինների մահապատիժը իրականացվել է էլեկտրական աթոռի միջոցով։ Եվ քանի որ Միացյալ Նահանգների Դաշնային բյուրոյի բանտերում Էլեկտրական աթոռ չկար, ապա Ռոզենբերգներին տեղափոխեցին Նյու Յորքի խիստ հատուկ ռեժիմի ՔՀՄ Սինգ Սինգ[8]։

1953 թվականի հունիսի 19-ի մայրամուտին իրականացվեց մահապատիժը։ Դահիճն էր Ջոզեֆ Ֆրանսելը։ Ջուլիասն առաջինը մահապատժի ենթարկվեց։ Նա մահացավ էլեկտրական առաջին հարվածից հետո։ Էթելի մահապատիժը սահուն չանցավ։ Այն բանից հետո, երբ նա ստացավ նախատեսված էլեկտրական երեք հարվածները, սպասարկող անձնակազմը ստիպված էր բացել նրա կապերը և փոխել աթոռը, քանի որ Էթելի սիրտը դեռ բաբախում էր։ Եվս երկու էլեկտրական հարված տվեցին Էթելին, բայց ականատեսների վկայությամբ նրա գլխից ծուխ էր բարձրանում[9]։

Հունիսի 21-ին նրանք թաղվել են Նյու Յորք նահանգի Սաֆոլկ շրջանի Ֆերմինդեյլ քաղաքի Վելբուդ գերեզմանոցում[10]։

Ի հիշատակ խմբագրել

  • Ռոզեմբերգների պատմությունը արտացոլված է Դանիել Գրանինի «Փախուստը» սիրավեպում
  • Լեոն Կրուչկովսկու «Ջուլիաս և Էթել» հերոսա-լիրիկական դրամայում, ստեղծվել է 1954 թվականին
  • Սիլվիա Փլաթի «Ապակե կափարիչի տակ» վեպում հիշատակվում է Ռոզենբերգների մահապատիժը
  • Ռոզենբերգների գործը, ըստ Սուդոպլատովի խոսքերի, «վերածվել է մեր [խորհրդային և կոմունիստական] քարոզչության և 40-ականներին մեր ակտիվ աջակցության շնորհիվ ստեղծված Համաշխարհային Խորհրդի գործունեության մի հզոր գործոնի»
  • Անդրեյ Սախարովի դեմուղղված չորս խորհրդային ակադեմիկոսների «Երբ կորցնում են պատիվն ու խիղճը» նամակում[11], որը հրապարակվել է 1983 թվականի հուլիսի 3-ին «Պրավդա» թերթում, հաղորդվել է.
  Ուղիղ երեսուն տարի առաջ, նման մի ամառային օր, ԱՄՆ-ում տեղի ունեցավ XX դարի ամենաանարդար, ամենախայտառակ իրադարձություններիցից մեկը։ Ամերիկյան իշխանությունները մահապատժի ենթարկեցին մինչ այդ գիտնականներ Էթել և Ջուլիաս Ռոզենբերգները։ Մահապատժի ենթարկեցին հիմնվելով անհեթեթ, զազրելի մեղադրանքների վրա։ Ապացույցները նենգափոխվել էին ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից։ Եվ, ի դեպ, ի տարբերություն Սախարովի, որը սեփական երկրի նկատմամբ միջուկային շանտաժի կոչ է անում, ըստ էության մեր դեմ առաջինը միջուկային զենք կիրառելու նախադրյալներ ստեղծելով, ապա Ռոզենբերգները ոչ միայն անմեղ մարդիկ էին, ովքեր զոհ դարձան ամերիկյան արդարադատության անխիղճ մեխանիզմի, նրանք նաև հանդես էին գալիս մահացու զենքի ոչնչացման կողմ։ Եվ ընդհանրապես նրանք արդար, մարդասեր մարդիկ էին[12]։  

Գրականություն խմբագրել

  • Дегтярев К., Колпакиди А. Внешняя разведка СССР. — М.: Яуза Эксмо, 2009. — С. 121, 155—156, 196—201. — 736 с. — (Энциклопедия спецслужб). — 4000 экз. — ISBN 978-5-699-34180-1
  • Jenkins J. P. Julius Rosenberg and Ethel Rosenberg. Britannica. (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «False testimony clinched Rosenberg spy trial» (eb). BBC. 6 December, 2001. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. «Ethel and Julius Rosenberg were the only people in the United States ever executed for Cold War espionage»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Агентство национальной безопасности(ռուս.) // Википедия. — 2017-02-08.
  3. Дело супругов Розенберг РИА Новости
  4. Sam Roberts The Brother. The untold story of the Rosenberg Case. — USA, NY: Random House, 2001. — 549 с. — ISBN 0-375-76124-1
  5. Дело супругов Розенберг. РИА Новости. (ռուս.)
  6. К. Дегтярев, А. Колпакиди. Внешняя разведка СССР, с. 197—198.
  7. Павел Судоплатов.
  8. 50 years later, Rosenberg execution is still fresh. USA Today. Associated Press. June 17, 2003.
  9. Philipson, Ilene (1993). Ethel Rosenber: Beyond the Myths. Rutgers University Press. pp. 351–52. ISBN 978-0-8135-1917-3.
  10. Carl Semencic (01.01.2001). «Ethel Greenglass Rosenberg». Carl Semencic.
  11. А. Д. Сахаров А. ВОСПОМИНАНИЯ. Часть II Արխիվացված 2017-05-21 Wayback Machine (անգլ.)
  12. Когда теряют честь и совесть, газета «Правда», 2 июля 1983.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներ» հոդվածին։