Ջուել Թեյլոր (անգլ.՝ Jewel Taylor, հունվարի 17, 1963(1963-01-17), Zorzor, Լոֆա երկրամաս, Լիբերիա), Լիբերիայի քաղաքական գործիչ, երկրի գործող փոխնախագահ։ Ամուսնացած է եղել դատապարտված զինվորական հանցագործ և նախկին նախագահ Չարլզ Թեյլորի հետ (որի հետ ամուսնացել է 1997 թվականին, իսկ ամուսնալուծվել է 2006 թվականին), եղել է Լիբերիայի առաջին տիկինը նրա նախագահության ժամանակ։ 2005 թվականին ընտրվել է Լիբերիայի Սենատ՝ Ազգային հայրենասիրական կուսակցությունից։ Սենատի գենդերային հարցերի, կանանց և երեխաների առողջապահության և սոցիալական ապահովության կոմիտեի նախագահն է[1]։

Ջուել Թեյլոր
 
Կուսակցություն՝ National Patriotic Party?
Կրթություն՝ Լիբերիայի համալսարան և Cuttington University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1963(1963-01-17) (61 տարեկան)
Ծննդավայր Zorzor, Լոֆա երկրամաս, Լիբերիա
Քաղաքացիություն  Լիբերիա
Ամուսին Charles Taylor?

Կենսագրություն խմբագրել

Երբ Չարլզ Թեյլորը երկրի նախագահն էր, նա Լիբերիայի կառավարությունում զբաղեցրել է պետական ծառայության մի շարք պաշտոններ, ներառյալ Լիբերիայի Ազգային բանկի կառավարչի տեղակալի պաշտոնը (ներկայումս Լիբերիայի Կենտրոնական բանկը), գյուղատնտեսական կոոպերատիվի և զարգացման բանկի նախագահի (ACDB) և առաջին միութենական Ազգային բանկի Հիփոթեքային Ֆինանսավորման տեղաբաշխողի պաշտոնները։ Բացի այդ, նա կենտրոնացած է կրթական, բժշկական և սոցիալական ծրագրերի վրա[2]։

Ունի բարձրագույն կրթություն և երկու բակալավրի աստիճան։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ավարտել է Լիբերիայի պետական համալսարանին կից Լուիզա Արտուր Գրայմսի անվան իրավաբանության ֆակուլտետը։ Երկու օր անց Բոնգ գավառում հասարակական վեճեր են առաջացել այն պատվի վերաբերյալ, որը ենթադրաբար տրվել էր նրան. նա հայտարարվել է Բոնգ գավառի` Սուակոկո շրջանին նվիրված պատվավոր «Մադամ Սուակոկո» տիտղոսի նոր կրող[3], սակայն հանձնաժողովի անդամները, որոնք իբր նրան շնորհել էին այդ կոչումը, շուտով սկսել են հերքել իրենց կողմից պարգև տալը` ասելով, որ այն ժողովը, որտեղ նա արժանացել է կոչմանը, իրականում հանդիպում էր, որը նպատակ ուներ օգնել շրջանի բնակիչներին հաղթահարել քաղաքական տարաձայնությունները։

2012 թվականի փետրվարին Ջուել Թեյլորը փորձել է Լիբերիայի խորհրդարան մտցնել օրինագիծ, որի համաձայն նույնասեռական գործողությունները կդառնային առաջին աստիճանի քրեական հանցագործություն, իսկ մահապատիժը կդառնար առավելագույն պատժամիջոց։ Օրինագիծը չի ընդունվել այն բանից հետո, երբ նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը հասկացրել է, որ չի ստորագրի այն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A Profile of Members of the 52nd Legislature of Liberia
  2. Menjor, David S. (2018 թ․ օգոստոսի 6). «Election: Joseph, Tokpa Replace Weah, Taylor at Senate». Liberian Observer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Madam Suakoko! Sen. Taylor Receives Traditional Honor». The Analyst 2011-12-29: 1, 2.
  4. «Liberia ex-first lady proposes anti-gay bill». Africa Review (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.