Ջուզեպպե Մարկո Անտոնիո Բարետի (իտալ.՝ Giuseppe Marco Antonio Baretti, ապրիլի 24, 1719(1719-04-24)[1][2][3][…], Թուրին, Սավոյայի դքսություն - մայիսի 5, 1789(1789-05-05)[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իտալացի բանաստեղծ, հրապարակախոս և գրական քննադատ։

Ջուզեպպե Բարետի
իտալ.՝ Giuseppe Baretti
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1719(1719-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրԹուրին, Սավոյայի դքսություն
Մահացել էմայիսի 5, 1789(1789-05-05)[1][2][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբառարանագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և գրական քննադատ
ԱնդամությունAccademia dei Granelleschi? և Accademia dei Trasformati?
Giuseppe Baretti Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջուզեպպե Բարետին ծնվել է 1719 թվականի ապրիլի 24-ին Իտալիայի Թուրին քաղաքում[5]։

 
Բարետիի դիմանկարը, որը պատկանում է Ջոշուա Ռեյնոլդսի վրձնին (1773 թվական)

Ինքնակամ հայրական օջախը լքելուց հետո 16-ամյա պատանին ընդունվել է Գվաստալայում գտնվող առևտրի տուն որպես գրագիր[6]։

1740 թվականին տեղափոխվել է Վենետիկ, որտեղ ծանոթացել է Գոցիի և այլ գրողների հետ[6]։

1745-1751 թվականների ընթացքում Ջուզեպպե Բարետին ապրել է Թուրինում և Վենետիկում, այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ իտալերենի դասեր է դասավանդել[6]։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 9 տարի ապրելուց հետո Բարետին վերադարձել է Իտալիա և 1762 թվականին Միլանում լույս է ընծայել «Lettere famigliari» գիրքը, որը հանգեցրել է հեղինակի հետապնդմանը, որի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ Վենետիկ[6]։

Մեկ տարի անց Վենետիկում նա հրատարակել է իր ստեղծագործության երկրորդ հատորը և հիմնադրել է «Frusta letteraria» քննադատական-գրական ամսագիրը, որը լույս է տեսել 1763-1765 թվականների ընթացքում և այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ նոր հրատարակություններ[6]։

Հետագայում Բարետին կրկին բնակություն է հաստատել Լոնդոնում, որտեղ նրան նշանակել են Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի քարտուղար[6]։

Ջուզեպպե Բարետին վախճանվել է 1789 թվականի մայիսի 5-ին[6]։

Նրա «Opere italiane»-ի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Միլանում[6]։

Ինչպես նկատել են պատմաբանները, առասպելն այն մասին, որ Գալիլեո Գալիլեյը ասել է «Այնուամենայնիվ այն պտտվում է» արտահայտությունը ստեղծվել և շրջանառության մեջ է դրվել 1757 թվականին հենց Ջուզեպպե Բարետիի կողմից (այսինքն Գալիլեյի հրաժարումից ավելի քան հարյուր տարի անց)[7][8] և լայնորեն հայտնի է դարձել 1761 թվականին Բարետիի գիրքը ֆրանսերեն թարգմանելուց հետո։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. s:en:1911 Encyclopædia Britannica/Baretti, Giuseppe Marc' Antonio
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Баретти»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  7. Мессори В. Черные страницы истории Церкви, глава IV. — Караганда, 1999.
  8. A. Rupert Hall. Galileo nel XVIII secolo. Rivista di filosofia, 15 (Turin, 1979), pp. 375—378, 383.