Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին (անգլ.՝ George Denis Patrick Carlin, մայիսի 12, 1937(1937-05-12)[3][5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հունիսի 22, 2008(2008-06-22)[2][3][4][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կոմիկ ստենդապ-կատակերգություն ժանրում, դերասան, գրող, սցենարիստ, պրոդյուսեր, չորս «Գրեմմի» մրցանակների ու Մարկ Տվենի մրցանակակիր։ 5 գրքերի և ավելի քան 20 երաժշտական ալբոմների հեղինակ, նկարահանվել է 16 ֆիլմերում։

Ջորջ Քարլին
Ի ծնե անուն՝Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին
Ծննդյան թիվ՝մայիսի 12, 1937(1937-05-12) (86 տարեկան)
Ծննդավայր՝Մանհեթեն, Նյու Յորք
Վախճանի թիվ՝հունիսի 22, 2008(2008-06-22)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, գրող, կոմիկ, պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0137506
georgecarlin.com

Քարլինը հայտնի է իր քաղաքական գաղափարներով, սև հումորով, լեզվաբանական, հոգեբանության ու կրոնի դիտարկումներով, և բազմաթիվ արգելված թեմաների շուրջ մենախոսություններով։ Քարլինը և նրա «Յոթ կեղտոտ խոսքերը» կատագերգական համարը հայտնվել են լուրջ դատաքննության տակ՝ ԱՄՆ Գերագույն դատարանում։ 1978 թվականին հինգ ձայնով ընդդեմ չորսին դատարանը հաստատեց պետական ռադիոլոկացիոն ալիքների անբարոյականություն պարունակող նյութերի հեռարձակումը կարգավորելու իրավունքը։

Կենսագրություն խմբագրել

Կյանքի ճանապարհի սկիզբ խմբագրել

 
Ջորջ Քարլինը Հարիսբուրգում (Փենսիլվանիա)

Ջորջ Քարլինը ծնվել է Նյու Յորքի շրջաններից մեկում՝ Մանհեթենում[7][8]։ Մայրը, Մերի Քարլինը (ծնյալ Բերի), աշխատել է որպես քարտուղար։ Հայրը, Պատրիկ Քարլինը, «New York Sun» թերթում գովազդային մենեջեր էր։ Ջորջ Քարլինը ուներ իռլանդական արյուն, իսկ նրա ծնողները ճանաչում էին կաթոլիկությունը։ Ծնողների միջև հարաբերությունները բավականին անկայուն էին[9]։ Ջորջի խոսքերով, նրա հայրը խնդիրներ է ունեցել էթանոլի ձուլման հետ, որի պատճառով մայրը իր և իր հինգ տարեկան եղբոր փախել է տնից հրշեջ սանդուղքով։

Ջորջի սիրելի վայրը եղել է Հարլեմ շրջանը, որտեղ ապրում էին կուբացիները, պուերտոռիկացիներ, աֆրոամերիկացիները և իռլանդացիները։

Ուսումը կիսատ թողնելով, 17 տարեկանում, նա միացել է Ռազմաօդային ուժերին, դարձել է մեխանիկ ռադիոլոկացիոն կայարանում։ Այդ ժամանակ էլ Ջորջ Քարլինը փորձել է իր ուժերը, որպես դիջեյ տեղական ռադիոկայանում։ 1960-ականների կեսերին նա սկսեց հանդես գալ մյուզիք-հոլլ ծրագրերոում, շարունակել է աշխատել, որպես դիջեյ և շուտով հեռուստատեսությունում վերածվեց հայտնի գործչի։ Սակայն 1970-ականներին Քարլինին ներգրավվել է հիպիի շարժումը, նա իջեցրել է մազերը, մորուքը, սկսել է հագնվել հիպիի ձևերով, հագնում էր ականջօղեր, ինչի պատճառով մի շարք հեռուստահաղորդումներ խզել են նրա հետ պայմանագրերը։ Բայց ժամանակները փոխվել են, հանրության ճաշակը՝ նույնպես, և Քարլինը կրկին հայտնվել է պահանջված շոու-բիզնեսով։

Կատակերգական դերասանի ելույթները դուր էին գալիս երիտասարդական լսարանին, ինչը հանգեցրել է իր մոտեցմանը մշակութային «անդերգրաունդին»։ Նա հաջողությամբ հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի հեռուստատեսային շոուի ժամանակ, իսկ դեռահասների մոտ համբավավոր «Բիլլ և Թեդ» ֆիլմում և սերիալում, Ռուֆուս մարզիչի դերի շնորհիվ դարձել է գրեթե պաշտամունքային գործիչ։

Նրա 14 կատակերգական ծրագրերից առաջինը ձայնագրվել է 1977 թվականին. 1990-2000-ական թվականներին Քարլինի կատակերգական ելույթները հիմնականում վերաբերում էին ժամանակակից Ամերիկայի արատներին։ Նա հաճախ մարտահրավեր էր նետում Միացյալ Նահանգների ժամանակակից քաղաքական խնդիրներին և ծաղրում էր ամերիկյան մշակույթի թերությունները։ Նրա վերջին ելույթը՝ «Սա վատ է ձեզ համար» նկարահանվել է իր մահից 4 ամիս առաջ։

Անձնական կյանք խմբագրել

 
Քարլինը 1969 թվականին

1961 թվականինին նա ամուսնացել է Բրենդա Հոսբրուկի վրա (անգլ.՝ Brenda Hosbrook)` օգոստոսի 5, 1936 - մայիսի 11, 1997), որի հետ ծանոթացել է շրջագայության ընթացքում մեկ տարի առաջ մինչ այդ։ 1963 թվականին զույգի մոտ ծնվել է դուստր Քելին:Բրենդան մահացել է լյարդի քաղցկեղից 1997 թվականին Ջորջի ծննդյան 60-ամյակի մեկ օր առաջ։

1998 թվականի հունիսի 24-ին՝ Քարլինը ամուսնացել է Սալլի Վեյդի վրա (անգլ.՝ Sally Wade), և այս ամուսնությունը տևեց մինչև նրա մահը՝ Ջորջը մահացավ 2 օր առաջ նրանց համատեղ կյանքի 10-ամյակի կապակցությամբ։

2004 թվականի դեկտեմբերին Քարլինը հայտարարել է, որ ցանկանում է կամավոր անցնել վերականգնողական կուրս և բուժում ստանալ ալկոհոլի և վիկոդինի կախվածության դեմ բուժումը։

Մահ խմբագրել

2008 թվականի հունիսի 22-ին Քարլինը մտավ Սանտա Մոնիկայի (Կալիֆորնիա նահանգ) Սուրբ Հովհաննեսի բժշկական կենտրոն կրծքավանդակում ցավի բողոքով։ Մահացել է նույն օրը սրտային անբավարարությունից[10]։

Գործունեություն խմբագրել

Քարլինը ծաղրում էր ժամանակակից ամերիկյան հասարակության բազմաթիվ ասպեկտներ, ինչպիսիք են նշանավոր մարդկանց կուլտը, սպառողական հասարակությունը, կրոնական իրավունքի պահպանողականությունը, կորպորատիվ իշխանությունը, արագ սնունդը, կույր հայրենասիրությունը, կեղծավորությունը, հասարակական կյանքը, սեռական տաբուները և քաղաքական օտարումը։ Քարլինը չի քվեարկել և քվեարկությունը միշտ անվանում էր ընտրության պատրանք[11]։ Նա ասել է, որ վերջին անգամ քվեարկել է 1972 թվականին հակապատերազմական Ջորջ Մակգովերնի օգտին, երբ նա Ռիչարդ Նիքսոնի դեմ առաջադրվել է ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնին[12]։

Քարլինի լեզուն արժանի է հատուկ հիշատակմանը։ Իր մենախոսություններում մշտապես հանդիպվում են թաքնված, կամ իմաստը խեղաթյուրող էվֆեմիզմներ, վերամբարձ, գրգռիչ կամ անմիտ բառապաշար։ Երբ նրան հարցրել են, թե ինչ է պատճառում նրան հաճույք, Քարլինը պատասխանել է. կարդալ լեզվի մասին։

Ճանաչում խմբագրել

Ստացել է Հոլիվուդում փառքի ծառուղում աստղ, թատերական զարգացման գործում ներդրում դնելու համար։

2004 թվականին ըստ Comedy Central ալիքի Քարլինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 100 մեծագույն կոմիկների ցանկում[13]։

2011 թվականին կոմիկ Քևին Բարթինիի կողմից կազմակերպված է եղել պետիցիա Նյու Յորքում 121-րդ Վեստ Սթրիթ-ին 500-րդ թաղամասին, որում անցել է Ջորջի մանկությունն՝ շնորհել Քարլին անունը[14]։ Պետիցիան հավաքել է շուրջ ինը հազար ստորագրություն, բայց հանդիպել է Քրիստոսի մարմնի տեղական կաթոլիկ եկեղեցու առարկությունները[15]։ Որպես կոմպրոմիս, Ջորջ Քարլինի անունը տրվեց 400-րդ թաղամասին[16][17]։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Հայկական անվանում Բնօրինակ անուն Դեր
1966 Այս աղջիկը («Որսդ հաջողակ» սերիա) That Girl (Break a Leg episode) անգլ.՝ George Lester
1968 Վեցը մեկ տանիքի տակ With Six You Get Eggroll  
1975-1979 Բարի գալուստ, Քոթեր (սերիալ) Welcome Back, Kotter
1976 Ավտոլվացում Car Wash Տաքսու վարորդ
1979 Americathon Americathon Պատմող
1982 Carlin at Carnegie
1986 George Carlin: Playin' with Your Head
1987 Կատաղած փողեր Outrageous Fortune Ֆրենկ Մադրաս
1988 Ջաստին Քեյս Justin Case մասնավոր խուզարկու Ջաստին Քեյս
1989 Բիլլի և Թեդի անհավատալի արկածները Bill & Ted's Excellent Adventure Ռուֆուս
1990 Աշխատանքային խոտան Working Tra$h Ռալֆ
1991 Բիլլի և Թեդի նոր արկածները Bill & Ted's Bogus Journey Ռուֆուս
1991 Մակընթացությունների տիրակալը The Prince of Tides Էդի Դեթրեվիլ
1991-1995 Թոմաս գնացքը և նրա ընկերները (սերիալ) Thomas the Tank Engine & Friends Պատմող
1994 Shining Time Station: One of the Family (ТВ
1999 Դոգմա Dogma Իգնատուս Գլիկ
2001 Ջեյը և Լռակյաց Բոբը պատասխան հարված են հասցնում Jay and Silent Bob Strike Back
2003 Շատ սարսափելի ֆիլմ 3 Scary Movie 3 Ճարտարապետ
2004 Աղջիկը Ջերսիից Jersey Girl Բարտ Թրինկի
2005 Տարզան II Tarzan II Զուգոր
2005 Արիստոկրատներ The Aristocrats Կամեո
2005 Ջորջ Քարլին. Կյանքը արժե այն, կորցնել նրան George Carlin: Life Is Worth Losing Սցենարիստ, պատմող
2006 Մեքենաներ Cars Ֆիլմոր
2007 Մոխրոտիկ նոր արկածները Happily N'Ever After Կախարդ
2008 Ջորջ Քարլին. Դա վատ է քո համար George Carlin... It's Bad for Ya! Սցենարիստ, պատմող

Բիբլիոգրաֆիա խմբագրել

  • George Carlin. Sometimes a Little Brain Damage Can Help. — Philadelphia: Running Press Book Publishers, 1984. — ISBN 0-89471-271-3
  • George Carlin. Brain Droppings. — New York: Hyperion, 1998. — ISBN 0-7868-8321-9
  • George Carlin. Napalm & Silly Putty. — New York: Hyperion, 2001. — ISBN 0-7868-8758-3
  • George Carlin. When Will Jesus Bring the Pork Chops?. — New York: Hyperion. — ISBN 1-4013-0134-7
  • George Carlin. Three Times Carlin. — New York: Hyperion, 2006. — ISBN 978-1-4013-0243-6
  • George Carlin. Watch My Language. — New York: Hyperion, 2009. — ISBN 0-7868-8838-5
  • George Carlin. Last Words. — New York: Free Press, 2009. — ISBN 1-4391-7295-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142097233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.latimes.com/news/obituaries/la-me-carlin23-2008jun23,0,491039.story
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Comedian George Carlin dead at age 71 — 2008.
  5. Encyclopædia Britannica
  6. Discogs — 2000.
  7. Carlin, George (2001 թ․ նոյեմբերի 17). Complaints and Grievances (TV). HBO.
  8. Carlin, George (2009 թ․ նոյեմբերի 10). «The Old Man and the Sunbeam». Last Words (անգլերեն). New York: Free Press. էջ 6. ISBN 1439172951. «Lying there in New York Hospital, my first definitive act on this planet was to vomit.»
  9. Джордж Карлин биография, фото
  10. Mel Watkins, Bruce Weber. (2008 թ․ հունիսի 24). «George Carlin, Comic Who Chafed at Society and Its Constraints, Dies at 71 - Obituary» (անգլերեն). The New Yourk Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Джордж Карлин - Кто владеет страной ՅուԹյուբում
  12. George Carlin
  13. «Comedy Central 100 Greatest Standups of all Time». Llistology. 05/19/2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. Meridith Hoffman. (2011 թ․ սեպտեմբերի 8). «George Carlin Street? He'd Have Something to Say About That» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. Jeremy Budd. (2012 թ․ մարտի 2). «Movement to rename street for George Carlin still faces opposition» (անգլերեն). Columbia Spectator. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. Jillian Kumagai. (2012 թ․ հոկտեմբերի 19). «Community Board 9 OKs naming Morningside block after George Carlin» (անգլերեն). Columbia Spectator. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. Billy Procida. (2012 թ․ հոկտեմբերի 21). «After a year of opposition, board approves George Carlin street naming in New York City» (անգլերեն). LaughSpin. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.