«Ջութակ և խաղող» (ֆր.՝ Violon et raisins), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված 1912 թվականին։ Յուղաներկով նկարված կտավ է։ Նկարը համապատասխանում է այսպես կոչված սինթետիկ կուբիզմի շրջանին։ Նկարը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Չափսը կազմում է 61 x 50,8 սմ։

Ջութակ և խաղող
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1912[1]
բարձրություն0,61 մետր[1]
լայնություն0,51 մետր[1]
ստեղծման վայրՍերե (Ֆրանսիա)
ուղղությունկուբիզմ[2]
ժանրնատյուրմորտ[2]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[3][1]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
սեփականատերAlfred Flechtheim?[1], Christian Tetzen-Lund?[1], E. & A. Silberman Galleries?[1] և Kahnweiler gallery?
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Նկարը համարվում է սինթետիկ կուբիզմի տիպիկ օրինակ։ Կուբիզմի շրջանը տևել է 1912 թվականի ապրիլից մինչև 1917 թվականը։ Եթե վերլուծական կուբիզմին բնորոշ էին մոնոխրոմային աբստրակտ կոմպոզիցիաները, որոնցում ձևերը բաժանվում էին բազմաթիվ երկրաչափական բեկորների, ապա սինթետիկ կուբիզմում կոմպոզիցիան դառնում է ավելի քիչ վերացական։ Պիկասոն իր նկարներն աշխուժացնում է իրական, հեշտությամբ ճանաչելի իրերով՝ հագեցած տարբեր հյուսվածքներով և գույնով։

Կտավում պատկերված է կարմիր-դեղին երանգի ջութակ։ Նրա շրջանաձև, աղավաղված ձևը բաժանված է խառնված բեկորների։ Ջութակի որոշ դետալների վրա երևում է փայտյա հյուսվածքներ։ Վերևի աջ անկյունում նկարիչը պատկերել է սև և սպիտակ խաղողների ողկույզներ, որոնց վրա հստակ նշված են ստվեր, կիսամութ և գունային ռեֆլեքսներ։

«Ջութակ և խաղող» նկարը Պիկասոյի այն 5 աշխատանքներից մեկն է, որը 1913 թվականի օգոստոսին Մյունխենի «Goltz» պատկերասրահում ցուցադրվել է մեծ ցուցահանդեսում։

Նկարը սկսած 1960 թվականից հանդիսանում է Նյու Յորքի թանգարանի մշտական մասը, որտեղ նկարը հանձնել է տիկին Մ. Լ. Բեկվեստը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pablo Picasso. Violin and Grapes. MoMA. Дата обращения 6 марта 2020.
  2. ↑ СИНТЕТИЧЕСКИЙ КУБИЗМ (1912-1917). PicassoLive. Дата обращения 6 марта 2020.
  3. ↑ Reaching for Success: Picasso’s Rise in the Market (The First Two Decades). Res.Mdpi.com. Дата обращения 6 марта 2020.