Ջուզեպպե Չեզարե Աբբա (իտալ.՝ Giuseppe Cesare Abba, հոկտեմբերի 6, 1838(1838-10-06)[1][2][3], Կայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա - նոյեմբերի 6, 1910(1910-11-06)[1][2][3], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի գրող։

Ջուզեպպե Չեզարե Աբբա
իտալ.՝ Giuseppe Cesare Abba
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1838(1838-10-06)[1][2][3]
ԾննդավայրԿայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 6, 1910(1910-11-06)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրԲրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և մանկավարժ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի քաղաքապետ
Պարգևներ և
մրցանակներ
Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Ռազմական արժեքների արծաթե մեդալ Ռազմական խիզախության մեդալ և Commemoration Medal for the thousand of Marsala
 Giuseppe Cesare Abba Վիքիպահեստում

Ջուզեպպե Գարիբալդիի զինակիցը և «Հազարների արշավախմբի» մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1838 թվականի հոկտեմբերի 6-ին, Կայրո Մոնտենոթեյում, Լիգուրիայում, որն այդ ժամանակ Սարդինիայի թագավորության մասն էր։ 1850 թվականին նա ընդունվել է Կարկարե գիշերօթիկ հաստատություն, որտեղ դասավանդում էր նրա հայրը` Աթանազիո Կանատան (իտալ.՝ Atanasio Canata)` ուսանողների մեջ քերականության, գրականության և հայրենիքի հանդեպ սեր սերմանելով[4]։ Սովորել է Ջենովայի գեղարվեստի ակադեմիայում, որը թողել է 1859 թվականին՝ ծառայության անցնելով Պիներոլոյում գտնվող հեծելազորային գնդում։ 1860 թվականին մեկնել է Պարմա, որտեղ միացել է Գարիբալդիի կամավորներին, որոնց հետ մասնակցել է մարտերի մեծ մասին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Երկու Սիցիլիաների թագավորության` Իտալիայի հետ միավորվելուն։ Ստացել է սպայական կոչում։ Արշավների ընթացքում օրագիր էր պահել, որը հետագայում հիմք է դարձել նրա գրական ստեղծագործությունների համար։

Պատերազմից հետո նա վերադարձել է Կայրո Մոնտենոթե, որտեղ 1861 թվականի ապրիլին, մի խումբ համախոհների հետ միասին նա հիմնել է «Աշխատողների փոխօգնության ընկերություն» (իտալ.՝ Societa Operaia di Mutuo Netherorso)[5]: 1862 թվականին տեղափոխվել է Պիզա, որտեղ հաճախել է համալսարանական հայտնի դասախոսների դասախոսություններին և զբաղվել գրական գործունեությամբ։ 1866 թվականին Գարիբալդիի հետ մասնակցել է անկախության համար մղվող պատերազմին։

1868 թվականի նոյեմբերի 1-ից եղել է Կայրո Մոնտենոթե փոխքաղաքապետ, 1875 թվականի մայիսի 2-ից մինչև 1880 թվականի օգոստոսի 17-ը՝ նույն քաղաքի քաղաքապետ[5]։

1881 թվականին նշանակվել է Ֆաենցայի Տորիչելլի լիցեյի իտալերեն լեզվի ամբիոնի պրոֆեսոր, որտեղ աշխատել է 3 տարի։

1884 թվականին դարձել է Բրեշիայի Նիկոլո Տարտալյայի անվան Տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել է 26 տարի՝ դառնալով ֆակուլտետի դեկան և քաղաքապետարանի անդամ[5]։

1910 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Իտալիայի Սենատի պատվավոր անդամ[5]։

Մահացել է Բրեշիայում, 1910 թվականի նոյեմբերի 6-ին։ Թաղված է Կայրո Մոնտենոթեում[4]։

Ընտանիք խմբագրել

Հոր անունը Ջուզեպպե էր, մոր անունը` Ջիլիոզա Պերլա։ Ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնանացել է 1871 թվականին, իր զարմուհու` Ռոզա Պերլայի (իտալ.՝ Maria Teresa Rosa Perla) հետ[6]։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ որդիներ Մարիոն և Պիետրոն և դուստրերը` Ջիլիոզան և Կատերինան։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1886 թվականին, Թերեզիտա Ռիցցատիի հետ։

Ստեղծագործություն խմբագրել

1863 թվականին Աբբան գրել է «Չեզարե Նուլլոյի մահվան առթիվ» բանաստեղծությունը, այնուհետև՝ «Արրիգո. Կվարտոյից մինչև Վոլտերնո» բանաստեղծությունը, որը լույս է տեսել 1866 թվականին։

Նրան ազգային համբավ է բերել «Կվարտոյից Վոլտուրնո. Հազարից մեկի գրառումները» (իտալ.` Da Quarto al Volturno: noterelle d'uno dei Mille, 1880) ժամանակագրությունը, որը պատկերում է ժողովրդական հրամանատար Գարիբալդիի կերպարը՝ փոխանցելով հեղափոխական դաժան պայքարի հերոսությունը[7]։ Ստեղծագործությունը բարձր գնահատական է ստացել Ջոզուե Կարդուչչիի կողմից։

Նա նաև «Բորմիդայի ափերը 1794 թվականին» (իտալ. Le rive della Bormida nel 1794, 1875) պատմավեպի, «Ռոմանիա» և «Հին բանաստեղծություններ» բանաստեղծությունների ժողովածուների, «Տեսածը» պատմվածքների ժողովածուի և «Հազարների պատմությունը` երեխաների համար» (1904) և Գարիբալդիի գործեր» (1907) հանրակրթական գրքերի հեղինակն է։

Աբբայի հրապարակումները հավաքված են «Պատմության էջեր» գրքում (իտալ.` Pagine di storia, 1914):

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի շքանշան
  • «Մարտական սխրանքի» արծաթե մեդալ
  • «1000 di Marsala» հուշամեդալ

Ծանոթագրություններ խմբագրել