Ջուզեպպե Պեցելյա

իտալացի ֆուտբոլիստ

Ջուզեպպե Պեցելյա (իտալ.՝ Giuseppe Pezzella, նոյեմբերի 29, 1997(1997-11-29)[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Ջուզեպպե Պեցելյա
Giuseppe Pezzella
Պեցելյան Ուդինեզեի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 29, 1997(1997-11-29)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 189 սմ
Քաշ 85 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
Համար 97
Պատանեկան կարիերա
2009-2013 Իտալիա Մոնտեռուսելո
2013-2015 Իտալիա Պալերմո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իտալիա Պալերմո 19 (0)
2017-ներկա Իտալիա Ուդինեզե 20 (0)
2019   Իտալիա Ջենոա 5 (0)
2019-ներկա   Իտալիա Պարմա 12 (0)
Ազգային հավաքական
2015 Իտալիա Իտալիա Մ18 3 (0)
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 9 (0)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ20 8 (0)
2017-2019 Իտալիա Իտալիա Մ21 14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 8-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 8-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Պալերմո խմբագրել

Պեցելյան Պալերմոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի դեկտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Ալեսանդրիայի դեմ խաղում[3]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[4]։ Առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի՝ փետրվարի 21-ին՝ Ռոմայի դեմ խաղում[5]։ Պալերմոյի առաջին թիմի կազմում Պեցելյան անցկացրեց 21 հանդիպում։

Ուդինեզե խմբագրել

2017 թվականի հունիսի 30-ին Պեցելյան 5 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[6][7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ֆրոզինոնեի դեմ խաղում[8]։ Սեպտեմբերի 10-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ փոխարինման մտնելուց 5 րոպե հետո[9]։ 2019 թվականի հունվարի 21-ին Պեցելյան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ջենոային[10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 28-ին՝ փոխարինման մտնելով Էմպոլիի դեմ խաղում[12]։ Մայիսի 18-ին իտալացին կարմիր քարտ ստացավ Կալյարիի դեմ խաղում[13]։ Ջենոայի կազմում Պեցելյան անցկացրեց 5 հանդիպում[14]։

Պարմա խմբագրել

2019 թվականի օգոստոսի 27-ին Պեցելյան սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Պարմա[15][16][17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով Ուդինեզեի դեմ խաղում[19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պեցելյան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[20]՝ անցկացնելով 4 հանդիպում և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սակայն Իտալիան պարտվեց Ֆրանսիային 4-0 հաշվով[21][22]։ 2017 թվականին Պեցելյան Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[23]։ Հունիսի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից քառորդ եզրափակչի Զամբիայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 43-րդ րոպեին[24][25]։ Առաջնությունում Պեցելյան անցկացրեց 6 հանդիպում[26], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ 3-րդ տեղի համար խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[27][28]։ 1 ամիս անց Պեցելյան Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[29], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[30], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[31][32]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[33][34][35]՝ անցկացնելով 1 հանդիպում[36], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[37][38]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[39]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պալերմո 2015–16 Սերիա A 9 0 1 0 10 0
2016–17 10 0 1 0 11 0
Ընդհանուր 19 0 2 0 0 0 0 0 21 0
Ուդինեզե 2017–18 Սերիա A 15 0 3 0 18 0
2018–19 4 0 1 0 5 0
2019–20 1 0 0 0 1 0
Ընդհանուր 20 0 4 0 0 0 0 0 24 0
Ջենոա (վարձավճար) 2018–19 Սերիա A 5 0 0 0 5 0
Պարմա 2019–20 12 0 1 0 13 0
Կարիերայի ընդհանուր 56 0 7 0 0 0 0 0 63 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - G. Pezzella - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «US Palermo - US Alessandria 1912, Dec 2, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Atalanta BC - US Palermo, Dec 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «AS Roma - US Palermo, Feb 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Confirmed: Udinese sign Pezzella | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Pezzella è un nuovo giocatore dell'Udinese < Team < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Udinese Calcio - Frosinone Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Udinese Calcio - Genoa CFC, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Official: Genoa sign Pezzella | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  11. «Official: Genoa acquire a Udinese defender». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  12. «FC Empoli - Genoa CFC, Jan 28, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. «Genoa CFC - Cagliari Calcio, May 18, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. «Giuseppe Pezzella | Football Stats | Udinese | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  15. «GIUSEPPE PEZZELLA IS A PARMA PLAYER». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  16. «Official: Parma sign Pezzella | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  17. «Official: Parma acquire Pezzella». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  18. «OFFICIAL: Parma sign Italy Under-21 star German Pezzella from Udinese on loan| All Football». AllfootballOfficial (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  19. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  20. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  21. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  22. UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  23. Piksel.com. «Figc | News - Azzurrini in partenza per la Corea del Sud. Evani: "Abbiamo il dovere di arrivare in fondo"». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Italy U20 - Zambia U20, Jun 5, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  25. FIFA.com. «Ten-man Italy edge Zambia, advance to semis». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  26. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  28. FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  30. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  31. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  32. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  34. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  35. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  36. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  37. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  38. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  39. «Giuseppe Pezzella». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պեցելյա» հոդվածին։